ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում կտրուկ են արձագանքում ադրբեջանական սադրանքներին, իսկ Հայաստանում նրանց ձեռքերն ավելի ազատ են. փորձագետ 03/07/2022 19:39 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական կողմը փորձում է ճնշում բանեցնել հայ հասարակության վրա և հարկադրել հայ հանրույթին, որպեսզի չընդդիմանա Հայաստանի կապիտուլյանտական ռեժիմի կողմից նախատեսվող պրոթուրքական պայմանագրերի կնքմանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սադրանքների պարբերականության ակտիվացմանը։ պատճառները:
Նշենք, որ Ադրբեջանը վերջերս ակնհայտ սադրիչ գործողությունների է դիմում թե Հայաստանի և թե Արցախի հատվածում: Ավելին՝ Երասխի հատվածում այսօր ունենք նաեւ մեկ զոհ ու վիրավոր։
Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի՝ այսկերպ թշնամին փորձում է ճնշումներ բանեցնել հայ հասարակության վրա և պարտադրել, որպեսզի հայ ժողովուրդը համակերպվի ամեն ինչ զիջելու գնով խաղաղության հասնելու հեռանկարին, որն առաջ է տանում ՀՀ իշխանությունը։
«Խաղաղության դարաշրջան ասվածը, որը Հայաստանի գործող իշխանությունն է մեկնարկել, ըստ էության, նշանակում է հագուրդ տալ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումներին, այս պրոցեսին հայ հանրույթի զգալի մասն ընդդիմանում է, որպեսզի հասարակությունն այլևս չխանգարի Հայաստանի կապիտուլյանտական իշխանությանը, որպեսզի զիջումների գնա, ադրբեջանական կողմն այդպիսի քայլերի է դիմում»,-ասաց Ջամալյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ թշնամին փորձում է առավելագույնը կորզել Հայաստանի գործող իշխանություններից.
«Բաքվում հասկանում են, եթե հիմա չկորզեն, վաղն արդեն ուշ է լինելու »,-ասաց Ջամալյանը՝ ընդգծելով, որ Արցախում թշնամին սովորաբար ավելի կոշտ արձագանք է ստանում, այդ իսկ պատճառով այնտեղ համեմատաբար ավելի զուսպ է:
Փորձագետի արձանագրմամբ՝ Արցախի իշխանությունները, ռուս խաղաղապահների հետ միասին, ադրբեջանական սադրանքներին օպերատիվ պատասխանում են, իսկ Հայաստանում իշխանությունն այս առումով ոչինչ չի անում.
«Թշնամին փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել Արցախում, սակայն անմիջապես հետո ստացավ կտրուկ արձագանք, Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների ջանքերով այդ ամենի դեմն առնվեց: Խրամորթ գյուղը ոչ միայն չդատարկվեց, այլ նաև Ադրբեջանի այդ քայլը հավուր պատշաճի պատասխան ստացավ, բայց քանի որ այստեղ դրության տերը Հայաստանի կապիտուլյանտական ռեժիմն է, ապա ադրբեջանական կողմի ձեռքերն ավելի ազատ են, կանխող ռուսական գործոնը այդքան ընդգծված չէ: Հայաստանի իշխանությունները խուսափում են արձագանքել ադրբեջանական սադրանքներին, քանի որ հայ հասարակության վրա Ադրբեջանի կողմից ճնշումը ձեռնտու է կապիտուլյանտական ռեժիմին, իրենք պետք է հիմնվեն այդ ճնշումների վրա, որպեսզի գնան զիջումների»,-ասաց փորձագետը:
Դավիթ Ջամալյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը նաև օգտվում է առիթից, որ Ռուսաստանն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա և այստեղ ավելի ազատ և ագրեսիվ քայլերի է դիմում՝ կարծելով, որ Ռուսաստանը չի միջամտի.
«Իրենք այստեղ մի վրիպում են թույլ տալիս՝ փոքր միջադեպերի դեպքում Ռուսաստանը, այո, չի արձագանքի, բայց եթե թուրք-ադրբեջանական տանդեմը լուրջ ագրեսիվ քայլերի դիմի, ապա ռուսական կողմի արձագանքը կտրուկ կլինի, պարզապես Ռուսաստանին ձեռնտու չէ երկրորդ զուգահեռ լարվածության օջախը։
Ադրբեջանում հասկանում են, որ Ռուսաստանի հաջորդ քայլը լինելու է Հայաստանում վերացնել այն աննորմալ իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ գործող իշխանությունների մեղքով: Այս աննորմալ իրավիճակը սպառնում է ոչ միայն Հայոց պետականությանը, այլ նաև Ռուսաստանի կենսական շահերին, Հարավային Կովկասը հիմա վերածվել է Ռուսաստանին հարվածելու պլացդարմի, դա արվել է թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով, որի թիկունքին կանգնած է բրիտանական վերնախավը»,-ասաց Դավիթ Ջամալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ