ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամակալի խախտված գույքային իրավունքները 03/07/2022 13:10 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքներով պարզվել է, որ նշված կազմակերպության շահառուի կողմից, ով 2020թ. ընթացքում տուն-ինտերնատից չի բացակայել, նույն թվականին կատարվել են անշարժ գույքի գործարքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն: Արդյունքում՝ դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում և ուղարկվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու հանձնարարությամբ:
Կատարված ուսումնասիրությամբ, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Գ. Դ.-ն 2016թ. ապրիլի 15-ին ճանաչվել է անգործունակ և նույն թվականին ընդունվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: 2016թ. օգոստոսի 22-ից Գ. Դ.-ն հանդիսացել է կազմակերպության խնամարկյալը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Խնամակալության և հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ, տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են»:
Պարզվել է, սակայն, որ Օձուն համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ուսումնասիրելով Գ. Դ.-ի հորեղբոր դիմումը և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. Գ.Դ.-ին անգործունակ ճանաչելու մասին վճիռը, ինչպես նաև վերջինիս հոգեբուժարանում գտնվելու հանգամանքը, 2020թ. փետրվարի 27-ի եզրակացությամբ հորեղբորը ճանաչել է Գ. Դ.-ի խնամակալը: Այսինքն անտեսվել է այն հանգամանքը, որ Գ.Դ.-ն 2016թ. օգոստոսի 22-ից գտնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, և օրենքով սահմանաված կարգով նրա խնամակալը հանդիսացել է տվյալ կազմակերպությունը, հետևաբար նրա իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը հանդիսացել է բացառապես տվյալ կազմակերպության իրավասությունը:
Հետագայում Օձուն համայնքի ղեկավար Ա. Տիտանյանը տվել է նաև համաձայնություն՝ հորեղբոր կողմից Գ. Դ.-ի գույքն օտարելու վերաբերյալ, ինչի իրավասությամբ Օձուն համայնքի ղեկավարն օրենքով օժտված չի եղել:
Այս ամենի արդյունքում Գ. Դ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերն օտարվել են:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում վերջինիս պատկանող անշարժ գույքերը՝ Լոռու մարզի Արևածագ գյուղում գտնվող տան 1/2 բաժնեմասն ամբողջությամբ, նույն համայնքում գտնվող 3 վարելահողերը դրանք ձեռք բերողների կողմից ինքնակամ նվիրատվության պայմանագրով վերադարձվել են Գ.Դ.-ին, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառվել նրա անվամբ:
Միաժամանակ, գնահատականներ են տրվել նաև համայնքի ղեկավար Ա. Տիտանյանի գործողություններին: Նրա արարքը քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում և հաշվի առնելով, որ Գ. Դ.-ի բոլոր անշարժ գույքերը հետ են վերադարձվել նրան, վերականգնվել է ենթադրյալ հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից կատարված միջին ծանրության հանցանքն իրադրության փոփոխման հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան