ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երասխում և Արցախի սահմաններին լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Ռուսաստանը ձեռքերը կերկարացնի՝ ընդհուպ մինչև Թուրքիա. Հայկ Նահապետյան 03/07/2022 22:11 | ԼՐԱՀՈՍ
«Ադրբեջանական կողմը սկզբունքորեն հերթական սադրանքն է անում՝ փորձելով իր հրահրած գործողությունների պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա, ինչի առնչությամբ Ադրբեջանի ՊՆ նախարարը հրահանգել է արագ և համարժեք պատասխան տալ»,- ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարի՝ ժամեր առաջ կատարած հայտարարությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ վերջին օրերին ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների են դիմում թե Հայաստանի, թե Արցախի շփման գծում, որի հետեւանքով այսօր Երասխում ունենք զոհ։ Մինչդեռ ադրբեջանցիները տարածելով ապատեղեկատվություն՝ նշում են, թե հայկական կողմն է խախտում հրադադարը ու minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են տրվել հայկական կողմի «հնարավոր սադրանքներին» անհապաղ համարժեք պատասխան տալու վերաբերյալ։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ Ադրբեջանն Արցախը դիտում է որպես հայ- ադրբեջանական սահման, սրանից բխող բոլոր հետևանքներով. «Այս տրամաբանությամբ, Ադրբեջանը ցանկացած ուղղությամբ կարող է սադրանքներ հրահրել, ոչ միայն Արցախի հետ շփման գծի երկայնքով։ Դրա վառ օրինակն այսօր Երասխում տեղի ունեցածն է, որի հետևանքով, հայկական կողմն արդեն մեկ զոհ ունի։ Սա, ուղղակիորեն, պետք է գնահատել որպես Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ իրականացված ոտնձգություն։ Հասանովի այսօրվա հանձնարարականն էլ՝ համարժեք պատասխան տալ հայկական կողմի սադրանքներին, իր մեջ երկու հաղորդագրություն է պարունակում ՝ մեկը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մյուսը՝ Ռուսաստանին»։
Ադրբեջանն, իբր փաստում է, թե հայկական կողմը սադրել է և, եթե արձագանք լինի, ապա ողջ պատասխանատվությունն, ըստ Հասանովի, ընկնում է հայկական կողմի վրա։ Ռազմական փորձագետն ընդգծում է՝ սա նշանակում է, քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանին չկան մոնիթորինգային խմբերը, կամ հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ խախտող կողմի բացահայտման մեխանիզմները, որը դեռևս 2016-ին քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությամբ պետք է ներդրվեր, ապա այսօրինակ դեպքերը շարունակական են լինելու։ Հայկ Նահապետյանը հավելում է՝ քանի որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ապա առաջիկա օրերին, հայկական կողմի սահմաններին սադրանքների հաճախականությունը կարող է ավելանալ. «Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Արցախի տարբեր բնակավայրերում, արդեն տևական ժամանակ, ադրբեջանական կողմը ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, ահաբեկելով գյուղացիներին, բարձրախոսներով ինչ – ինչ հրահանգներ տալով նրանց, ապա սա մտնում է ընդհանուր կոնտեքստի մեջ, այն է՝ Ադրբեջանը մեկ խնդիր է լուծում՝ դատարկել Արցախը հայերից, որով Արցախի հարցն, արդեն, վերջնականապես լուծված կարելի է համարել»։
Ռազմական փորձագետը հատուկ ուշադրություն հրավիրեց ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի վրա։
«Շերմանը համարվում է ԱՄՆ դաշնակից պրոբլեմատիկ երկրների լավագույն մասնագետը և Պետքարտուղարությունում աշխատում է դեռևս Բիլ Քլինթոնի նախագահության տարիներից։ Կարող եմ ենթադրել՝ այս հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել իր, Էրդողանի և ԱԳՆ նախարար Չավուշօղլու միջև, էական ճնշումներ են բանեցվել վերջիններիս վրա, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանի ուղղությամբ, ռազմական սադրանքների ինտենսիվությունը մեծացնեն։ Ինչո՞ւ պետք է սա տեղի ունենա՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն իրողությունները, ըստ որի՝ առջևում լուրջ տնտեսական ճգնաժամ է սպասվում, իսկ Թուրքիան տնտեսական բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, ապա ԱՄՆ -ն սա կարող է որպես լծակ օգտագործել Թուրքիայի վրա՝ հասկացնելով, որ եթե Թուրքիան շարունակի ՌԴ-ի նկատմամբ «և, և»-ի քաղաքականություն վարել, ապա լուրջ խնդիրներ կունենա։ Հետևաբար, եթե այս հանդիպման ընթացքում, Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից նմանօրինակ ճնշումներ են բանեցվել, ապա չի բացառվում, որ Էրդողանը՝ Ալիևի հետ միասին որոշեն Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Արցախի սահմաններին խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի Դաշնության համար»- ասում է ռազմական փորձագետը։
Հարցին՝ այնուամենայնիվ, արդյո՞ք Հայաստանի և Արցախի սահմաններին սկսված ակտիվ ռազմական սադրանքը կվերաճի՞ լայնամասշտաբ պատերազմի՝ ներառելով Հարավային Կովկասը և երկրորդ ճակատ բացելով Ռուսաստանի Դաշնության համար՝ Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ եթե թուրք -ադրբեջանական տանդեմի հրահրման հետևանքով Երասխում և Արցախի սահմաններին լայնածավալ ռազմական գործողություններ կամ պատերազմ սկսի, ապա Ռուսաստանը ձեռքերը կերկարացնի՝ ընդհուպ մինչև Թուրքիա, ինչը կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներ ունենալ, ընդգրկելով ոչ միայն տարածաշրջանի երկրները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից