ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք օրենք եք խախտել, տանը նստած ինչ֊որ որոշում եք կայացրել, որ հեռահար պետք է մասնակցեք հրապարակմանը. Մինասյանը՝ դատավորին 03/07/2022 18:55 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանն իրեն վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտումը թույլ է տվել դիտավորյալ՝ գիտակցելով իր գործողությունների ոչ իրավաչափ բնույթը։
«Փաստինֆո»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջնորդության, ըստ էության, քննությանն անցնելը դատավոր Դանիել Դանիելյանի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը միջնորդություն է ներկայացրել՝ վարույթը կասեցնելու մասին։ Միջնորդության հիմքում դրվել է՝ ՍԴ֊ում վիճարկվող՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման ՀՀ արդարադատության նախարարության լիազորության հարցը։ Նախարարի նման լիազորության՝ հակասահմանադրական ճանաչվելու դեպքում կբացառվի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը՝ նախարարի հարուցած վարույթով, հետևաբար, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը պետք է կասեցվի՝ մինչև ՍԴ որոշումը։ Նախարարության ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։ Խորհուրդը խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց՝ միջնորդությունը մերժելու մասին, ինչից հետո ԲԴԽ֊ն անցավ գործի բուն քննությանը։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց միջնորդության հիմնավորումները՝ հայտնելով, որ Դանիել Դանիելյանը, լինելով նախագահող դատավոր, ներկա չի գտնվել ընտրական վեճի վերաբերյալ որոշման հրապարակմանը, մասնակցել է հեռահար կարգով, ինչը դատավարությամբ սահմանված չէ, ըստ նախարարության՝ խախտվել է օրինականության սկզբունքը, դատավորի գործողությունները հեղինակազրկում են դատական իշխանությունը։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ դատավորն իր գործողությունները կատարել է դիտավորությամբ, մասնավորապես, դատական ակտի հրապարակմանը մասնակցել է հեռահար կարգով, ինչը նշանակում է, որ դատավորը գիտակցել է իր գործողությունների ոչ իրավաչափ բնույթը և քայլեր է ձեռնարկել։
Դատավորի ներկայացուցիչը փորձեց պարզել, թե, ի վերջո, դատավորին վերագրվում է գործողություն, թե՝ անգործություն, ինչին ի պատասխան Գրիգոր Մինասյանը նշեց, որ և անգործությամբ, և՛ գործողությամբ։ Իսկ, օրինակ, կորոնավիրուսով հիվանդ լինելու դեպքում դատավորն արդյո՞ք պետք է ներկայանար կամ, ի վերջ, ինչ պետք է աներ՝ նախարարության ներկայացուցիչները հոդաբաշխ բացատրություն չտվեցին, միայն նշեցին՝ որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվել։
«Դուք օրենք եք խախտել, տանը նստած ինչ֊որ որոշում եք կայացրել, որ հեռահար պետք է մասնակցեք հրապարակմանը»,֊ վրդովված ասաց Մինասյանը՝ նշելով, թե նախարարը պարտավորություն չունի պարզել, թե ինչ պետք է նման պայմաններում անել, միայն ցանկանում են, որ խախտում չանեն։ Միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև մարտի 17֊ն, ժամը՝ 15։00֊ն։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից: Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից