ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս ռազմական գործողություններ սկսելու հրաման է». ռազմական փորձագետ 03/07/2022 20:51 | ԼՐԱՀՈՍ
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս ուղիղ հրահանգ է՝ ռազմական գործողություններ սկսելու համար։ Ի՞նչ է նշանակում համարժեք պատասխան տալ սադրանքներն, երբ չգիտենք, թե ո՞ր կողմն է իրականում հրահրել դրանք։ Ստացվում է, որ սա, թեկուզ տեղային, բայց և այնպես ռազմական գործողություն սկսելու համար վառված կանաչ լույս է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարի այսօր արձակած հրամանը։
Տեղեկացնենք, որ վերջին օրերին ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների են դիմում թե Հայաստանի, թե Արցախի շփման գծում, որի հետեւանքով այսօր Երասխում ունենք զոհ։ Մինչդեռ ադրբեջանցիները տարածելով ապատեղեկատվություն՝ նշում են, թե հայկական կողմն է խախտում հրադադարը ու minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են տրվել հայկական կողմի «հնարավոր սադրանքներին» անհապաղ համարժեք պատասխան տալու վերաբերյալ։
Ռազմական փորձագետը երեկ Խարկովում ադրբեջանական հյուպատոսարանի ռմբակոծման և այսօր Երասխում, Արցախի սահմաններին ադրբեջանական կողմի հրահրած ռազմական սադրանքների միջև որեւէ կապ չի տեսնում.«Իրականում ռուս- ուկրաինական հակամարտության ֆոնին այստեղ ակտիվացող ռազմական սադրանքների կապը շատ ավելի խորքային է, քան հյուպատոսարանի ռմբակոծման դրվագը, թեկուզ միայն այն պատճառով, որ մինչ այս պահը չկա որևէ հավաստի ինֆորմացիա, թե ո՞ր կողմն է իրականում ռմբակոծել այն»։
Խոսելով այսօր Հայաստանի և Արցախի սահմաններին իրավիճակի սրման մասին՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծիք է հայտնում՝ այն աստիճանաբար կմարի.«Սրա համար կարող է հիմք հանդիսանալ ռուս- ուկրաինական ռազմական գործողությունների մեկնարկի նախօրեին Ալիևի այցը՝ Մոսկվա, որտեղ նա 43 կետից բաղկացած ռազմական բնույթի համագործակցության դաշնագիր է ստորագրել Ռուսաստանի դաշնության հետ։ Կարծում եմ սրանով ՌԴ ղեկավարը նաև փորձ է արել կանխելու այս ընթացքում այստեղ՝ Հարավային Կովկասում բռնկվելիք ռազմական էսկալացիաների փորձերը, այդ թվում նաև՝ ՀՀ և Արցախի սահմաններին։ Հետևաբար` հակված չեմ կարծելու, թե գոնե այս փուլում Ադրբեջանը կամ թուրք ադրբեջանական տանդեմն այս տարածքում ռազմական ագրեսիա կբանեցնի։ Գոնե այս հուշագրով, Ալիևի ձեռքերը, կարելի է ասել, կապված են»։
Հարցին՝ կարո՞ղ էր արդյոք նախօրեին տեղի ունեցած Էրդողան – Պուտին հեռախոսազրույցն այստեղ՝ ՀՀ կամ Արցախի սահմաններին ռազմական ակտիվության կամ սադրանքների տեղիք տվող բովանդակություն պարունակել, ռազմական փորձագետ Կարեն Հովհանիսյանը քիչ հավանական է համարում։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքի են դիմել՝ կրակ բացելով Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Միաժամանակ այսօր խաղաղ չեն եղել նաև Արցախի սահմանները։ Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը։ Երեկ կրակել են Թաղավարդի, Խրամորթի ուղղությամբ, նախօրեին՝ Նորշենի։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ