ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Քերոբյանը Վայոց ձորի բնակիչների հետ քննարկել է իրենց համայնքների խնդրիներն ու զարգացման հնարավորությունները 03/07/2022 17:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 5-ին այցելել է Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գյուղացիները նախարարին ներկայացրել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնցից որպես առավել կարևոր առանձնացվել են ոռոգման ջրի մատակարարումը և գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Նախարարի հետ զրույցի ընթացքում խոսվել է նաև բնակարանաշինության և աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին, քննարկվել են համայնքի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերը։ Համայնքի բնակիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց թվում համայնքի գյուղմթերքն արդյունավետ իրացնելու համար վերամշակման արտադրամասի ստեղծումն է։ Լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու և գյուղի կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է դիտարկել համայնքում կարի արտադրամաս և հեռավար աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը։
Իրենց հոգսերին մոտիկից ծանոթանալու համար գյուղացիների շնորհակալական խոսքերին ի պատասխան, Վահան Քերոբյանն ասել է․ «Ես եմ շնորհակալություն հայտնում, որ ապրում եք այս սահմանամերձ գյուղում, և ոչ միայն ապրում, նաև ծառայում եք։ Ես էլ ձեզ եմ ծառայում, ու եկել եմ այստեղ՝ ծանոթանալու ձեր խնդիրներին և փորձելու գտնել դրանց լուծումները»։
Այնուհետև էկոնոմիկայի նախարարն այցելել է համայնքում պետական աջակցությամբ կառուցվող անասնաշենքը, որը պատրաստ կլինի մոտ կես տարուց։
Վահան Քերոբյանը հաանդիպել է նաև Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտաահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ և քննարկել Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։ Սա կնպաստի մարզի զբոսաշրջային գրավչությանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Աղավնաձոր համայնքում Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել խաղողագործների և գինեգործների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վայքի քաղաքապետ Մխիթար Մաթևոսյանը։ Քննարկվել է խաղողի մթերումների արդյունավետ կազմակերպման խնդիրը, որի կարևոր բաղադրիչներից է խաղողագործների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրային հարաբերությունների կարգավորումը։ Ընդգծվել է հողային բարեփոխումների կարևորությունը։ Հանդիպման մասնակիցները մի շարք առաջարկություններ են արել, մասնավորապես կոոպերատիվներների ստեղծման, տեղական գինեգործական արտադրանքի մարքեթինգի կազմակերպման, արտասահմանյան շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման ու առաջմղթման վերաբերյալ։
Վայոց ձորի այցը նախարար Քերոբյանը շարունակել է Հերհեր համայնքի բնակիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում որպես կարևորագույն հարց նույնպես նշվել է ոռոգման խնդրի կարգավորումը, շեշտադրվել ճանապարհաշինությունը։ Անդրադարձ է եղել նաև համայնքում հեռանկարային ուղղությունների զարգացման հարցերին։ Նախարարին ներկայացվել է համայնքի ներդրումային ծրագիր։
«Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։ Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը», - նշել է նախարարը։
Վահան Քերոբյանը համայնքների գյուղացիների հետ խոսել է երկրի պարենային անվտանգության ապահովման կարևորության մասին և հորդորել հնարավորինս շատ հող մշակել։
Կարմրաշեն համայնքում Վահան Քերոբյանն այցելել է խոշոր անասնաշենք, որտեղ պահվում են շուրջ 200 գլուխ «աբերգին անգուս» ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։ Նախարարը ֆերմերներին ներկայացրել է անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցույնան ծրագրերը և հորդորել օգտվել այդ ծրագրերից։
Էկոնոոմիկայի նախարարի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցի վերջին կանգառը Ջերմուկ քաղաքն էր, որտեղ հանդիպում էր կազմակերպվել համայնքի ավագանու, առողջարանային, հյուրանոցային և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ Քննարկվել են Ջերմուկի խնդիրները և զարգացման հնարավորությունները։ Որոշելու համար, արդյո՞ք Ջերմուկը դիտարկել որպես առողջարանային զբազաշրջության, երիտասարդ զբոսաշրջիկների քաղաք, թե՞ կան այլ՝ զարգացման առավել հեռանկարային ուղղություններ, Վահան Քերոբյաանն առաջարկել է խորհրդատվական ընկերության աջակցությամբ վերլուծություն իրականացնել։ Քննարկվել են նաև Ջերմուկի առողջարանների ակտիվ աշխատանքային սեզոնի երկարաձգման, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման ոլորտի որակի բարձրացման հարցերը։ Նշելով, որ վերջին շրջանում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ և ընկերություններ տեղափոխվում են Հայաստան՝ այստեղ աշխատելու նպատակով, նախարարն առաջարկել է դիտարկել վերջիններիս համար նաև Ջերմուկում հարմարավետ պայմաններ ստեղծելու տարբերակը՝ կիրառելով մարքեթինգային տարբեր գործիքներ և բարձրացնելով քաղաքի գրավչությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից