ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվել Խրամորթ գյուղում 03/07/2022 12:50 | Մեկնաբանություն
Հանգստյան օրերին ԱՐԱՐ Հիմնադրամի մեր թիմով գտնվում էինք Արցախում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Արցախի Անվտանգության Խորհրդի հետ համագործակցելով, մեր հիմնադրամը մի շարք նոր ծրագրեր է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը.
«Մեր ծրագրերի նպատակն է արդիականացնել Արցախի Հանրապետության անվտանգության համակարգը, և դասեր առնելով անցած պատերազմի դառը փորձից, այն լավագույնս պատրաստել ապագայի նոր մարտահրավերներին։ Սա բարդագույն խնդիր է, հաշվի առնելով մեր կրած վիթխարի կորուստները, ծայրահեղ անբարենպաստ դիրքային փոփոխությունները, թշնամու կողմից ճանապարհների վերահսկողությունը և օդային գերակայությունը, սակայն սա բացարձակ անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Արցախը մնա անմատչելի հայկական ամրոց, և այնտեղ բնակվող մեր քույրերն ու եղբայրները իրենց պաշտպանված և անվտանգ զգան։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամեն մի նոր այցելությունն Արցախ ցույց է տալիս, որ մարդիկ այնտեղ աստիճանաբար թոթափում են պարտության ծանր բեռը, ինքնակազմակերպվում և ոտքի են կանգնում, իսկ մեր և նմանատիպ այլ ծրագրերն էլ լրացուցիչ խթան են, որպեսզի այդ ամենն արագանա և ավելի հստակ ուղեգիծ ստանա։
Մեր ծրագրերի մեծ մասը, հաշվի առնելով դրանց բնույթը, բնականաբար չեն հանրայնացվում, սակայն դրանցից մեկի մասին այսօր կարող եմ ընդհանուր գծերով պատմել։ Անցած պատերազմի արդյունքում, թեև Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, նրա շփման գիծը թշնամու հետ ոչ միայն չնվազեց, այլև ընդհանուր առմամբ նույնիսկ երկարել է, այժմ այն անցնում է այնպիսի տեղանքով, որտեղ երբևիցե մարտական ենթակառուցվածք չի եղել, դրա զգալի մասը բարձր լեռներ են։ Ավանդական ճանապարհով ամենուրեք մարտական դիրքեր տեղակայելը հսկայական մարդկային ռեսուրսներ է պահանջում, սակայն ընդհանրապես չվերահսկելն էլ հղի է թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցմամբ և կորուստներով։ Այստեղ մեզ օգնության է գալիս ժամանակակից տեխնոլոգիան։
Մեր Հիմնադրամի մասնագետների կողմից վերջին շրջանում մշակվել են տեսադիտարկման ավտոնոմ համակարգեր, որնք ընդունակ են աշխատել առավել հեռավոր հատվածներում, առանց մարդու միջամտության, և արդյունավետ վերահսկել ընդարձակ տարածքներ։ Սա հնարավորություն է տալիս դժվարամատչելի դիրքերից հանել մեր զինծառայողներին, միևնույն ժամանակ առանց թուլացնելու մեր տարածքների պահպանության արդյունավետությունը։ Այսօր մեր Հիմնադրամի աջակցությամբ այդպիսի տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվում Արցախյան առաջնագծի տարբեր նոր հատվածներում։ Դրանցից մեկն էլ այսօր օգնում է Խրամորթ գյուղի մեր դիրքապահներին, որոնք գտնվում են թշնամու դիրքերին դեմ հանդիման, և ամենօրյա ռեժիմով դիմագրավում են նրա սադրանքներին։
Ժամանակի ընթացքում, նման համակարգեր կհայտնվեն բազմաթիվ այլ վայրերում, և կդառնան հուսալի աչքեր՝ դիտարկելու թշնամու շարժը և խափանելու նրա սադրանքները։ Նույն կերպ, մեր և նմանատիպ այլ ծրագրերը, իրար լրացնելով, աստիճանաբար ավելի անվտանգ և պաշտպանված կդարձնեն Արցախը, և թույլ կտան մարդկանց այնտեղ ապրել լիաթոք կյանքով և շենացնել իրենց հայրենի երկիրը։ Ուստի, լիցքավորված և լավատես վերադառնալով Արցախից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր իրենց ջանքերով ոտքի են կանգնեցնում մեր հայկական ամրոց Արցախը, նաև բոլոր նրանց, ովքեր գիտակցելով դրա կարևորությունը, օգնում են նրան գործով, նյութական միջոցներով, իրենց ներկայությամբ և բարի կամքով։ Աստված պահապան մեր անկոտրում ազգին, և նրա ամրոց Արցախին!»
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ