ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բա Մարուքյանը թող մտներ դատարան ու ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեր, էնտեղ էլ չէր անցել.Վահե Դոխոյան 03/05/2022 18:48 | ԼՐԱՀՈՍ
Էդմոն Մարուքյանն ու մի քանի դատարան ակնհայտորեն ծառայում են գործող իշխանությանը, սպասարկում են նրանց շահերը՝ Վանաձորը չսիրելու հաշվին:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ի գործուն աջակցությամբ, փորձում է իշխանությունն իր ձեռքը վերցնել Վանաձորում:
Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝ 2-ական մանդատ։
Ավագանի չընտրված ԼՀԿ-ն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ Նաեւ առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ էր թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում հրավիրել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտնեց, որ դատարանի որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, ավագանին չի կարողանում նիստ գումարել, որպեսզի քաղաքապետ ընտրի, ինչի հետևանքով այնտեղ քաոսային իրավիճակ է.
«Դատարանը որոշում չի կայացրել՝ քաղաքապետի ընտրության օրակարգով նիստ անցկացնելու հետ կապված, սպասում ենք, մոտ օրերս կունենանք որոշում:
Այս պահին հայցերը հերթով մերժվում են, Էդմոն Մարուքյանը բողոքարկում է հաջորդ ատյաններ չենք էլ հասցնում վիճարկենք, որովհետև դա այնքան հիմար վճիռ է, անմիտ պահանջ է, որ ցանկացած դատարան մերժում է, ուղղակի պրոցես ենք ձգում, մինչև հասկանան՝ ինչ կարող են հօգուտ իրենց անել»,-ասաց նա:
Զրուցակցի բնորոշմամբ՝ ԼՀԿ-ի հայցը «կատարյալ հիմարություն է».
« Ի՞նչ է նշանակում, եթե ես չեմ անցել, ուրեմն անվավեր ճանաչեք ընտրության արդյունքները:
Բա Մարուքյանը թող մտներ դատարան ու ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեր, էնտեղ էլ չէր անցել: Ուղղակի հասկանում ես, որ մի քանի դատարան ու Էդմոն Մարուքյանը ծառայում են գործող իշխանություններին, չգիտեմ ինչի դիմաց, վանաձորցիներին ու Վանաձորը չսիրելու հաշվին՝ նա ծառայում է իշխանությանը, պետք որ լուրջ բան լինի սրա համար»,-ասաց նա:
Զրուցակցի հաղորդմամբ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքը արդեն մի քանի ամիս պարալիզացված է, քաղաքապետարանը չի կարողանում կատարել իր գործառույթները, սրա հետևանքով վանաձորցիները գրեթե ամեն օր նոր խնդիրների են բախվում.
«Հարց է առաջանում՝ ինչու՞ են այդ մարդիկ վարձատրվում, եթե վանաձորցուն ծառայություն չեն մատուցում:Մարդիկ ոչ մի բանից չեն կարողանում օգտվել: Մեր երկրում պաշտպանված են միայն իշխանության և շների շահերը, շուն չի կարելի խփել, շունը բացարձակ արժեք է դարձել, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ