ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանական ԶՈՒ-ն սպառնում է՝ ձեր կամքով լքեք գյուղը, հակառակ պարագայում, միևնույն է, դա արվելու է ուժի միջոցով». Արցախի Նորշեն գյուղի ուղղությամբ նույնպես կրակոցներ են հնչել 03/05/2022 19:13 | ԼՐԱՀՈՍ
«Արցախում թշնամին նորից սկսել է կրակել։ Այս անգամ կրակոցները շփման գծից 400 մետր հեռավորության վրա գտնվող Նորշեն գյուղի ուղղությամբ են։ Դրանք արվում են, բացառապես, խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով։ Երեկ հենց Նորշենի մեր կուսակից ընկերներից մեկը պատմեց՝ ականատես է եղել, թե ինչպես նույն մեթոդով, ինչպես Խրամորթում, գրագետ հայերենով, թշնամին ահաբեկում է գյուղացիներին։ Գյուղի բնակիչներին բարձրախոսով սպառնում են բառացիորեն հետևյալը՝ ձեր կամքով լքեք գյուղը՝ հակառակ պարագայում, միևնույն է, դա կարվի ուժի միջոցով։ Սպառնալիքներին զուգահեռ՝ թշնամին կրակել է դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ սկսած գյուղացիների ուղղությամբ։ Սակայն Նորշենի մեր կուսակցության ներկայացուցիչն ասում է՝ գյուղի ներսում խուճապ չկա, մարդիկ հանգիստ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Խրամորթից հետո, այս անգամ՝ արդեն Նորշենում, բացառապես նույն մեթոդով դրսևորվող ադրբեջանական ԶՈՒ-ի այսօրինակ վարքը Արցախի Ազգային ժողովի պատգամավորը որակում է որպես հոգեբանական ճնշման յուրատիպ դրսևորում. «Հետաքրքիրն այն է, որ այսպիսի այլանդակություններ թշնամին, առավել հաճախ, սկսում է հատկապես կամ բերքահավաքի, կամ վարուցանքի շրջանում։ Խաղողի այգիները, մշակման ենթակա հողատարածքները շատ մոտ են շփման գծին։ Ստացվում է այնպես, որ Արցախում ապրող գյուղացին, փաստորեն, չի կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ՝ մշակել հողը, վարուցանքով զբաղվել կամ բերքահավաք իրականացնել։ Այս աշխատանքներն արդեն երկար ժամանակ անվտանգ չեն մեր գյուղացիների համար։ Երեկ, օրինակ, միջադեպին են խառնվել ռուս խաղաղապահները, նրանց անմիջական ներկայությամբ գյուղացիները փորձել են ավարտին հասցնել սկսած աշխատանքը, սակայն չի հաջողվել»,- պատմում է Մետաքսե Հակոբյանը։
Հարցին՝ արդյո՞ք առկա սահմանային բաժանումները հնարավորություն չե՞ն տալիս ինչ – որ կերպ ապահովել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների անվտանգությունը, Մետաքսե Հակոբյանը պատասխանում է՝ սահմաններ, որպես այդպիսին չկան, մետաղական լարերով բաժանարար գծեր են, որոնք, սակայն, որևէ կերպ խոչընդոտ չեն հանդիսանում, որպեսզի թշնամին մոտենա ընդհուպ շատ մոտ և անհասկանալի անասնական ձայնարկություններով կամ վարժ գրական հայերենով ահաբեկի գյուղացիներին, ինչպես նաև, սեփական հայեցողությամբ՝ կրակոցներ արձակին, ինչպես օրինակ նախօրեին՝ Նորշենում. «Երեկ ռուս խաղաղապահներն ասել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գյուղատնտեսական աշխատանքները կիրականան անմիջապես իրենց վերահսկողության ներքո, այսինքն, իրենք կուղեկցեն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, մինչև հարցին որևէ լուծում կտրվի։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները նույնպես լարվում են ստեղծած իրավիճակից, բնական է, որ դա դուր չի գալիս նրանց։ Նրանք հասկանում են, որ ադրբեջանական կողմի այս վարքագիծն, ուղիղ կերպով վերաբերվում է նաև իրենց ներկայությանն՝ այդ տարածքներում։
Ես, անձամբ, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ Արցախի Ազգային ժողովում՝ ուղիղ դիմելով Կառավարությանը՝ ի վերջո, ո՞վ պետք է երաշխավոր կանգնի այս մարդկանց անվտանգային և սոցիալական խնդիրներին։ Ցավալին այն է, որ ժողովուրդն ինքն էլ հասկանում է, որ այս իշխանության վրա, մեծ իմաստով, հույս դնել չի կարող և հաճախ, նմանօրինակ հարցերն ինչ -որ կերպ լուծում են ստանում՝ գյուղացի – խաղաղապահ անմիջական շփման արդյունքում։ Բայց, չէ՞ որ այսպիսի իրավիճակում հայտնված մարդիկ ուզում են իրենց մեջքին զգալ իշխանությունից եկող ուժն ու ապահովությունը, ինչը, սակայն, չկա, բացակայում է»,- ամփոփելով զրույցն ասում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ