ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը, վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը. Գարիկ Քեռյան 03/05/2022 16:39 | Մեկնաբանություն
«Ճահիճ» ծրագիրը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար։ Նման գնահատմամբ է հանդես եկել քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նոր և նորագույն ժամանակների պատմությունն ապացուցում է, որ անգլոսաքսերը երբեք էլ ցամաքային մեծ պատերազմ չեն ունեցել Ռուսաստանի հետ, խուսափել են պարտվելուց, Նապոլեոնի և Հիտլերի փորձն էլ ուսանելի է եղել իրենց համար։
Բայց Ռուսաստանի դեմ շատ արդյունավետ գործել են հակառուսական դաշինքներ ստեղծելով, կամ այլ պետությունների պատերազմի մեջ ներքաշելով։
Հիշենք 19_րդ դարում պատերազմելու համար անգլիական ինչ օգնություն էին ստանում Պարսկաստանն ու Օսմանյան կայսրությունը։ Սառը պատերազմի տարիների հակառուսական ռազմավարության հիմնական մեթոդը հյուծիչ և երկարատև կոնֆլիկտներում ռուսներին ներքաշելն ու ռեսուրսների հյուծումն ու փոշիացնումն էր։
Հիշենք ԽՍՀՄ ահռելի ռեսուրսների վատնումը պաղեստինյան հակամարտության երկար ու ձիգ տարիներին արաբական երկրներին օգնություն ցույց տալով, Ասուանի հէկի կառուցումը Եգիպտոսում պրոխորհրդային ճամբարում պահելու համար, հակախորհրդային շարժումների ակտիվացումը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Հունգարիայում, պատերազմները Կորեայում, Վիետնամում և ի վերջո Աֆղանստանի տաս տարվա սև խոռոչը։ Սպառազինությունների մրցավազքին զուգահեռ այս ամենը սպառեց ռուսների ուժն ու կարողությունը։
Արդյունքը «հոյակապ էր» ... ԽՍՀՄ փլուզվեց, Արևելյան Եվրոպան մտավ ՆԱՏՕ և ԵՄ, որտեղ տերը Վաշինգտոնն է, սանիկը Լոնդոնը։ Հիմա արևմտյան ստրատեգների պլանը հստակ երևում է, փլուզման գործընթացներ գեներացնել նաև ՌԴ ներսում, որը ժամանակին կասեցվեց չեչենական պատերազմում ռուսական կողմի հաղթանակով և որոշակի փողզիջմամբ։ Անհրաժեշտ էր ստեղծել, նոր ճահիճ, նոր սև խոռոչ, որտեղ հնարավոր կլիներ մաշել Մոսկվայի ուժերը և տապալել հետխորհրդային միութենական նոր միավորման ստեղծման Պուտինի ծրագիրը։ Առաջինը սիրիական ճահիճն էր, երկրորդը ուկրաինական։ Այս հսկա երկրում երկարատև հակամարտությունը, որը կուղեկցվի դրակոնյան պատժամիջոցներով, ձեռնտու չէ Ռուսաստանին։
Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը, վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը, կապված սոցիալական բունտի և կենտրոնախույս ինքնավար հանրապետությունների ակտիվացման հետ։ Աստված չանի Ռուսաստանում սկսվի ներքին անկայունությունը, մեզ մոտ կկրկնվի 1917_1920 թթ. իրավիճակը։ Լինենք լավատես և խաղաղություն մաղթենք սլավոններին»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից