ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները պետք է բողոքարկվի Սահմանադրական դատարան. Էդգար Ղազարյան 03/05/2022 12:18 | Մեկնաբանություն
Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները պետք է բողոքարկվի Սահմանադրական դատարան: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին իրավունք է տալիս դիմել Սահմանադրական դատարան՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճով։ Ազգային ժողովի «Հայաստան» և (կամ) «Պատիվ ունեմ» խմբակցությունները օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ ունեն այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։ Դրա հիմքերը հետևյալն են․
• Հանրապետության նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրելուն հաջորդող ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահություն է հայտնել, որ նա կընտրվի այդ պաշտոնում՝ նրան նախապես շնորհավորելուց հրաժարվելը պատճառաբանելով զուտ էթիկայի նորմերով։ Հանրապետության նախագահի ընտրությունը մի գործընթաց է, որը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով գտնվում է բացառապես ՀՀ Ազգային ժողովի իրավասությունների տիրույթում։ Պաշտոնական իմաստով վարչապետն անգամ չպետք է տեղյակ լինի այդ գործընթացի և դրա հնարավոր ելքերի մասին, քանզի Հանրապետության նախագահը մի պաշտոնյա է, որը սահմանված դեպքերում ընդունում է վարչապետի և կառավարության հրաժարականը և նշանակում վարչապետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունը վկայում է Հանրապետության նախագահի ընտրության գործընթացում նրա անմիջական ներգրավվածության և ազդեցության մասին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին։ Մասնավորապես․ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:
• Վահագն Խաչատուրյանի ընտրության գործընթացը և արդյունքները վկայում են, որ այն տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդված կոպիտ խախտումով։ Մասնավորապես, այդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի ընտրությունն իրականացվում է գաղտնի քվեարկությամբ, ինչը նախատեսված է պատգամավորների անկաշկանդ վերաբերմունքն ու քվեարկությունն արտահայտելու համար։ Հանրապետության նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից։ Նրա թեկնածության քննարկմանը մասնակցել են միայն այդ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև որևէ խմակցության կազմում չընդգրկված պատգամավորը։ Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ խմբակցության բոլոր պատգամավորները կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը, ինչը հաստատվել է քվեարկության արդյունքներով․ քվեարկության մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր 71 պատգամավորները կողմ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Սա վկայում է պատգամավորների վրա ակնհայտ ճնշումների փաստի մասին, ինչն ապացուցված կարելի է համարել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ այդ արված հայտարարությունների համադրման արդյունքում։
• Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածության առաջադրման օրենքով սահմանված ժամանակահատվածում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ չեն պատրաստվում առաջադրել Հանրապետության նախագահի թեկնածու և որևէ ձևով չեն մասնակցելու այդ գործընթացին՝ այն համարելով ոչ լեգիտիմ։
Եթե այս և հնարավոր այլ փաստերի առկայության պարագայում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չդիմեն Սահմանադրական դատարան (որի համար ունեն ընտրության օրվանից սկսած 10-օրյա ժամկետ), ապա պետք է մտածեն բացատրություններ գտնել փարատելու հանրության այն շերտի կասկածները, որ նրանք չեն սպասարկում Նիկոլ Փաշինյանի օրակարգը և իրենց բնույթով չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատու պահերին գործակցած և ազգադավ ծրագրերին մասնակցություն ցուցաբերած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից։
Հ․Գ․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 78-րդ հոդված 3-րդ մասի՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքների գործերի քննությունն իրականացվում է բացառապես բանավոր ընթացակարգով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ