Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Հայաստան էր ժամանել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը 03/04/2022   15:27  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները:

Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել այս կարևոր այցը ՌԴ-ի համար ներկայիս դժվարին պահին իրականացնելու համար: Նա արժևորել է ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև հաստատված և օրստօրե ավելի խորացող հարաբերությունները: Համագործակցությունը զարգացնելու երկուստեք շահագրգռությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստել է իրավական փոխօգնության, մարդկային ռեսուրսների կատարելագործման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համատեղ շոշափելի արդյունքների ապահովմանը: Նա ընդգծել է ՌԴ իր գործընկերոջ՝ Իգոր Կրասնովի անձնական ներդրումը հետպատերազմյան շրջանում կուտակված հումանիտար հիմնահարցերի լուծման նախաձեռնություններում, շեշտել հատկապես կողմերի միջև հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր ապահովելու, երկխոսության մթնոլորտ ձևավորելու հարցում ՌԴ դատախազության դրսևորած հետևողականությունը:

 ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով, ինչի համար կարևոր նախադրյալ է ապահովում նախընթաց ժամանակահատվածում ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան, ունեցած ընդհանուր պատմությունն ու ավանդույթները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հանցավորության միտումների վրա հակամարտությունների ազդեցության վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Արթուր Դավթյանն նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ ուժերը ՀՀ ԶՈՒ և ԱրՀ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում:

Ընդգծվել է, որ Արցախում գտնվող ՌԴ դատախազության ներկայացուցիչների գործունեությունը նպաստում է ռուսական ռազմական կոնտիգենտի շրջանում իրավակարգի ապահովմանը, ազգաբնակչության հետ հարաբերություններում փոխվստահության բարձրացմանը:

Արթուր Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները: Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում: 

Արթուր Դավթյանը ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով գործնականում ցածր արդյունավետություն ունի նաև շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման, բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ երեք երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ:           

        

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:03 24/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանն այցելել է Գյումրի
21:41 19/02/2022  |  ԼՐԱՀՈՍ2022թ միայն մեկ ամսվա ընթացքում դատախազությունը 20 քրեական գործով չի հաստատել մեղադրական եզրակացությունը. Քննությունը եղել է թերի, արարքներին տրված են եղել սխալ որակումներ
16:41 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի կենտրոնում աճել է հանցագործությունների թիվը. դատախազությունը խորհրդակցություն է հրավիրել
13:58 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան
18:29 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը ամփոփել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը. տրվել են հանձնարարականներ
18:24 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
09:57 09/02/2022  |  ՄամուլԻնչու է ակտիվացել դատախազությունը. «Ժողովուրդ»
18:14 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում 49 անձանց պատկանող գույքի վրա արգելանք է դրվել
18:40 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը չի հերքել, որ Արթուր Դավթյանը հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի հետ Մոսկվայում մասնակցել է միջոցառումների, բայց տեղյակ չեն՝ թե ինչ են խոսել Դավթյանն ու Կոստանյանը
20:30 31/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, հիշել հիմա՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ գրավ կիրառելուց հետո

Արխիվ

[]