Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Ազգային ժողովը հաստատել է Սահմանադրական դատարանի ղեկավար կազմի ապօրինի լինելու փաստը 03/04/2022   12:17  |  Մեկնաբանություն

Արման Դիլանյանն ու Աշոտ Խաչատրյանը ՀՀ պետական համակարգում, ընտրովի, թե նշանակովի, միակ երկու պաշտոնյաններ են, որոնց պաշտոնը զբաղեցնելու հետ կապված որևէ իրավական ակտ գոյություն չունի։ Նման գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Ազգային ժողովը հաստատել է Սահմանադրական դատարանի ղեկավար կազմի ապօրինի լինելու փաստը։

2022 թվականի մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Հանրապետության նախագահ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում և ընթացակարգերով տեղի է ունեցել թեկնածուի առաջադրում, քննարկում և քվեարկություն։ Այդ ամենի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը 2022 թվականի մարտի 3-ին ստորագրել է Ազգային ժողովի՝ «Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-27-Ա որոշումը։ Այսինքն՝ Հանրապետության նախագահի ընտրության գործընթացն ավարտվել է ոչ թե սոսկ քվեարկության արդյունքների արձանագրմամբ, այլ դրա արդյունքների հիման վրա համապատասխան իրավական ակտով։

Իրենց իրավաբան համարող, Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանից և Աշոտ Խաչատրյանից հետաքրքիր կլիներ, մեկ անգամ ևս այս փաստի համադրմամբ, իմանալ, թե արդյո՞ք իրենց պարագայում գոյություն ունի նման իրավական ակտ, թե ոչ։ Սահմանադրական դատարանի պարագայում, նման իրավական ակտը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն է։ Իսկ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նման որոշումների մասին որևէ տեղեկատվություն գոյություն չունի։

Եթե այս փաստը Արման Դիլանյանին և Աշոտ Խաչատրյանին քիչ է հուզում, ապա դա չի ենթադրում, որ այն կարող է չհուզել ՀՀ դատախազությանն ու համապատասխան քննիչին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործով ենթադրյալ հանցագործության բացահայտման շրջանակներում։

Արման Դիլանյանն ու Աշոտ Խաչատրյանը ՀՀ պետական համակարգում, ընտրովի, թե նշանակովի, միակ երկու պաշտոնյաններ են, որոնց պաշտոնը զբաղեցնելու հետ կապված որևէ իրավական ակտ գոյություն չունի։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:

Սահմանադրական դատարանը պարտավոր է առաջնորդվել նաև իր իսկ կողմից հաստատված նախադեպային որոշումներով։ Նույնանման իրավիճակներում Սահմանադրական դատարանը չի կարող արտահայտել իրարամերժ դիրքորոշումներ։ Մասնավորապես, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Սահմանադրությամբ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության իրավունքը տրվել է Սահմանադրական դատարանին, 2018 թվականին Սահմանադրական դատարանը ՍԴ փոխնախագահ է ընտրել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանին, ինչի վերաբերյալ կայացրել է «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշումը։ Սահմանադրական դատարանը նման աշխատակարգային որոշումներ չի կայացրել ո՛չ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու, ո՛չ Աշոտ Խաչատրյանին ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին։

Քանի դեռ այդ որոշումները չկան, հետաքրքիր է հասկանալ, թե ինչպես են ոչ միայն այդ պաշտոնյաները ապօրինաբար պաշտոնավարում, այնպես էլ ինչ հիմքով են Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտները և ողջ իրավաբանական հանրությունն առնչվում նրանց հետ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:46 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական դիվանագիտության վախճանի հերթական ցավալի արձանագրումներ․ Ղազարյան
18:24 21/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանությունները հեզորեն իրականացնում են Իլհամ Ալիևի ցանկությունները. Ղազարյան
21:21 20/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱռանձին ծառայությունները, նախքան փոստային առաքման հանձնելը, բացում և կարդում են ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչների նամակները․ Ղազարյան
14:53 20/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում եվրոպական արժեքների դեմ ոչ պատշաճ վերաբերմունք ունի. բողոքի ակցիա կիրականացվի
13:01 18/02/2022  |  ՄեկնաբանությունԻշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Էդգար Ղազարյան
22:46 15/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ․ Ղազարյան
23:23 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան
21:59 04/02/2022  |  ՔաղաքականԸնդդիմությունն ուղիղ աջակցություն ցուցաբերեց իշխանություններին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
20:40 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵս պատրաստ եմ. Էդգար Ղազարյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
18:10 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմությունը նախագահի հավանական թեկնածուների թվում քննարկել է էդգար Ղազարյանի թեկնածությունը. պատգամավորները մեկնաբանում են

Արխիվ

[]