Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Սպանություն, առեւանգում, բռնություն, ահաբեկում. Արցախում հարուցվել է 19 քրեական գործ՝ հրադադարի պայմաններում ադրբեջանցիների հանցագործությունների դեպքերի առթիվ 03/04/2022   17:23  |  ԼՐԱՀՈՍ

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է  եռակողմ ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունները՝ թիրախավորելով հայ բնակչությանը։  Արցախի իրավապահներն արդեն հարուցել են 19  քրեական գործ՝ միայն, այսպես կոչված, հրադադարի պայմաններում ադրբեջանցիների կողմից թույլ տրված հանցագործությունների դեպքերի առթիվ։

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է համապարփակ տեղեկատվություն՝ այս պահի դրությամբ հարուցված քրեական գործերի մասին։Դրանք խիստ բազմաբնույթ են, առեւանգումներ, բռնություն, սպանություն, գույքի ոչնչացում, ահաբեկում։

Այսպես՝

1.     2021թ. թվականի նոյեմբերի 08-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքից ավտոճանապարհ է դուրս եկել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի՝ ինքնությունն անհայտ զինծառայողը և իր մոտ առկա հրազենով կրակոցներ արձակել տվյալ ճանապարհահատվածում ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով  «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից Մարտիկ Կարենի Երեմյանը, գլխի շրջանում ստանալով հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, տեղում մահացել է, իսկ  Գևորգ Վլադիմիրի Մելքումյանը, Արմեն Արկադիի Սարգսյանը, «ԷՄ-ՋԻ պլաստիկ» ՓԲ ընկերության աշխատակից  Գագիկ Յակովի Ղազարյանը մարմնի տարբեր հատվածներում ստացել են հրազենային վիրավորումներ:

08.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերի և 225-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետի հատկանիշներով հետևյալ դեպքի առթիվ։

2.    2021թ. ապրիլի 07-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի տարածքում գտնվող հերկի աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ կրակահերթ է արձակվել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: 23.04.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

3. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից  ոչնչացվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատունը։ 15.05.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

4. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ոչնչացվել է  Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատունը:  17.05.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

5. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ոչնչացվել է  Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի գերեզմանատունը: 04.06.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

6. 04.08.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Արայիկ Առուստամի Աթայանին պատկանող բնակելի տան ուղղությամբ: 03.09.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով։

7. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կրակահերթ է արձակվել 2021թ. սեպտեմբերի 01-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում  գտնվող խաղաղ բնակիչների ուղղությամբ: 13.09.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով:

8. 20.09.2021թ. մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում  Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կրակահերթ է արձակվել Շուշիի դիրքերից  Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Կարեն Ալբերտի Սարգսյանին պատկանող բնակելի տան ուղղությամբ: 04.10.2021թ. հարուցվել է  քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոչվածի 2-րդ մասի 7-րդ և 14-րդ կետերով:

9. 29.12.2021թ. Ասկերանի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանը մոլորվել է Նախիջևանիկ գյուղում և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, որտեղ վերջինիս նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից գործադրվել է բռնություն, որից հետո խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է: 21.01.2022թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով։

10. 2021թ. նոյեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Շուշիի դիրքերից  կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մանուկ Միքայելի Առուստամյանին պատկանող տան ուղղությամբ: 23.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

11.  13.11.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Շուշիի դիրքից կրակահերթ է արձակվել Շոշ գյուղում տեղակայված Սերգեյ Արգամի Հարությունյանին պատկանող  տան ուղղությամբ։ 25.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

12. 18.11.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Սարգսաշեն գյուղում տեղակայված հակառակորդի մարտական դիրքից  կրակահերթ է արձակվել Սարուշեն գյուղում տեղակայված Վալերի Ավետիսյանին պատկանող  ավտոմեքենայի ուղղությամբ։ 23.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։

13. 06.09.2021թ. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Վաղուհաս գյուղի վարչական տարածքից  ինքնաձիգով կրակահերթ է արձակվել Մասիս Բաբկենի Միքայելյանի և նրա գոմեշների ուղղությամբ: 12.11.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 14 կետերով և  33-191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

14. 2021 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի վարչական տարածքում «Ղասունց Յաթաղ» տեղամասում  գտնվող,  վարձակալական հիմունքներով Վյաչեսլավ Սմբատի Սանթրյանին պատկանող հողատարածքում «Կ-150» մակնիշի «0898 НК» հաշվառման համարանիշի տրակտորով Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Ալեքսեյի Տեփնանցի կողմից  հողի վարման աշխատանքներ կատարելիս նշված հողամասից մոտ 250մ հեռավորության վրա տեղակայված, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքի անհայտ զինծառայողի կողմից  կրակոցներ են  արձակվել Ա.Ա.Տեփնանցի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացել է հրազենային գնդակային վիրավորում և մահացել:

19.10.21թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի  2-րդ մասի 14-րդ կետով։

15. 2021թ. հունվարի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները առևանգել են Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գտնվող  այդ պահին անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Արայիկ Գասպարի Գասպարյանին, տեղափոխել անհայտ ուղղությամբ, ապա՝ վերադարձրել ռուս խաղաղապահների հենակետ: 14.01.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով։

16. 2021թ. նոյեմբերի 23-ին Աշան գյուղի բնակիչ Միհրան Էռնեստի Մուսայելյանը Նոր Շեն և Հացի գյուղերի մոտակայքում մոլորվել է և հայտնվել ԱՀ վերահսկվող տարածքում, որտեղ նրա նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կիրառվել է բռնություն, որի հետևանքով առողջությանը պատճառվել է ծանր վնաս:Վերադարձվել է խաղաղապահ ուժերի միջնորդությամբ:

06.12.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով։

17. 2021 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասում Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողներ կողմից սպանվել է այդ պահին նշված վայրում անասնապահությամբ զբաղվող  նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Արցախի Հանրապետությունում  ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Ս. Սարգսյանի դիակը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 04-ին, փոխանցվել է հայկական կողմին:

03.12.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 14-րդ կետերով և 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։  

Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ( ծնված՝ Ադրբեջանի Հանրապետությունում, ծառայում է Ադրբեջանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի պահակակետում) 01.02.2022թ. ներգրավվել է որպես մեղադրյալ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 14-րդ կետերով և 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: 01.02.2022թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 03.02.2022թ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

18. 2020թ. նոյեմբերի 21-ին Ասկերանի շրջանի փառուխ գյուղի մի քանի բնակիչներ գնացել են Արմենակավան գյուղում տեղակայված Լ.Մովսիսյանին պատկանող առանձնատան գույքը տեղափոխելու, որտեղ ադրբեջանական զինծառայողները  ծեծի են ենթարկել նրանց:  21.12.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասով այն դեպքի առթիվ։


19. 10.01.2022թ., Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Նախիջևանիկ գյուղի մարտական դիրքից կրակահերթ է արձակվել նույն գյուղում գտնվող այգու աշխատողների ուղղությամբ: 17.01.2022թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33.103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:29 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման
14:15 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍԿիչանում գարնանացան չի արվել. Մարտակերտում տրակտորիստի ուղղությամբ կրակելուց հետո ոչ ոք չի ուզում դաշտ դուրս գալ. Արտո Հակոբյան
21:48 02/03/2022  |  ԼՐԱՀՈՍՏրակտորիստները ռիսկ չեն անում մտնել դաշտ. անասուն պահելն էլ վտանգավոր է․ ադրբեջանական երկու դիրքից ամբողջությամբ դիտարկվում է ձորի մեջ գտնվող Ճանկաթաղը
12:28 02/03/2022  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԱՀ բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար. Մտավորականներ
09:57 01/03/2022  |  ՄամուլԱրցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները. «Հրապարակ»
22:44 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ-ն  անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ու հումանիտար առաքելությունների իրականացումը
22:33 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Շատ խորհրդանշական է, որ ժամանակին Արցախի Մարտունի քաղաքում և՛ Մոնթեի, և՛ Նժդեհի արձաններ են կանգնեցվել». Տիգրան Աբրահամյան
16:51 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍ2021-ին Արցախում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ. Արցախի ԱՆ
12:04 27/02/2022  |  ԿորոնավիրուսԱրցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք․ 2 մարդ մահացել է
11:05 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍԽաղաղապահները վստահեցրել են, որ Խրամորթում այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի

Արխիվ

[]