ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հերիք եղավ, բոլ եղավ»՝ սեփական ահից գոռալով․․․ 03/03/2022 17:41 | Վերլուծություններ
Ամեն անգամ, երբ ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի օրերին ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը հիստերիայի գիրկն է ընկնում, հասկանում ես, որ կարևոր, ՀՀ քաղաքացիներին անչափ հուզող հրատապ հարցեր են տրվել, որոնց պատասխաններն իբրև պետության ղեկավար նա չունի, չի կարող տալ։
Չի կարող տալ, քանի որ կառավարությունը բնակչության մեծամասնության խնդիրները, որ առնչվում են նվազագույն աշխատավարձին, զբաղվածությանը, սպառողական զամբյուղը լցնելուն, կենսաթոշակի կամ նպաստի բարձրացմանը, ի վերջո, գազի, հոսանքի առաջանցիկ գներին, և, վերջապես, հանապազօրյա հացին, անուշադրության է մատնում։
Այսինքն, սոցիալական խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիներին, ղեկավարը ասելիք չունի։ Մի տեսակ իր թեման չի․ ինքն ու իր թայֆան կյանքի այդ շրջանն այլևս հաղթահարել են։ Նրանք այն չեն այլևս։ Բայց դե, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հո նորից չի՞ շրխկացնելու ՀՀ քաղաքացու ճակատին, թե՝ աղքատությունը նրանց գլխում է։ Թող գնան հաղթահարեն ու ապրեն իրենց համար։ Ինքը՝ աղքատությունը հաղթահարողի կենդանի օրինակ է։ Եվ ուրեմն՝ «Հերիք եղավ, բոլ եղավ»՝ սեփական ահից գոռալով ասում է նա ընդդիմադիր պատգամավորին, որը նման հարցեր է բարձրացնում։ Նման դեպքերում միշտ մի պատասխան կա՝ նախկինները․․․ Մնացածը ֆոնային է՝ բանակցային գործընթացից խառը-խշտիկ՝ ինչ լսել է Ալիևից և․․․ վերջ։
Շատ էլ որ ընդդիմադիր պատգամավորը նրան շատ պարզ, շատ տրամաբանական հարց էր տվել, որը վերաբերվում էր գազի խնդրին և հացի խնդրին։
Բայց քանի որ պատասխան չունի՝ ԱԺ-ում նորից շոու սարքելու փեշակին կարելի է դիմել։ Իսկ այդ բաների մեջ մասնագիտացած է դեռ թավիշին նախորդած տարիներից՝ ընդդիմադիր խմբագրի և նույնպիսի պատգամավորի հարուստ կենսագրությունը հո չի՞ ծալելու, մի կողմ դնի։ Գործադիրի ղեկավար էլ կլինի, ընդդիմադիրներին՝ ընդդիմադիր էլ։ Հետո ի՞նչ, որ իշխանություն է և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում տվողն է։
Հետո ի՞նչ, որ ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ Հայաստանը սոցիալական պետություն է։ Կամ՝ հիտո՞ ինչ, որ նույն Սահմանադրությամբ Հայաստանը նաև իրավական պետություն է։ Ինչ ուզում ենք, այն էլ՝ անում ենք, մեխն էլ է մեր ձեռքին, «չագուչն» էլ․․․
Մի խոսքով, ինչ երկարացնենք, ընդդիմությանն ընդդիմադիրը «կլասիկ» կերպով բանը հասցրեց նրան, որ խորհրդարանական ընդդիմությունը դահլիճը թողեց բոլոր ժամանակների հաստիքով միակ ընդդիմադիրին, որ վերջինս իր թիմի հետ ինչով ուզի, ինչ ուզի անի․․․ և դուրս եկավ։
Հերթական չորեքշաբթին էր և գործադիրի ղեկավարն էր իջևանել ԱԺ-ում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել