ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայթյուն Երևանում.Վիրավոր քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է 03/03/2022 16:50 | Քրեական խրոնիկոն
2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, Արարատյան փողոցում գտնվող ՓԲԸ-ի տարածքում տեղի էր ունեցել պայթյուն։ Անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել: Այալ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել:
Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ:
Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ