ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«44 օրյա պատերազմում ադրբեջանական կողմին ահաբեկիչներ մատակարարելու գործում պատասխանատվություն ունի Ռուսաստանը». Համացանցը քննարկում է այս խոսքերի հեղինակի՝ Խզմալյանի ազգանվան ծագումնաբանությունը 03/02/2022 16:35 | Հարցազրույց
Մինչ աշխարհը հայտնվել է միջուկային պատերազմի շեմին և տասնյակ պետություններ, այդ թվում նաև՝ գերտերություններ, շունչները պահած հետևում են դեպքերի զարգացման ընթացքին, երբ համաշխարհային հանրությունը սարսափած կանխատեսումներ է անում՝ գործի կդնի՞ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը իր վերահսկողության տակ գտնվող ատոմային զենքը, հայկական ֆեսբուքյան տիրույթը թեժ քննարկում է սկսել ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ազգանվան ծագումնաբանության հարցի շուրջ։
Օգտատերերը վիճում են՝ ի՞նչ ստուգաբանության է ենթարկվում Խզմալյան ազգանունը, ի՞նչ է այն նշանակում։ Որ ազգանունը օսմանական ծագման է, այս մասին մեզ տեղեկացնում է հայկական Վիքիփեդիայի «Ազգանունների հայկականացում» հոդվածը, որտեղ պատմաբան Անժելա Տերյանի վկայությամբ, «Խզմալյան»-ը օսմանյան պաշտոնյաների կողմից հայերին տրված թուրքերեն անբարեհնչյուն բառերից կազմված ազգանուններից մեկն է և ստուգաբանությամբ՝ թարգմանվում է որպես անզուսպ (տես «Ազգանունների հայկականացում» հոդվածը)։ Թեև, պետք է նկատել, որ ֆեյսբուքյան տիրույթում առավել անհաջող ստուգաբանական տարբերակներ են շրջանառվում, որոնց, ելնելով էթիկայի սահմանված նորմերից, չենք անդրադառնա։
Հարց է ծագում՝ ինչո՞վ է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը (կամ վերջինիս ազգանունն) այսօրինակ թեժ քննարկման թեմա դարձել։ Պարզվում է, վերջինս նախօրեին լրատվական կայքերից մեկի տաղավարում, խոսելով 44 օրյա պատերազմի թեմայով, հայտարարել է. «Պատերազմի ընթացքում Թուրքիան չէր բերել սիրիացի վարձկաններ, դա Ադրբեջանն էր բերել, Թուրքիան ուղղակի օգնել էր»։
Պարզելու համար, թե ինչ տեղեկություններ ունի պարոն Խզմալյանը 44 օրյա պատերազմի ընթացքում թուրքական կողմի տրամադրած օգնությունների մասին, «Փաստինֆո» լրատվականը կապ հաստատեց վերջինիս հետ, որը սիրահոժար կերպով համաձայնեց պատասխանել լրագրողի հարցերին։
-Պարոն Խզմալյան, դուք նախօրեին հարցազրույց եք տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ վիճահարույց կարծիք եք հայտնել, մասնավորապես ասելով հետևյալը. «Պատերազմի ընթացքում Թուրքիան չէր բերել սիրիացի վարձկաններ, դա Ադրբեջանն էր բերել, Թուրքիան ուղղակի օգնել էր…»։ Կարո՞ղ ենք խնդրել մանրամասնեք՝ ի՞նչ օգնության մասին է խոսքը։
-Դա ճշգրիտ մեջբերում չէ, ենթատեքստի մեջ ասված բան է։ Լրագրողուհին համառորեն ուզում էր ինձ համոզել, որ պատերազմի ընթացքում ահաբեկիչներ մատակարարելու ամբողջ մեղքը պետք է դնել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Ես դեմ չեմ, դա այդպես է, բայց ճշմարտությունը կիսատ չի լինում, իսկ ճշմարտությունն այն է, որ ահաբեկիչներ մատակարարելու գործում նույն չափով պատասխանատվություն կրում է նաև Ռուսաստանը։ Սիրիան, որ վերահսկում են ռուս- թուրքական ուժերը, և որտեղից ներմուծվում էին ահաբեկիչները, համատեղ կերպով և Ռուսաստանի իմացությամբ, ներմուծում էին այդ ուժերը։ Շրջանցել դա, նույնքան սխալ է, որքան շրջանցել Ռուսաստանի դերը 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում։ Ահա, թե ինչ ենթատեքստում էի ես դա ասել։ Այսինքն, ողջ պատերազմի ընթացքում, Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ գործել են՝ որպես հրահանգիչներ։ Այս ողջ գործընթացը, առնվազն, թափանցիկ է եղել ռուսական կողմի համար։
- Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ նման թեզ լսում, թե ռուսական կողմը, 44 օրյա պատերազմի ընթացքում ահաբեկիչներ է մատակարարել Ադրբեջանին, այնուամենայնիվ, փաստ է, որ դուք հաճախ եք հակառուսական ակցիաներով հանդես գալիս…
- Ես հակառուսական ակցիաներով հանդես չեմ գալիս։ Եկեք չխառնենք իմ դիրքորոշումը Ռուսաստանի այսօրվա ղեկավարության և ռուս ժողովրդի, պետության, մշակույթի, լեզվի կամ այլ արժեքների հետ։ Այսինքն, ձեր հարցադրման մեջ արդեն միտում եմ տեսնում, որն անհրաժեշտ եմ համարում ընդգծել…Շարունակեք, խնդրեմ։
- Որևէ միտում չկա, ես, որպես լրագրող, ունեմ անհանգստացնող օբյեկտիվ հարցեր և ուզում եմ ստանալ դրանց պատասխանները։ Դուք հայտարարում եք, որ մեզ համար արյունալի պատերազմի ընթացքում՝ մեր թիկունքում, փաստորեն, թշնամուն աջակցություն է ցուցաբերել մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն, ու ես ուզում եմ ստանալ ձեր արած հայտարարության պարզաբանումը։
- Ես նկատի ունեմ ռուսաստանյան իշխանությանը։ Սա չի նշանակում հակառուսական կեցվածք ընդունել, դրանք տարբեր բաներ են, գիտե՞ք…Ես շատ եմ սիրում չինական փիլիսոփայությունը, բայց դա ինձ չի դարձնում Չինաստանի երկրպագուն, հասկանու՞մ եք…Սերժ Սարգսյանն ու Հայաստանը նույն բանը չեն, Պուտինն ու Պուշկինը նույն բանը չեն։
-Դե պարզ է, թե դուք ում նկատի ունեք, որովհետև ժողովուրդը նման գործարքներ, որպես կանոն, չի իրականացնում։ Դա անում են իշխանությունները։ Իմ հարցը հետևյալն է՝ չէ՞ որ, փաստացի, մեր պետության արևմտյան սահմանը պահում են ռուսական սահմանապահ զորքերը, չէ՞ որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահ ստորաբաժանումները և ասել, թե Ռուսաստանը պատերազմի ընթացքում ահաբեկիչներ է մատակարարել մեր թշնամուն, որպեսզի սպանի մեզ, մեղմ ասած, տրամաբանական չէ։
-Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ մեր սահմանները պահում են ռուսական զորքերը...Դա ձեր անձնական կարծիքը կամ երևակայությունն է։ Դուք ծառայե՞լ եք բանակում։
- Օբյեկտիվ պատճառներով, ես բանակում ծառայել ուղղակի չէի կարող։ Պարոն Խզմալյան, ո՞ր պետության սահմանապահ զորքն է հսկում արևմտյան կողմի՝ հայ – թուրքական սահմանը։
- Դուք գիտե՞ք ինչպե՞ս է ռուսական զորքը հայտնվել մեր, այսպես կոչված, սահմանին։ Եթե դուք դպրոց հաճախել եք, պետք է իմանայիք, որ այդ սահմանն այդ տեղով չպետք է անցներ։ Դա պետք է անցներ վիլսոնյան սահմաններով…
-Ես խոսում եմ 30 տարի առաջ նորանկախ Հայաստանի Սահմանադրությամբ ճանաչված սահմանների, ինչպես նաև նույն թվականերին կնքված՝ սահմանապահների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրի մասին, ի՞նչ վիլսոնյան սահմաններ…
- Երբ ես խոսում եմ, ինձ մի ընդհատեք… Այդ զորքն այդտեղ հայտնվեց որպես 11-րդ զավթիչ բանակի զորամաս, որը Գյումրիում հանդիպեց թուրքական զորքին, որի հետ միասին, 1921 թվականին կնքված քաղաքական պայմանագրով, նրանք կիսեցին Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ նվիրելով Թուրքիային, Նախիջևանն ու Արցախը՝ Ադրբեջանին։ Ու, երբ հիմա դուք ինձ ասում եք, թե մեր սահմանը պահում է ռուսական զորքը, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ուժերին եք ծառայում դուք։
-Ես չեմ ծառայում, աշխատում եմ «Փաստինֆո» գործակալությունում։ Սահմանների հետ ամեն ինչ պարզ է… իսկ ո՞ր երկրի զորքն է արդեն երկրորդ տարին, խաղաղարար առաքելություն իրականացնում Արցախում։
- Այս հարցի պատասխանն իմանալու համար, դուք պետք է լսեք միջազգային ատյանների արձագանքը։ Ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, Երևանում տեղի ունեցավ Եվրոխորհրդարանի և Հայաստանի համաժողովը, որի ընթացքում Էստոնիայի նախկին արտգործնախարարը Եվրախորհրդարանի անունից ասեց, որ ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ Եվրախորհրդարանը չեն ընդունի պատերազմի միջոցով գծված սահմանները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նույն ռուսական այդ զորքի մասին, որն, ի դեպ, Ուկրաինայում նույնպես իրեն հայտարարել է, այսպես կոչված, խաղաղապահ, ասաց, որ ՄԱԿ-ն այդ երկրին ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Արցախում խաղաղապահ միջնորդի ձևաչափ չի տվել։ Ռուսաստանի զորքն Արցախում զավթիչ է, և, եթե դուք դա խաղաղապահություն եք որակում, ես ձեզ շնորհավորում եմ։
-Իսկ չասա՞ց, թե՞ ով է ստեղծված իրավիճակում հսկելու մեր արևմտյան սահմանն ու Արցախից մնացած տարածքի անվտանգությունը։
-Դա կորոշի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Ոչ մի երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, միանձնյա, չի կարող որոշել այդ հարցը։ Հետևաբար, արցախյան հակամարտության խնդիրը շարունակելու է հսկել և լուծել Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ, միջազգային կազմակերպությունների ջանքերով։
-Ո՞ր հանրությունը, այն, որի մասին կապիտուլյացիայի շեմին հայտնված Ուկրաինայի ղեկավարը արցունքն աչքերին բղավում է, թե իրենց միայնակ են թողել…
-Դուք հինգը օր առաջ տեղի ունեցած դեպքերի մասին եք խոսում, հիմա իրավիճակը փոխվել է, եթե տեղյակ եք, եթե հետևում եք զարգացումների ընթացքին։ Հիմա արդեն Եվրոխորհրդարանի ղեկավարությունը՝ ՄԱԿ-ի հետ միասին, քննարկում է Ուկրաինային առաջատար զինամթերքով ապահովելու հարցը։
-Այո, երբ պատերազմն արդեն ավարտվում է Ուկրաինայի կապիտուլյացիայով, նրանք արդեն քննարկում են օգնություն տրամադրելու հարցը…Ինչեւէ, հաջողություն մաղթենք նրանց քննարկումներին…Պարոն Խզմալյան, երեկվա ձեր հարցազրույցից հետո, համացանցում թեժ քննարկման թեման է դարձել ձեր ազգանվան ստուգաբանությունը։ Մարդիկ քննարկում են, որ այն թուրքական ծագում ունի, տարատեսակ վարկածներ են առաջ քաշում, չթվարկեմ դրանք։ Դուք տեղյա՞կ եք ձեր ազգանվան ծագման և ստուգաբանության պատմությունից։
-Չգիտեմ՝ ի՞նչ են քննարկում համացանցում, իմ ազգանունը տարբեր ծագումնաբանություն ունի, դրանցից մեկը՝ հունական է, խզում բառարմատից է կազմված, եկեղեցական բաժանում է նշանակում։ Իսկ թե ինչ վարկածներ են քննարկում համացանցում, այսպես կասեմ՝ երբ մարդիկ այլևս չեն կարողանում գաղափարներ քննարկել, նրանք քննարկում են մարդկանց, առավել տգետները՝ մարդու քթի, ականջի, կամ աչքերի ձևը։ Խղճում եմ նրանց։ Ինչ վերաբերում է թուրքական ծագման վարկածին, ապա այն մարդիկ, ովքեր արևմտյան Հայաստանից են եղել, մարդահամարի ժամանակ ազգանվան թարգմանություն է եղել, ինչպես օրինակ՝ սեֆիլյանները, յենիգոմշյանները և այլն։
Հ.Գ.. Տեղեկացնենք, որ Տիգրան Խզմալյանի հետ զրույցի ձայնագրությունը պահպանվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից