ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրետանային դիվիզիոնի պատասխանատու Գևորգ Գևորգյանը կշարունակի մնալ կալանավորված.փաստաբանը դատարանի որոշումը գնահատում է ապօրինի 03/02/2022 13:08 | ԼՐԱՀՈՍ
ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գևորգ Գևորգյանը կշարունակի մնալ կալանավորված։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում անփոփոխ է թողել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։
«Ասել է՝ թշնամական հետևակն այդ տարածությունը շատ կարճ ժամանակահատվածում կարող է անցնել, կհայտնվենք ծուղակում, որևէ տրամաբանություն չկա։ Կարճ ժամանակ անց տեղափոխում են Հադրութի տակ «Ջրաշխարհ» կոչվող տեղամաս, որտեղից նույն առաջադրանքն են կատարել, այս անգամ՝ 8 կմ հեռավորությամբ։ Տրամաբանական էր այդ հեռավորությամբ որոշակի խոցելի նշանակետեր տալն ու խոցելը, բայց այդտեղ նորից հրաման են տվել տեղափոխվել, զինամթերքը հավաքել են, ամբողջ զորքը տեղափոխել են 4 կմ ավելի հեռու, որը կրկին համապատասխան տեղը չէր, բայց տրամաբանական էր ավելի անվտանգ պահելու համար»,- ավելի վաղ հայտարարել էր փաստաբանը։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատներն էլ իրենք են իրենց հետաքննությունն իրականացրել՝ գտնելով, որ իրականում կա «մեղավորների բուրգ»։
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է.դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին։
Դատարանն արդեն քննարկել է Գևորգյանի խափանման միջոցի հարցը և անփոփոխ է թողել Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշումը կայացվել է ապօրինի՝ խախտելով քրեադատավարական մի շարք նորմեր, ինչը հետագայում կառաջացնի հետևանք՝ դատարանի համար։ Մասնավորապես, Գևորգյանի խափանման միջոցի հարցը դատարանը քննել է՝ առանց պաշտպանության կողմի ներկայության։ Նշված հարցը պաշտպանության կողմը բարձրացրել է նաև կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում, որը դեռևս մակագրված չէ։ Վերաքննիչ բողոքում բարձրացվել են մրցակցության սկզբունքի, պաշտպանության իրավունքի, մեղադրյալի՝ լսված լինելու իրավունքի կոպտագույն խախտումները։
Նկարում՝ փաստաբան Գոռ Գևորգյանն է
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ