ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ վաղվա օրը չեն տեսնում, բազմաթիվ ընտանիքներ որոշել են տեղափոխվել այլ բնակավայրեր կամ արտագաղթել. Սահմանամերձ Գեղամասարում իրավիճակը սրվում է 03/02/2022 14:17 | ԼՐԱՀՈՍ
Գարնանացանի աշխատանքները որոշ համայքներում արդեն մեկնարկել են․ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի մոտ երկու շաբաթից։ Խոշորացված համայնքի բնակիչները, սակայն, դժվար վիճակում են հայտնվել։
«Գյուղացիներն ակնկալում էին, որ սերմացուի, վառելիքի, պարարտանյութի սուբսիդավորում կլինի, բայց Կառավարությունը չի հաստատել սուբսիդավորման ծրագիրը, ու հույս էլ չկա, որ կհաստատվի։ Առանց այդ էլ, պատերազմից հետո ոչ մեկը չի կարողանում նորմալ գյուղատնտեսական աշխատանք կատարել, եթե սուբսիդավորում էլ չլինի, գյուղատնտեսությունը լրջորեն կտուժի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
2021թ․ մայիսից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք ու ապօրինաբար տեղակայվելով մասամբ՝ հայկական բնակավայրերի վարչական տարածքում, մասամբ էլ՝ անմիջապես հարևանությամբ, անասնապահությամբ ու վարուցանքով զբաղվելը բազմաթիվ գյուղերում գրեթե անհնար դարձավ։
«Խոտհարքերի ու արոտավայրերի մի մասը թշնամու հսկողության տակ է անցել։ Մնացածի մեծ մասն էլ սահմանին շատ մոտ են՝ թշնամու նշանառության տակ։ Սահմանից մոտ 3-4 կմ շառավղով հնարավոր չի ընդհանրապես օգտագործել, մարդիկ վախենում են մոտ գնալ։ Անվտանգային խնդիրը սուր է հատկապես Կութ, Սոթք, Ազատ, Նորաբակ գյուղերում»,-ասում է համայնքապետը։
Ավետյանն ասում է՝ մարդիկ ավելի զգուշավոր են դարձել հատկապես Կութի դեպքից հետո, երբ ավելի քան 80 խոշոր եղջերավոր անասուն անցել է սահմանային գիծն ու չի վերադարձել։
Թշնամու կողմն անցած անասունների համար գյուղացիները մինչև հիմա փոխհատուցում չեն ստացել։ Ընտանիքները, որոնց եկամտի միակ աղբյուրն այդ անասուններն էին, անելանելի վիճակում են հայտնվել։
«Այդ տարածաշրջանի բնակչության եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է։ Դա էլ մեծ եկամուտ չի հետապնդում, ուղղակի, այդ մարդկանց ապրուստի միջոցն է։ Դե պատկերացրեք՝ ինչ վիճակում են հիմա․ միանգամից կորցրել են տարիների ընթացքում տքնանքով ստեղծածը։ Մարդիկ արդեն վաղվա օրը չեն տեսնում, դրա համար էլ բազմաթիվ ընտանիքներ որոշել են տեղափոխվել այլ բնակավայրեր կամ երկրից արտագաղթել»,-ասում է Հակոբ Ավետյանը։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների բացակայությունն ու ապրուստի միջոց հանդիսացող անասնապահության ծավալների կրճատումն այդ տարածաշրջանից արտագաղթի ծավալը կարող է զգալի մեծացնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ