ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոչ ենք անում ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԱՀ բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար. Մտավորականներ 03/02/2022 12:28 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ 80 գիտնական ու հանրային գործիչ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով սատարել Արցախի ԱԺ-ում ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին.
«Ավելի քան 30 տարի առաջ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը: Անցած 34 տարիների ընթացքում արցախցիները ստեղծել են պետական կառավարման կենսունակ մարմիններ, անցկացրել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ և հիմնել ժողովրդավարական ինստիտուտներ։ Արցախը կայացած ինքնիշխան ժողովրդավարական պետություն է:
1991-1994 և 2016 և 2020 թվականերին Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացմամբ:
Արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը բռնազավթված է, իսկ նրա բնակչությունը՝ հայրենազրկված: Արցախում Ադրբեջանը շարունակել է վաղուց որդեգրած ցեղասպանական իր ծրագիրը, որի նկատմամբ միջազգային հանրության լռությունը տարակուսանք է հարուցում:
Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են:
Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական և քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար:»
Հայտարարության տակ ստորագրել են
1. Բարսեղյան Վանյա - Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
2. Մարտիրոսյան Ռադիկ - ԳԱԱ ակադեմիկոս
3. Սուվարյան Յուրի - ԳԱԱ ակադեմիկոս
4. Աղալովյան Լենսեր - ԳԱԱ ակադեմիկոս
5. Կոստանյան Ռադիկ ԳԱԱ ակադեմիկոս
6. Թավադյան Լևոն - ԳԱԱ ակադեմիկոս
7. Մելքոնյան Աշոտ - ԳԱԱ ակադեմիկոս
8. Սաֆրաստյան Ռուբեն - ԳԱԱ ակադեմիկոս
9. Պողոսյան Գևորգ - ԳԱԱ ակադեմիկոս
10. Հարությունյան Ռուբեն - ԳԱԱ թղթակից անդամ
11. Մաթևոսյան Հրանտ - ԳԱԱ թղթակից անդամ
12. Իշխանյան Արթուր - ԳԱԱ թղթակից անդամ
13. Մանասյան Ալեքսանդր - ԳԱԱ թղթակից անդամ
14. Հախումյան Արսեն - ԳԱԱ թղթակից անդամ
15. Թավադյան Աշոտ - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր
16. Աթայան Կամո - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
17. Մելքումյան Միքայել - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր
18. Դանիելյան Գևորգ - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
19. Հարությունյան Վաչագան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
20. Ասլանյան Գագիկ - տնտեսգիտության թեկնածու, դոցենտ
21. Շեկյան Լենարդ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
22. Պետրոսյան Սլավա - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
23. Բալայան Կիմ – իրավաբան
24. Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
25. Հայրունի Աշոտ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
26. Շեկյան Համլետ – տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
27. Իսկանդարյան Գոհար - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
28. Զոհրաբյան Էդիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
29. Գրիգորյան Հովիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
30. Եղիազարյան Կարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
31. Գևորգյան Մարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
32. Ավետիսյան Արա - ԳԱԱ թղթակից անդամ
33. Աղասյան Արարատ - ԳԱԱ թղթակից անդամ
34. Ասատրյան Աննա - արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
35. Շահինյան Սմբատ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
36. Չիթչյան Ռոբերտ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
37. Հարությունյան Արկադի – քիմիական գիտ. թեկնածու
38. Գևորգյան Տիգրան - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
39. Սահակյան Վարդան - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
40. Էվոյան Գագիկ – ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ
41. Գալստյան Վովա
42. Սարգսյան Ջեմմա
43. Մաթոսյան Ռիմա – փաստաբան, իրավախորհրդատու
44. Գալոյան Ասյա - բանասեր
45. Հարությունյան Ալվինա – ֆիզիկոս –ինժիներ
46. Գասպարյան Վահան – բանասիրական գիտ. թեկնածու
47. Աբրոյան Արմեն – ճարտարապետույան թեկնածու
48. Կարապետյան Բակուր – գրող հրապարակախոս
49. Արիստակեսյան Կարեն – բանասեր
50. Գևորգյան Գևորգ – ռազմական գործիչ
51. Գրիգորյան Գրիգոր – պահեստազորի գնդապետ
52. Եգորյան Նորայր – պահեստազորի փոխգնդապետ
53. Պողոսյան Վլադիմիր
54. Պողոսյան Արթուր - իրավաբան
55. Հովակիմյան Ռաֆայել – հիմնադրամի նախագահ
56. Սարգսյան Ջիվան – դերասան
57. Բարսեղյան Մարտին - փաստաբան
58. Մամիկոնյան Սերեյ – բժիշկ
59. Առաքելյան Սեյրան – պատմաբան
60. Պողոսյան Աշխունջ - պատմական գիտ. թեկնածու
61. Մանուկյան Մանուկ – տնտեսգետ
62. Ղուկասյան Կարեն – տնտեսագետ
63. Հաջյան Վրեժ – պատմաբան
64. Խդրյան Կարեն – իրավաբան
65. Լալայան Հովհանես - պահեստազորի գնդապետ
66. Հայրապետյան Ավետ – պատմաբան
67. Հակոբյան Նորայր – իրավաբանական գիտ. թեկնածու, փաստաբան
68. Թաթոյան Ռուսլան – լրագրող
69. Աղայան Աննա – փիլիսոփա
70. Առուշանյան Ալբերտ
71. Ավագյան Նելլի – բանասեր
72. Խոյեցյան Աշոտ – ֆիննանսիստ
73. Ղահրամանյան Սլավիկ – գործարար
74. Հակոբյան Աստղիկ – երկրաբան
75. Մինասյան Կարեն – իրավաբան
76. Նավասրդյան Գարիկ – իրավաբան
77. Բարսեղյան Աղասի – բանասեր (օտար լեզուների մասնագետ)
78. Խաչատրյան Խորեն – ֆիզիկոս
79. Ղևոնդյան Վահրամ – շինարար
80. Հովսեփյան Արթուր – շինարար
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից