ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի պաշտպանություն դատավորների. Այլընտրանքային նախագծեր խումբ 03/02/2022 10:43 | Վերլուծություններ
Կարծում ենք ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու։ Իհարկե, տարօրինակ է հնչում պաշտպանել ոչ թե դատվողներին, այլ՝ դատողին, բայց դա ունի ռացիոնալ բացատրություն։ Խնդիրը զուտ իրավական հարթության մեջ չէ։ Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման տակ։ Այս մասին գրել են Այլընտրանքային նախագծեր խումբը իրենց վերլուծության մեջ։
«Մի կողմից նա հասկանում է այսօրվա իշխանության խաղի կանոնը և բնականաբար փորձում է մնալ այդ կանոնների մեջ, մյուս կողմից՝ նա գիտակցում է, որ իրեր քայլերը ապագայում լուրջ քննարկման թեմա են դառնալու ու բացատրություններ տալու խնդիր կարող է առաջանալ։ Նա հասկանում է նաև, որ այսօր ինստիտուցիոնալ անձեռմխելիության մեջ է, և որևէ կառույց ԲԴԽ, դատախազություն չի արձագանքելու իր քայլերին։
Նա հասկանում է նաև, որ չկա քաղաքացիական հասարակություն, որը կաղաղակեր իր գործունեության մասին, չկա եվրոպական մոնիտորինգի ռիսկը, և եվրոպական կառույցները չեն տեսնելու իր քայլերում հակաիրավական տարրեր։
Բայց դատավոր Դանիբեկյանը նաև սովորական մարդ է, և հաստատ ունենում է ապրումներ, երբ իր միկրոմիջավայրում և իր ձեռամբ անարդարություններ է լինում։ Նա նաև իրավաբան է, և շատ լավ է հասկանում, որ այն ինչն այսօր է «կարելի» ՝ շատ կարճ ժամանակ հետո կարող է համարվել լուրջ «Չիկարելի» և կարող է գալ դժվար պատասխաններ տալու պահը։Նա հասկանում է, որ եվրոպական լոյալությունը մեկ վայրկյանում կարող է փոխվել եվրոպական սանկցիաների։
Իրականում մարդկային գործոնը ճնշող հոգեբանական ազդեցություն ունի։ Դատավոր Դանիբեկյանը շատ լավ հասկանում է, որ Արմեն Գևորգյանին մի քանի օրով ԱԺ պատվիրակության կազմում ԵԽ աշխատանքներին մասնակցելու թույլտվություն պետք է տա, և չկա որևէ բանական պատճառ դա չանելու։ Բայց արի ու տես, որ որոշումները վերջում ստացվում են՝ ոչբանական։ Եթե հարցնես, թե ինչու չես թույլ տալիս, որ Ա. Գևորգյանը կատարի իր աշխատանքային պարտականությունները, հասկանալի պատասխան չի հնչի։
Բայց Աննա Դանիբեկյանը նաև քաղաքացի է, ու պարզ տեսնում է, որ այն մեծ, մի քանի տասնյակ հոգուց կազմված անվանացանկից ում Նիկոլը, որպես խմբագիր ու որպես վարչապետ համարում էր թալանչի ու կոռուպցիոներ, հանգիստ շրջագայում են, երբ ուզում մեկնում ու ժամանում են Հայաստան։ Քաղաքացի Դանիբեկյանը իր մեջ հարցնում է՝ ինչպե՞ս է այդպես ստացվում, իրավաբան Դանիբեկյանը՝ ասում է ամեն ինչ օրենքով է։ Սովորական մարդ՝ Դանիբեկյանը սկսում է կասկածել, թե իրո՞ք այսօրվա Հայաստանում ամեն ինչ օրենքով է, դատավոր Դանիբեկյանը որոշում է, որ Ա. Գևորգյանը չպետք է իրավունք ունենա 5 օրով գնալ ԵԽԽՎ։
Այս՝ սովորական մարդ, իրավաբան, քաղաքացի, դատավոր, ամենաթողության և պատասխանատվության անխուսափելիության հոգեբանական հոսանքներն են, որ ազդում են դատավորի վարքագծի վրա։
Գուցե իսկապես, այդ հոգեբանական ճնշումները անհաղթահարելի ուժ են, և կարիք կա պաշտպանել դատավոր Դանիբեկյանին։ Իսկ գուցե, իրոք, կարիք կա, որ դատավորը փոխվի ու այս անիմաստ դատավարությունը հասնի իր տրամաբանական ավարտին։
Մենք սովորաբար աջակցում ենք ինքնուրույն ու արժանապատիվ դատավորներին, ովքեր մասնագիտական գործունեության համար ենթարկվում են իշխանությունների կողմից ճնշումների։ Գուցե իսկապես պետք է վերանայել հարցը։ Գուցե հիմա պաշտպանության կարիք ունեն զանգվածաբար անօրինական որոշումներ կայացնող դատավորները, որոնք զրոյական դիմադրություն են ցույց տալիս իշխանությանանօրինական հրահանգներին։ Այս մարդիկ հանձնվել են բարոյապես և մասնագիտորեն։ Գրեթե ռազմագերու կարգավիճակում են, հետևաբար՝ կոնվենցիայի պաշտպանության տակ»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել