ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Էրդողանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Ռուսաստանը՝ հայերի, հույների և քրդերի հետ Թուրքիան կազատագրի թուրքերից». ռազմական փորձագետ 03/02/2022 19:07 | Քաղաքական
«Այն մեսիջները, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն ուղղում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որի կազմում է նաև Թուրքիան՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցը, նրանք հրաշալի կերպով հասկանում են։ Իրականությունն այն է, որ Ռուսատանը կարող է շատ ավելի խիստ լինել, քան մինչ այս էր և, բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառած մի քանի երկրների ցանկից Ադրբեջանն ու Թուրքիան բացակայում են։ Հետևաբար, եթե սկզբունքորեն փորձ արվի ռազմական բախումներ հրահրել հայ ադրբեջանական սահմանին, իսկ մենք գիտենք, որ դա չի կարող տեղի ունենալ առանց Թուրքիայի անմիջական որոշման, ապա Ռուսաստանն այս նախաձեռնությունն անպատասխան չի թողնի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ Հայաստանի վրա հարձակվելու պարագայում, Ռուսաստանը՝ հայերի, հույների և քրդերի հետ միասին Թուրքիան կազատագրի թուրքերից։ Թուրքիայում սա շատ լավ են հասկանում։
Նշենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին ու արդեն մարտեր են ընթանում Խարկովի նկատմամբ հսկողություն սահմանելու համար։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչին զուգահեռ նաեւ ռազմական օգնություն է ցուցաբերվում Ուկրաինային։ Տարբեր փորձագետներ մտահոգություններ են հնչեցնում, որ ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում Ադրբեջանը եւս կփորձի իրավիճակը սադրել հայ-ադրբեջանական սահմաններին։
Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ոչ թե լարում կամ պատերազմ է, այլ ռազմական հատուկ գործողություններ՝ ՌԴ-ի զինված ուժերի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի կողմից, որոնք իրականացվում են Ուկրաինայում. «Այն գործողությունները, որն իրականացնում են իմ կողմից նշված ստորաբաժանումներն, իրենց առաջ խնդիր են դրել, առաջին հերթին՝ ոչնչացնել Ուկրաինայի Զինված ուժերի դիմադրողականությունը, միաժամանակ, նվազագույնին հասցնելով խաղաղ բնակչության կողմից զոհերի և վիրավորների թիվը։ Ռուսաստանում շատ լավ են հասկանում՝ որքան շատ եղավ եղբայրական պատերազմում տված զոհերի և վիրավորների թիվն, այնքան դա լուրջ նստվածք է թողնելու երկու ժողովուրդների հարաբերություններում, ինչը Ռուսաստանի Դաշնությունն, իսկապես չի ցանկանում։ Սրա համար ՌԴ-ի Զինուժի կողմից հասցվող ռազմական գործողությունները խիստ թիրախային են, այսինքն, հիմնականում ոչնչացվում են Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկան, օդանավերն ու օդանավակայանների թռիչքուղիները, հրամանատարական կետերը, ՀՕՊ և ՌԵՊ համակարգերը և այլն»։
Խոսելով ուկրաինական կողմի որդեգրած ռազմական գործողությունների բնույթի մասին, Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ ճիշտ հակառակն են անում Ուկրաինայի Զինված ուժերը. «Նրանք ահաբեկչական միավորումների մեթոդաբանությամբ առաջնորդվող ռազմական գործողություններ են վարում։ Այսինքն, իրենց ունեցած տեխնիկան, հիմնականում՝ հրետանին, հրթիռներն ու տանկերը տեղակայում են բնակելի քաղաքներում՝ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և բնակելի շենքերի հարևանությամբ և այդ ուղղություններից կրակ են բացում։ Հույս ունենալով, որ ռուսական զինուժը կրակ կբացի իրենց ուղղությամբ, ապա հրետանու արկերն ու հրթիռները մի քանի մետր շեղվելով, կարող են վնասել քաղաքացիական այդ ենթակառուցվածքները։ Եթե, անգամ, այդ շենքերում արդեն մարդիկ չկան, ապա, միայն այն կադրերը, թե, այսպես կոչված, բարբարոս ռուսները ինչպես են անխղճորեն ռմբակոծում խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներն, արդեն քարոզչական տեսանկյունից մեծ օգուտ կարող է բերել ուկրաինական կողմին։ Սա այլ բան չէ, քան ուղղակի սադրանք»,- ասում է ռազմական փորձագետը։
Նրա փոխանցմամբ՝ ռուսական Զինված ուժերը, որպես կանոն, քաղաքներ չեն մտնում, միայն այն քաղաքներ, որտեղ դիմադրություն կա, ինչպես օրինակ Խարկովում կամ Դոնեցկի մարզի մաս կազմող Մարիոպոլ քաղաքը, որ մինչ վերջին զարգացումները, գտնվում էր ոչ թե Դոնեցկի կամ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, այլ Կիևի ենթակայության տակ.«Անգամ այս պարագայում, ռուսական զինված ուժերը ագրեսիա չեն ցուցաբերում։ Փաստացի, Մարիոպոլի քաղաքացիները պատանդի կարգավիճակում են հայտնվել, որտեղ նացիստական, ծայրահեղ ազգայնական խմբավորումների գումարտակները թույլ չեն տալիս, որպեսզի բնակիչները դուրս գան քաղաքից՝ կենդանի վահանի տեղ օգտագործելով քաղաքի խաղաղ բնակչությանը։ Նույնիսկ այսպիսի պարագայում Ռուսաստանի զինուժը չի ռմբակոծում, անգամ, Մարիոպոլի համատարած տարածքները, որտեղ ազգայնական կազմավորումների կողմից վերահսկվող կրակային միջոցներն են»։
Խոսելով մայրաքաղաք Կիևի ճակատագրի մասին, Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ այժմ ողջ Կիև քաղաքը շրջափակման մեջ է, բայց ռուսական զինուժը փորձում է դեռևս չմտնել մայրաքաղաք. «Ուկրաինական Զինված ուժերի կառավարումը, կարելի է ասել, կորել է, որովհետև ոչնչացված են հրամանատարական կետերը, օդուժն ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից և, եթե սրան էլ գումարենք օրեր առաջ ՌԴ նախագահ Պուտինի հայտնի ելույթը, որով նա Պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին հանձնարարական է տալիս միջուկային զորքերը բերել հատուկ մարտական հերթապահության, ապա հասկանալի է դառնում, որ սրանով նա արևմուտքին և մասնավորապես ՆԱՏՕ-ի երկրներին հասկացնում էր, որ Ռուսաստանը պատրաստակամ է և կարող է, ըստ անհրաժեշտության, ատոմային մարտագլխիկների հրթիռներով հարվածներ հասցնել Ուկրաինայի դեպքերին։ Միաժամանակ, իրադարձություններին միջամտելու նախաձեռնություն ցուցաբերող բոլոր երկրներին, նույն Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր՝ նրանք, ովքեր կփորձեն միջամտել այս գործողություններին, իրենց պատմության ընթացքում այնպիսի հարված կստանան, որոնք երբևիցե չեն ստացել։ Պատահական չէ, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո, ԱՄՆ նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Եվրոմիության պատասխանատու երկու անձիք, հրապարակավ հայտարարեցին, որ Ռուսաստանի Դաշնությունն իրենց նկատմամբ որևէ ագրեսիա իրականացնել չի պատրաստվում, որ ատոմային պատերազմ չի լինի և այն։ Սա նշանակում է, որ այն մեսիջը, որ Պուտինն ուղարկեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությանը, ճիշտ ժամանակին տեղ ասավ, այսինքն՝ նրանք հասկացան, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ղեկավարությունը բլեֆ չի անում»։
Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ Ուկրաինայի հարցը, կարելի է ասել, վերջնականապես լուծված է, ողջ Ուկրաինայի տարածքով վերահսկողություն սահմանելու հարցն, արդեն, օրերի կամ մեկ շաբաթվա խնդիր է։ Իսկ արևմուտքը, որ պատրաստակամ էր Լեհաստանի և արևմտյան Ուկրաինայի տարածքով ծանր զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինայի կենտրոնական հատվածներ, Պուտինի հայտնի հայտարարությունից հետո գործընթացն անմիջապես կասեցրեց։ Եվրոպան իր ռազմաքաղաքական ներկայությունն ապահովող ՆԱՏՕ-ի հետ միասին, ուղղակի, ստիպված են լինելու համակերպվել այն մտքի հետ, որ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իրենք այլևս անելիք չունեն։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ