ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազները ընտանեկան բռնության ենթարկված, անօգնական վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում 2021թ. 51 քրեական գործ են հարուցել 03/02/2022 17:14 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատախազությունում իրականացված ամփոփմամբ պարզվել է, որ 2021թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված 556 քրեական գործ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով դատախազին բացառիկ իրավունք է վերապահված հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի բոլոր այն դեպքերով, երբ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:
Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ Դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների կողմից 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է ընդհանուր 51 քրեական գործ, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 3.5 անգամ:
Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Արարատի և այլ մարզերում կատարված ընտանեկան բռնությունների դեպքերով՝ հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ, 37-րդ հոդվածների հատկանիշներով:
Ընդ որում, դրանց մի մասը դատախազների կողմից հարուցվել է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններում քրեադատավարական կարգով նախապատրատված նյութերի հիման վրա: Իսկ մի մասի դեպքում դատախազները քրեական գործեր հարուցել են այն բանից հետո, երբ ստուգելով նախապատրաստված նյութերով հետաքննության մարմինների կողմից հիմնականում հաշտության հիմքով կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականությունը, պարզել են, որ բռնարարքներից տուժած անձինք, ըստ էության, գտնվում են անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ, ինչի պատճառով չեն կարող ինքնուրույնաբար պաշտպանել իրենց իրավաչափ շահերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս 2018թ. դատախազների համար մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության մեջ լինելու հանգամանքը:
Այս համատեքստում վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները վերոնշյալած բոլոր դեպքերով կազմակերպել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություներ՝ անձամբ հավաստիանալու ընտանիքում բռնության ենթարկված անձի անօգնական վիճակում գտնվելու, ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու, կյանքին կամ առողջությանն իրական և անմիջական վտանգ սպառնալու մեջ:
Ընդհանուր առմամբ 2021թ. մեղարդական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտանեկան բռնությունների վերաբերյալ 129 քրեական գործ՝ 135 անձի վերաբերյալ:
Հարկ է նշել նաև, որ 2016թ. Լոռու մարզում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի վերաբերյալ գործով 2021թ. ՀՀ վճռաբեկ դատարանը, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և համաձայնելով դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, կայացրել էր ընտանեկան բռնությունների դեպքերով քննությունների, արարքի որակման տեսանկյունից կարևոր, նախադեպային որոշում տուժողի՝ բռնարարից նյութական կախվածության մեջ գտնվելու, վերջինիս գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, փաստել էր, որ առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում էր արտահայտել նաև առ այն, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հանրավորությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից