ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայի անընկալելի ալտրուիզմն ու ազգային Գերխնդիրը՝ անձրևի կաթիլների արանքով․․․ 03/02/2022 20:04 | Վերլուծություններ
Հայերը, կարծում եմ, աշխարհի ամենաալտրուիստ ազգն են։ Ընդ որում, այլասիրության կամ օտարասիրության անպատասխան լինելը մեզ բնավ իսկ խորհելու առիթ չի տալիս։ Ընդհուպ՝ ինչպես ճակատագրորեն մեր աշխարհագրական ոխերիմ-հարևանների հանդեպ, այնպես էլ՝ մեր այդ հարևանների մշտական աջակիցների ու բարեկամների հանդեպ։
Այսինքն, սա նշանակու՞մ է, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ մոնոէթնիկ կազմ ունեցող Հայաստանը և այնտեղ ապրող ազգը՝ աշխարհի ամենադեմոկրատն է։ Թերևս,սա ազգային հատկանիշ կարելի է համարել մեզ համար։ Ասենք, մենք ավելի այլասեր ենք, քան՝ ազգասեր։ Հեռու չգնանք՝ մեր օրերում հայը հային սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, հների և նորերի բաժանեց, ասֆալտին փռեց ու պատերով տվեց՝ կոռուպցիոներ ու հանցագործ անվանեց․․․ Բայց՝ արի ու տես՝ ինքզինքը «նոր» համարող այդ հայը աշխարհի եղեռնագործությունների հեղինակ ազգին սիրում-փարում է, մեծ կոռուպցիոներների հետ էլ՝ սիրով տալիս-առնում։ Արդ, ո՞րն է հայի՝ այս ինքնամերժման, ինքնանվաստացման հասնող օտարասիրության բացատրությունը։
Այս պարադոքսների հետ ըստ ամենայնի, շատերն են բախվել։ Պատասխանները որոնել՝ շահադիտական դրդապատճառներից մինչև գենետիկականը։ Հին ազգ ենք, աշխարհի երեսին քայլում ենք ու քայլում հազարմյակներ, մեր կողքի ազգերը մեռել են, վերացել, բայց հայը դեռ կա, աշխարհի տարբեր ծեգերում։ Երբեմն, ինձ թվում է՝ աշխարհի կորած ու մոռացված ազգերի եղած-չեղածը՝ լավով ու վատով՝ մեզ է փոխանցվել մի քիչ-մի քիչ։ Խառնվել, ձուլվել են հայերը, իրենց նախասկզբնական, բուն էությունից հեռացել նաև։ Ի դեպ, մեր էպոսը մեր անկումների պատասխանը կերպարներով, նշաններով և թույլ տված ճակատագրական սխալներով հստակ տալիս է՝ երդմնազանց լինելուց մինչև՝ ալտրուիզմի, այլասիրության դրվագներ․․․
Հասկանում եք՝ այսքան ալտրուիստ լինելը անընկալելի է։ Երևի պատահական չէ, որ հայերի առաջին բնորոշիչը հյուրասեր լինելն է, հյուրին գլխի վրա դնել, հարգել-պատվելը։ Ընդ որում՝ առանց ճանաչելու։
Հեռու չգնանք՝ թարմ փաստը մեր աչքի առաջ է՝ ռուս-ուկրաինական գործողությունները, արևմուտքի պատիժները և այդ ամենի հանդեպ՝ հայության էմոցիաները։
Հա՛յ մարդ, հեռավոր անցյալում չէր, այս օրերին էր՝ 44-օր մեն-մենակ կռիվ էիր տալիս աշխարհի դեմ։ Զավակներդ մեռնում, արնաքամ էին լինում հարևաններիդ բայրաթքարների տակ։ Մի ծպտուն լսվե՞ց․․․ արևմտյան աշխարհից։ Արևմտյան նավերն ու՜ր, ձեր լեռներն ու՜ր, ասել են ու էլի են ասել․․․Չե՞ք հասկացել․․․Նորից են ասում։ Մի բուռ Արցախն էլ կկորցնեիր՝ չլիներ ռազմավարական դաշնակիցդ․․․
Իրականում ազգային գոյաբանական առումով այսօր մենք ապրում ենք Երրորդ հանրապետության ողջ ընթացքում ամենաանկումնային, ամենափսորված , անմիաբան և անընկալելի ժամանակը։ Պետական ինստիտուտներից մինչև ռազմաքաղաքական, հոգեմտավոր վերնախավ։ Մինչև հասարակական կառույցներ, մարդկային հարաբերություններ․․․
Բայց միշտ եղել է ամենատարբեր, իրարամերժ կողմերը միացնող գեթ մեկ գաղափար։ Գերխնդիր․․․
Կռիլովյան առակի հանգույն մեր սայլը ձգող այլասիրահար կողմերը կկարողանա՞ն վերջապես կողմնորոշվել, որ հիմքերի հիմքը և գերխնդիրը մե՛ր, մե՛ր սայլն է և այն դիվանագիտորեն ճիշտ ուղղությամբ տանելը․․․ բազմաբարդ․․․ անձրևի կաթիլների արանքով․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ