ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրակտորիստները ռիսկ չեն անում մտնել դաշտ. անասուն պահելն էլ վտանգավոր է․ ադրբեջանական երկու դիրքից ամբողջությամբ դիտարկվում է ձորի մեջ գտնվող Ճանկաթաղը 03/02/2022 21:48 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Մարտակերտի շրջանի ճանկաթաղ համայնքում գարնանացանի աշխատանքները չեն սկսել, հավանականություն էլ գրեթե չկա, որ կսկսեն։ 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գյուղի վարելահողերն ու արոտավայրերը գրեթե ամբողջությամբ սահմանային են դարձել։
«Մոտ 200 հա վարելահող չի օգտագործվում։ Սահմանին շատ մոտ է, գյուղատնտեսական տեխնիկա այդ հատվածներում չի կարող աշխատել։ Ոչ մի տրակտորիստ, հատկապես Մարտակերտում, Խրամորթում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ անգամ խաղաղապահի ներկայությամբ թշնամին կրակել է, ռիսկ չի անում դաշտ մտնել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ճանկաթաղի համայնքապետ Սասուն Վանյանը։
2021 թվականին այդ տարածքներում, ինչպես Վանյանն է ասում, աշնանացան էլ չէր արվել։ Միայն գյուղի վերևի հատվածում գտնվող փոքր մակերեսով հողակտորներ են մշակվել ու տնամերձ հողատարածքները։ Դրանք էլ հիմնականում այգիներ են։
Ճանկաթաղցիների ապրուստի մյուս հիմնական միջոցն անասնապահությունն էր։ Վանյանի խոսքով՝ պատերազմից հետո դրա հնարավորություններն էլ խիստ կրճատվել են։ Հատկապես գյուղի ներքևի հատվածում անասուններին արոտ տանելը բացառվում է։
«Պատերազմից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, որ անասուններն անցել են թշնամու տիրապետության տակ անցած տարածքներ ու հետ չեն եկել։ Տարեվերջին էլ է նման դեպք եղել։ Հատկապես գյուղի ներքևի հատվածից են հաճախակի անցնում»,-ասում է համայնքապետը։
2020 թվականի վերջերից մինչև հիմա ճանկաթաղցիներին պատկանող շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է անցել թշնամու բռնազավթած տարածքներ։
Պատերազմից հետո գյուղը նաև տարածքի ձգվածության պատճառով է խոցելի դարձել։ Գյուղի մի ծայրից մյուսը մոտ 5 կմ է․ հետևաբար՝ թշնամու հետ սահմանային գիծն էլ է երկար։
«Բարձունքներում իրենք են, ձորի մեջ՝ մենք։ Գյուղի դիմացի հատվածում տեղակայված ադրբեջանական երկու դիրքից ամբողջ գյուղը դիտարկվում է»,-ասում է Սասուն Վանյանը։
Թշնամու ուղիղ նշանառության տակ են գտնվում հատկապես գյուղի ներքևի հատվածում տեղակայված տները, որտեղից մինչև ադրբեջանական դիրքեր, ինչպես համանյքապետն է ասում, հազիվ 500 մետր է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ