ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը՝ դատավորին 02/28/2022 12:38 | Մեկնաբանություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թեև նախորդ դատական նիստերի ընթացքում հայցվոր կողմը բարձրացրել էր դատավորի բացարկի հարցը, այսօրվա նիստին ևս փաստաբան Հայկ Ալումյանը բարձրացրեց հայցը, թե ինչպես է գործը հայտնվել դատավոր Սերգեյ Սահակյանի վարույթում, այսինքն, ինչ չափանիշներով է դատարանի նախագահը որոշել, որ գործը պետք է քննի հենց դատավոր Սահակյանը։ Ալումյանը նշեց, որ փորձել է տեղեկություններ ստանալ դատարանի նախագահից՝ դատավորների ծանրաբեռնվածության և մակագրման ընթացքի վերաբերյալ, սակայն տրված պատասխանից պարզ չէ, թե ինչ չափանիշներով է դատարանի նախագահը որոշել քննել սույն գործը, հետևաբար, Ալումյանը գտնում է, որ այս կազմով դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան։
Այդուհանդերձ, նախագահող դատավորը նշեց, որ դատարանի դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ արդեն հայտնի է՝ նախորդ նիստերի ընթացքում բացարկի հարցի քննարկման ժամանակ։
Նշված հարցի քննարկումից հետո դատարանն անցավ ապացույցների բեռի բաշխմանը, սակայն ապացուցման բեռ դրվեց միայն հայցվորի վրա։
Ալումյանը դիրքորոշում հայտնեց առ այն, որ առկա է երկու փաստ, որոնք պատասխանող կողմի կողմից չի վիճարկվել, մասնավորապես՝ նշված է, թե ինչում է դատավարություն է ընթանում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մնացածը՝ ոչ թե ապացուցման ենթակա հարցի շրջանակներում է, այլ՝ իրավական գնահատականի։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը բաշխեց ապացուցման բեռը։ Մասնավորապես, հայցվորը պետք է ապացուցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ մարտի 1-ին կատարած իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոմվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, ինչի հետևանքով հայցվորը կրել է հոգեկան տառապանք, ինչպես նաև պետք է ապացուցի, որ Նիկոլ Փաշինյանը հայցվորի վերաբերյալ ներկայացվել է փաստացի տվյալներ, որոնք ներկայացվել են հրապարակային և իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Պատասխանող կողմի վրա ապացուցման բեռ չդրվեց, քանի որ, ըստ դատավորի, պատասխանողը չի վիճարկում։ Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատավորի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել, դատարանը փաստերը չի տարբերել դրանց իրավական գնահատականներից, ապացուցման բեռը օրենքով սահմանված տրամաբանությամբ չտեղավորվող դրվեց միայն հայցվոր կողմի վրա, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ այս գործը այս դատարանին հանձնվել է քննվելու՝ ապօրինի։
Դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով։ Մինչ այդ ժամկետի ավարտը հայցվոր կողմը պետք է ներկայացնի ապացույցները։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից