ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիների սադրանքներով փորձում են խարխլել հայ-ռուսական հարաբերությունները, խաղաղապահների հանդեպ թերահավատություն ձևավորել ․ Դավիթ Բաբայան 02/28/2022 14:47 | ԼՐԱՀՈՍ
Օրերս Արցախի Ասկերանի շրջանի սահմանամերձ դարձած Խրամորթ գյուղի բնակչությանն ուղղված հոգեբանական գրոհները Ադրբեջանի կողմից վաղուց տարվող հայատյացության հերթական դրսևորումն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ նման քայլերով Ադրբեջանը փորձում է խաղաղապահ առաքելության հանդեպ թերահավատություն ձևավորել։
«Խաղաղապահները պատժող ուժ չեն՝ առավել ևս, որ այդ սադրանքներն ադրբեջանցիներն իրականացնում են մի տեղից, որտեղ չկան խաղաղապահներ։ Այսինքն՝ իրենց տեղակայման դիրքերից բարձրախոսներով «կոչեր» են հնչեցնում․ այդտեղ խաղաղապահը ոչինչ իրավասու չէ անել։ Եվ դրա նպատակներից մեկն էլ ռուսների հետ մեր հարաբերությունները խարխլելն է։ Փորձում են անել այնպես, որ մարդիկ մտածեն, թե բա ինչու են խաղաղապահները թույլ տալիս։ Ու, ցավոք, որոշ դեպքերում դա նրանց հաջողվում է»,-մանրամասնեց Բաբայանը։
Ադրբեջանցիների կողմից արցախցիների հանդեպ նման հոգեբանական գրոհների իրականացման համար ընտրված ժամանակահատվածը, ըստ Դավիթ Բաբայանի, պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով․
«Հնարավոր է, որ դա, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հետ կապված լինի։ Խոջալուի ողբերգությունն իրականացրել է հենց Ադրբեջանը, ու այդ մասին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովն անձամբ է ասել։
Բնական է, որ արցախցներին հոգեբանական գրոհի ենթարկելու Ադրբեջանի քայլերն ինչ-որ չափով պայմանավորած են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հակառուսական դիրքորոշում ունի, ուստի և հիմա նման սադրանքների է դիմում»։
Բաբայանն ընդգծեց, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների միշտ պետք է պատրաստ լինել։ Իսկ թե ինչ ընթացք կունենան դրանք, ըստ Բաբայանի, կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից։ Այդ առումով մեծ փոփոխություններ, Բաբայանի կանխատեսմամբ, չեն լինի։
«Ադրբեջանը, բնական է՝ կցանկանա, որ Ռուսաստանը մասնատվեր, որպեսզի իրենց պանթյուրքիստական երազանքներն իրագործեն, բայց չեմ կարծում, թե նրանք այդ հնարավորությունը կստանան»-նշեց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարը վստահեցրեց՝ Ադրբեջանի այդ սադրանքներին արցախցիները չեն ենթարկվելու, իսկ գարնանացանին ընդառաջ էլ, խաղաղապահների հետ մեկտեղ, գտնելու են տարբերակներ, որպեսզի գյուղացիները կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։
«Գարնանացանի աշխատանքների հետ կապված ամենօրյա աշխատանք պետք է տարվի, մեկ ընդհանուր բանաձև չկա։ Ադրբեջանցիներն անընդհատ դիմելու են սադրանքների։ Մենք, ուղղակի, պետք է դա թույլ չտանք՝ չմոռանալով, թե ում հետ գործ ունենք։ Դրա համար հատուկ մոտեցումներ են լինելու»,-նշեց Դավիթ Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ