ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կհարձակվի արդյո՞ք թուրք ադրբեջանական տանդեմը Հայաստանի սահմանների վրա՝ նմանատիպ սցենարն ամենահնարավորներից մեկն է. փորձագետ 02/28/2022 22:02 | ԼՐԱՀՈՍ
«Չեմ կարծում, թե բանը կհասնի նրան, որ ռուս – ուկրաինական բախումը վերաճի միջուկային զենքի կիրառման վտանգավոր իրողության, մանավանդ, որ արդեն հնչեց համապատասխան հայտարարություն այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի սպառնում Ռուսաստանի Դաշնությանը։ Թեև,այնուամենայնիվ, կանխատեսումներ անել՝ թե ի՞նչ ընթացք կստանա կամ ինչո՞վ կավարտվի այս պատերազմը, մեծ իմաստով, անշնորհակալ գործ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն մի շարք տնտեսական պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ, փակել իրենց օդային տարածքը՝ ռուսական ինքնաթիռների համար, ինչին ի պատասխան ՌԴ-ն եւս փակել է իր օդային տարածքը։ Ավելին՝ Պուտինն արգելել է ռուսական ռեզիդենտներին արտարժույթով օտարերկրյա փոխառություններ տրամադրել և արտարժույթ փոխանցել ՌԴ սահմաններից դուրս գտնվող բանկերում գտնվող հաշիվներին։
Տնտեսական սանկցիաներին զուգահեռ ԵՄ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։
Հարցին՝ ինչպիսի՞ անդրադարձ կունենան ռուս – ուկրաինական արյունալի բախումները մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ՝ փորձագետ Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ բոլորովին բացառված չէ, որ մեր երկրի սահմաններին նույնպես ռազմական բախումներ կամ սադրանքներ գրանցվեն.«Հայաստանն, իսկապես, խնդիր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սա փաստ է։ Մյուս կողմից հիմա տեղի է ունենում ուժերի հստակ կողմնորոշում՝ թե ով՝ ում է աջակցում։ Եթե Թուրքիայի բռնած դիրքորոշումը հստակ արևմտամետ է, ընդ որում, միշտ է այդպես եղել, ապա Ադրբեջանն այս իմաստով մանևրելու խնդիր ունի, թեև, մեծ իմաստով, չի էլ թաքցնում, որ հակված է դեպի ուկրաինական կողմը։ Գնալով այդ դիրքավորումն ավելի է խորանալու, և թե՛ արևմուտքը, թե՛ ռուսաստանյան կողմը պահանջելու են հստակ դիրքորոշում արտահայտել։ Այսինքն, որքան երկար ձգվեն ռուս ուկրաինական ռազմական բախումներն, այնքան պետությունների համար անհնարին է դառնալու չեզոք մնալու հնարավորությունը»։
Արմեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստանը դիտարկվում է որպես հստակ ռուսական ազդեցության պետություն։ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Արցախում ռուս խաղաղապահ զորամիավորումների ներկայությունը սա անհերքելի են դարձնում.«Հիմա հարց է հնչում՝ ստեղծված իրավիճակում, արդյո՞ք թուրք -ադրբեջանական տանդեմը կհարձակվի՞ Հայաստանի սահմանների վրա։ Պատասխանեմ այսպես՝ նմանատիպ սցենարն ամենահնարավորներից մեկն է։ Բացառել դա՝ ուղղակի չի կարելի։ Ասեմ ավելին, կարծում եմ, ռուս -ուկրաինական ռազմական բախումներից ընդամենը մեկ օր առաջ, ռուս- ադրբեջանական համատեղ հուշագիրը՝ ռուսական կողմի համար անցանկալի նման սցենարը կանխելու համար էր նաև։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այդ երկու պետությունները, մեղմ ասած, այնքան էլ դաշնակցական հարաբերությունների մեջ չեն։ Ինչպես արդեն ասացի, այս պահին էլ ընթացող ռուս ուկրաինական ռազմական բախումների ֆոնին, Ադրբեջանն ընդգծված պրոուկրաինական կեցվածք է որդեգրել, թեև այդ մասին պաշտոնական Բաքուն որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Հետևաբար, ինչի՞ մասին են խոսում այս իրողությունները, այն, որ իրենց համար հարմար պահին, թուրք- ադրբեջանական տանդեմն անպայման գործի կանցնի Հայաստանի սահմանների ուղղությամբ և մենք դրան հնարավորինս պատրաստ պետք է լինենք»,- ասում է փորձագետը։
Նման բարդ իրավիճակում ՀՀ իշխանությունները փոխեցին Զինված ուժերի ղեկավարությանը , ինչը, Արմեն Մանվելյանի գնահատմամբ, բանակը վերջնականապես գլխատելուն է միտված, ինչին մենք ականատես ենք լինում արդեն, ավելի քան երեք տարի։ «44 օրյա պատերազմն ավելի ակնհայտ դարձրեց այս իշխանությունների որդեգրած հակահայկական քաղաքականությունը։ Թեև, արդեն ռուս -ուկրաինական ռազմական բախումների ֆոնին պարզ դարձավ, որ, բացառապես, նույն միտումով է առաջնորդվել նաև ուկրաինական իշխանությունը՝ վերջին երեք տարիների ընթացքում փոխելով սեփական Պաշտպանության նախարարության երեք Գլխավոր շտաբի պետ։ Ձեռագիրն, ինչպես տեսնում ենք, նույն է»,- ասում է Արմեն Մանվելյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ