ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ողբերգություն է. ուկրաինական ժողովուրդը կանգնած է պետականության կորստի առաջ. Արևմուտքը կրակի վրա յուղ է լցնում. փորձագետ 02/28/2022 19:49 | ԼՐԱՀՈՍ
Ռուս-ուկրաինական պատերազմն իսկական ողբերգություն է, որտեղ ամենաարգահատելին այն ցինիզմն է, որով Արևմուտքը վերաբերվում է Ուկրաինային: Որևէ իրական օժանդակություն Ուկրաինային չի տրամադրում, ընդհակառակը՝ կրակի վրա յուղ են լցնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ Արևմուտքը նման գործողություններ է իրականացնում անգամ այն դեպքում, երբ ուկրաինական ժողովուրդը փաստացի կանգնած է պետականության կորստի առաջ:
Ըստ փորձագետի՝ Արևմուտքը փորձում էր Ուկրաինայում ստեղծել հակառուսական պլացդարմ, որը, սակայն, Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, ուստի դիմեց կտրուկ գործողությունների.
«Ըստ էության, ռուսները և ուկրաինացիները միևնույն մարմնի տարբեր մասեր են, ցեղակցական և լեզվական առումով շատ մոտ ժողովուրդներ են, որոնք չեն կարող իրար թշնամի լինել, Ռուսաստանից մեծ ջանքեր է պահանջվելու Ուկրաինայում ներդրված հակառուսականությունը դուրս մղելու համար, քանի որ անբնական է, որ Ռուսաստանը և Ուկրաինան իրար դեմ պատերազմում են, նրանք եղբայրական ժողովուրդներ են »,-նշեց Վարդան Ոսկանյանը:
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքը և Եվրոպական մի շարք երկրներ գրեթե ամեն օր կոշտ արձագանքներով են հանդես եկել, ինչպես նաև տնտեսական պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ԵՄ գրեթե բոլոր երկրները փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար:
Զրուցակցի արձանագրմամբ՝ Արևմուտքի և Եվրոպայի այսչափ բուռն արձագանքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանը գնալով հզորանում է և ընդլայնում իր ազդեցության գոտիները, ինչն Արևմուտքը դիտարկում է սպառնալիք իր համար.
«Այսօր ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերը չեն կարող հաշվի չառնվել, դա արվում է բացառապես մեկ հանգամանք նկատի ունենալով, որ Ռուսաստանը հզորագույն պետություն է: Ըստ իս՝ Արևմուտքին ո՛չ պետք է շատ հզոր Ռուսաստան, ո՛չ էլ ամբողջովին քայքայված Ռուսաստան՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է, ուստի Ռուսաստանի ցանկացած հզորացում չի բխում Արևմուտքի շահերից, դա դիտարկում են վտանգ՝ սեփական շահերի նկատմամբ »,-ասաց փորձագետը և հավելեց. «Բնական է, որ միաբևեռ աշխարհակարգի փլուզման հետևանքով աշխարհում ստեղծվելու են մի քանի բևեռներ, և միանշանակ է, որ այդ բևեռներից մեկը դառնալուն հավակնում է Ռուսաստանը, եթե արդեն իսկ նման բևեռ չէ »,-ասաց Ոսկանյանը:
Համեմատելով ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում միջազգային հանրության կոշտ արձագանքը, որի շրջանակներում նաեւ ռազմական օգնություն է ցուցաբերվում Ուկրաինային՝ ընդհուպ ռազմական ինքնաթիռների տեսքով, իսկ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի դեպքում , ըստ էության անտարբերություն էր՝ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ փորձագետն արձանագրեց՝ աշխարհը հաշվի է նստում հզոր պետությունների հետ:
Ոսկանյանի խոսքով՝ աշխարհի բոլոր պետություններն օգտվում են երկակի ստանդարտներ կոչված գործիքակազմից, և ելնելով իրենց շահերից՝ դիրքորոշում հայտնում այս կամ այն խնդրի վերաբերյալ:
«Ընդ որում, կարևոր հանգամանք կա, որ «նեղացածների» վրա ամենևին ուշադրություն չեն դարձնում, այսօր աշխարհաքաղաքական իրադարձություններն այնպես են դասավորվում, որ հարգանքի է արժանանում բացառապես ուժի միջոցով սեփական խնդիրները լուծելը, հետևաբար, եթե Հայաստանը խնդիր ունի լուծելու իր առջև ծառացած մարտահրավերները, որոնք վերաբերվում են անվտանգությունը, ապա մեր թիվ մեկ օրակարգը պետք է դառնա Հայաստանի անվտանգային համակարգի արդիականացումը, հզորացումը:
Ակնհայտ է, որ այսօր աշխարհում անվտանգությունը սկսել է ավելի մեծ կարևորություն ստանալ, քան մինչ այս էր, մեր միակ և առաջնային օրակարգը պետք է լինի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության ապահովումը »,-ընդգծեց նա:
Իսկ թե ինչու էր միջազգային հանրությունը 44 օր շարունակ աչք փակում Ադրբեջանի անմարդկային քայլերի և ագրեսիվ հայտարարությունների վրա, փորձագետը նկատեց, սրան նպաստել է երկու գործոն՝ Բաքվի բռնապետական վարչախումբը որոշակիորեն աշխատել էր միջազգայի տարբեր խաղացողներ հետ, որոնք Ադրբեջանի ներդնում ունեն շահեր.
«Մասնավորապես, ակնհայտ է, որ բրիտանական կողմը Ադրբեջանում ունի տնտեսական զգալի շահեր՝ խոսքը “British petroleum” ընկերության մասին է, որը լուրջ ազդեցություն ունի Մեծ Բրիտանիայի քաղաքականության վրա»,-ասաց նա:
Իսկ երկրորդ գործոնը, ըստ զրուցակցի, այն է, որ Հայաստանը ճիշտ չի աշխատել միջազգային հանրության հետ, փոխարենը՝ զբաղված է եղել ներքաղաքական երկրորդային խնդիրներով։
«Ակնհայտ է, որ Հայաստանն այդ ընթացքում զբաղված էր բացառապես ներքաղաքական խնդիրներով, ինչը թուլացրել էր մեր դիրքերը միջազգային ասպարեզում:
Սրանք էին հիմնական գործոնները, որոնք ազդեցին միջազգային հանրության արձագանքների վրա, բայց եթե Արցախյան պատերազմում մենք հաղթեինք, ապա միջազգային հանրությունը կընդուներ մեր հաղթանակը »,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ