ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Արղամանյանը և Արմեն Դանիելյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 02/28/2022 11:01 | Մեկնաբանություն
Դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին, ուստի հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ձևավորած նոր պրակտիկան, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը։
《 2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը։
Ընդգծենք, որ սույն դատավորները որևէ տվյալ չունենալով, թե հաջորդ 2 ամիսների ընթացքում նախաքննական մարմինն ինչ գործողություններ պետք է կատարի և որքան ժամանակ է անհրաժեշտ դրանց կատարման համար, «փակ աչքերով» որոշել են, որ այդ չբացահայտված գործողությունները կատարելու համար քննիչին անհրաժեշտ է ևս 2 ամիս ժամանակ, ինչպես նաև, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Աղվան Հովսեփյանը կարող է խոչընդոտել այդ չբացահայտված գործողությունների կատարմանը (նույնիսկ եթե օրինակ, քննիչը պետք է իր աշխատասենյակում փաստաթղթերի զննումներ կատարի կամ ինչ-որ փաստաթղթեր ստանալու հարցումներ կատարի, որոնց կատարմանն Աղվան Հովսեփյանն, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող խոչընդոտել)։
Ուղղակի ակնհայտ էր, որ սույն դատավորներն ի վիճակի չեն Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործով արդար և օրինական որոշում կայացնել, ուստի նրանց երկուսին էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, որոնք նույն դատավորները մերժել են, համարելով, թե իրենք անկախ և անաչառ դատավորներ են կամ որ գոնե այդպիսին կարող են լինել հասարակության աչքում։
Քանի որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին, ուստի հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ձևավորած նոր պրակտիկան, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:
Ի լրումն վերը նշվածի, հարկ ենք համարում նշել, որ քրեական հետապնդման մարմինները ևս քաջ գիտակցում են, որ Աղվան Հովսեփյանն ակնհայտ ապօրինի է պահվում կալանքի տակ, ուստի որոշել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ առաջադրված մեղադրանքների շարքը համալրվել է ևս մի շինծու և ապօրինի մեղադրանքով։ Իսկ նպատակը հետևյալն է․ քանի որ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2022 թվականի մարտի 7-ին, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի կալանքի տակ պահելու ժամկետը կրկին երկարացնելու համար ձևական հիմքեր ապահովելու նպատակով մինչև համապատասխան միջնորդությամբ դատարանին դիմելը, նրան նոր անհիմն մեղադրանք է առաջադրել մի դեպքով, որի վերաբերյալ տվյալները վաղուց են առկա քրեական գործում, սակայն այն նախկինում չեն դիտարկել որպես հանցագործութուն։
Իսկ ներկայումս, քանի որ մեղադրանքի կողմին և կալանքի ժամկետը երկարացնող դատավորին շատ խիստ է անհրաժեշտ նոր մեղադրանքը և կալանքի գոնե ձևական հիմնավորումը, ուստի նույն դեպքն արդեն իսկ որակվել է որպես հանցագործություն։
Հուսով ենք, որ սույն գործով հրապարակային դատաքննությունը շուտ կսկսի և հնարավորություն կունենանք հանրությանը ցույց տալ ոչ միայն այդ մեղադրանքների անհիմն լինելն, այլ նաև մատնացույց անել այն ակնհայտ խտրական վերաբերմունքը, որը քրեական հետապնդման մարմինների կողմից դրսևորվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ, քանզի այդ մարմինները նույն արարքն այլ անձանց պարագայում այլ կերպ են որակում կամ չեն որակում որպես հանցագործություն, իսկ Աղվան Հովսեփայնի պարագայում դրանք, տարրական իրավաբանությունն անտեսելով, պարտադիր որակվում են որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ》,֊նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից