ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական հարվածային հետախուզական ԱԹՍ-ները խիստ խորացել են Հայաստանի սահմաններից ներս. նման գործողություն կատարվում է հարձակումից առաջ. ռազմական փորձագետ 02/27/2022 21:36 | ԼՐԱՀՈՍ
«Թուրքական հետախուզական ու հետախուզահարվածային ԱԹՍ-ները բավականին խորացել են Հայաստանի սահմաններից ներս։ Հատկապես դա խիստ նկատելի է դարձել այսօր, իսկ նման գործողություններ, որպես կանոն, արվում են ռազմական բնույթի հարձակումներից առաջ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Նկատենք, որ այսօր տեղեկություն տարածվեց առ այն, որ թուրքական
աթս-ները ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ակտիվություն են ցուցաբերում ՀՀ տարածքի մոտ։
«Երկու օր է թուրքական զինված ուժերին պատկանող հետախուզական անօդաչու թռչող սարքերն անարգելք մուտք են գործում Հայաստանի Հանրապետությա տարածք,- ասում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը և հավելում, - նրանց նպատակն է հետախուզել Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ակտիվությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չմոռանանք, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Գյումրիում, որտեղ ՌԴ-ն բավական հզոր հակաօդային, հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադիոլոկացիոն կայանքներ ունի։ Միաժամանակ, թուրքական հետախուզական ԱԹՍ-ների թիրախում է նաև Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի ակտիվությունը։ Բացի սրանից, թուրքական կողմը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վիզուալ հետախուզում է իրականացնում, ճշտելով՝ Հայաստանի Զինված ուժերի դիրքերը, տեղակայումը, ճանապարհները և այլն»։
Խոսելով այսօրինակ ծավալների հասնող հետախուզական աշխատանքների հետևանքների մասին, ռազմական փորձագետը նկատում է՝ որպես կանոն, նման ծավալների հետախուզական աշխատանքները կատարվում են հարվածային հարձակումներից առաջ. «Անկասկած, այսպիսի հետախուզական տվյալները հավաքվում են ռազմական գործողություններ սկսելուց առաջ։ Անձամբ ես, այս պահին չունեմ այնպիսի ինֆորմացիա, որ թուրք – ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակման ՀՀ սահմանների վրա։ Բայց, արդեն որքան ժամանակ է, բարձրաձայնում եմ՝ ինչքան ռուս – ուկրաինական հակամարտությունը թեժացավ, այնքան մեր արևելյան և արևմտյան սահմանակից թշնամիներն ակտիվանալու են»։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք թուրք – ադրբեջանական տանդեմը կհարվածի՞ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանին, ռազմական փորձագետը պատասխանում է՝ չմոռանանք, թե ո՞վ է այս պահին գլխավորում ՀԱԿՊ կառույցը. «Խոսքը՝ Ստանիսլավ Վասիլևիչ Զասի մասին է, մարդ, ով չի թաքցնում, որ մոտ - ընկերական հարաբերությունների մեջ է Իլհամ Ալիևի հետ և իր արձակուրդները, մեծ սիրով, անցկացնում է հատկապես Բաքվում։ Չմոռանանք նաև Ադրբեջանի կողմից հրահրված 2020 թվականի տավուշյան ռազմական ագրեսիան։ Այն ժամանակ ևս, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկիր էր, բայց սա չխանգարեց, որպեսզի Ադրբեջանը փողային հրետանիով հրետակոծի Հայաստանի սահմանների մեջ մտնող Այգեպար գյուղը։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ մենք գործ ունենք Ադրբեջանի նման պետության հետ…»,- ասում է ռազմական փորձագետը։
Խոսելով մեր սահմաններին՝ հավանական ռազմական բախումների պարագայում Ռուսաստանի դերակատարման մասին, Վան Համբարձումյանը նկատում է՝ ՀՀ սահմաններին թշնամին, հատկապես, ռազմական ակտիվություն է սկսում այն ժամանակահատվածներում, երբ ռուսական կողմը ներքաշված է որևէ երկրի հետ ռազմական կանֆլիկտի մեջ.«Հիշենք 2014 թվականը, երբ Ադրբեջանի Զինված ուժերը խոցեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական գրոհային ուղղաթիռը, ինչի արդյունքում երեք հայ օդաչու զոհվեց։ Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ՌԴ-ն պատերազմական գործողությունների մեջ էր մտել Ուկրաինայի Դոմբաս քաղաքում և Ղրիմում։ Հաջորդ նմանօրինակ համընկնումը տեղի ունեցավ 2015 թվականին, երբ ռուսական կողմը ներգրավվեց Սիրիայի հակամարտության մեջ, Ադրբեջանն այստեղ, հանկարծ, սկսեց դիրքային ակտիվ և ագրեսիվ մարտեր վարել։ Երբ ՌԴ-ն խորացավ Վենեսուելլայի ճգնաժամի մեջ, օգտվելով առիթից, Ադրբեջանը սանձազերծեց ապրիլյան քառօրյա պատերազմը։ Հիմա, արդեն, Ռուսաստանի Դաշնության գլուխն այն աստիճան խառն է, որ ՌԴ նախագահն իրենց միջուկային զենքը բերում է բարձր մարտական պատրաստվածության աստիճանի։ Ի՞նչ է հուշում այս իրավիճակը…պարզ իրողություն՝ Հայաստանի սահմանները խիստ վտանգված են։ Մյուս կողմից, Ռուսաստանն այս իրավիճակում մաքսիմալ դաշնակիցներ ներգրավվելու խնդիր ունի։ Հետևաբար, եթե հանկարծ, այս օրերին ՀՀ սահմաններին ռազմական բախումներ սկսվեն, ՌԴ-ն թուրք ադրբեջանական տանդեմին չնեղացնելու համար, կտրուկ քայլերի չի գնալու։ Բացի սրանից, հաշվի առնելով ՀՀ օրվա իշխանության հակառուսական կոշտ քայլերը, Ռուսաստանը դեմ չի լինի, այսպես ասած, պատժել այս իշխանություններին, ինչի արդյունքում, անկասկած, տուժելու է միայն մեր երկրի անվտանգությունն ու բնակչությունը»։
Վան Համբարձումյանի դիտարկմամբ` ցավոք, հիմա ամենաբարենապաստ ժամանակ է՝ Հայաստանի սահմաններին թշնամու զինված ուժերի կողմից ռազմական ագրեսիա սկսելու համար։ Թիրախում ամբողջ երկիրն է՝ հյուսիսից մինչև հարավ։ Պարտադիր չէ, որ հարվածը գա հատկապես թուրքական ԶՈւ-ի կողմից։ Թեև այդ վտանգը խիստ արդիական է, այնուամենայնիվ, զերծ մնալու համար ռուսական կողմին գրգռելու գայթակղությունից, Թուրքիան կարող է իր պետության տարածքը տրամադրել Ադրբեջանական Զինված ուժերին, որի արդյունքում՝ Հայաստանի շուրջ չորս ճակատով ռազմական գործողություններ կսկսվեն, ինչ հետևանքների մասին խոսելն, արդեն այլ թեմա է։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից