Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված հայերի, մեր ազգակիցների հետ գործ ունեք, այլ ոչ թե՝ Աֆրիկայից եկած փախստականների․․․ 02/26/2022   17:00  |  ԼՐԱՀՈՍ

Ամեն անգամ, երբ կառավարության կամ նախագահականի մոտ տեսնում ես պատմության մեջ «44 օրյա» անունն ստացած՝ հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի հետևանքով 2020 թվականի կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, սիրտդ ցավից ճմլվում է։

Լսում ես հադրութցիների՝ պատմական Դիզակի՝ չորս- տաս տարեկան երեխաներին և հասկանում, որ նրանց աչքերում ու հայացքներում մեխվել-մնացել է հայրենի երկրի, գյուղի, բնաշխարհի կարոտը։ Լսում ես, լսում ու զգում ես՝ եթե այսպես շարունակես՝ սիրտդ կպայթի։ Բա իրենք ի՞նչ անեն, նրանց՝ ճակատագրի կամոք ողջ մնացած ծնողները, տատուպապերն ի՞նչ անեն, ո՞նց նայեն երեխեքի աչուկներին, որ ամեն օր են ասում ՝ մեր Հադրութն ենք ուզում․․․Անամոք կարոտն այս վերջ կունենա՞։ Այդ մասին նրանց ոչ ոք չի ասում՝ ոչ կառավարությունում, ո՛չ էլ այլ պետական ատյաններում։

Իսկ ո՞վ՝ ի՞նչ պիտի ասի։ Երբ իրենց չոր գործառույթներին վերաբերող հարցերին անգամ չեն տիրապետում։

Համեմատելու չի, իհարկե, բայց փորձենք հիշել, թե՝ 2016-ին՝ քառօրյա պատերազմից հետո ավերված Թալիշից տեղահանվածների հարցերը ո՞նց լուծվեցին։ Եթե այն օրերին Արցախից տեղահանվածներից որևէ մեկը կառավարության դիմաց որևէ բան խնդրեր կամ պահանջեր, ներկա իշխանությունը աղմուկ-աղաղակ կդներ։ Չի եղել նման բան։ Բոլոր հարցերն իրենց լուծումն էին ստացել ամենայն օպերատիվությամբ։ Սկսած՝ Թալիշում և սահմանամերձ այլ բնակավայրերում շինվերականգնողական, վերանորոգման աշխատանքներից՝ ավարտած՝ պատերազմից տուժած արցախցիների հաշվառմամբ, կարիքների գնահատմամբ և կոնկրետ՝ թիրախային ծրագրերի իրականացմամբ։

Հիմա, 2020 թվականի 44-օրյայի վերաբերյալ, երբ սոցապն ասում է՝ Հայաստանում ժամանակավորապես ապրող արցախցիների վերաբերյալ վիճակագրություն չկա, չեն վարել, թվերին չեն տիրապետում, ուղղակի զարմանում ես։ Իսկ ի՞նչ եք արել։

Կամ՝ միգրացիոն ծառայությունից ասում են՝ տեղահանվածների թիվը գիտենք՝ 95 հազար մարդ, բայց՝ վերադարձողների տվյալները չունենք և չգիտենք, թե այսօր կոնկրետ որքան արցախցի է Հայաստանում գտնվում։ Իր վրայից խնդիրը չգիտես ում վրա գցող խնդրո առարկա ծառայության պաշտոնյայի աբսուրդային խոսքով՝ «քանի որ արցախցիները փախստական չեն, միգրացիոն ծառայության տիրույթից դուրս են»։ Բնական հարց է ծագում՝ իսկ բռնի տեղահանված հայրենակցիդ որպես պետություն ինչո՞վ ես օգնում-աջակցում։ Ինչու՞ ես հասցնում նրան, որ արցախցին Հայաստանում մտածի «փախստականի կարգավիճակ»-ի մասին։

Իսկ ի՞նչ ասել է «փախստականի կարգավիճակ»։ Առաջին բանը, որ հատկանշական է այս կարգավիճակին, տվյալ անձի՝ օտարերկրյա պետության քաղաքացի լինելն է։ Հիմա՝ Արցախն օտարերկրյա՞ պետություն է։ Բնականաբար, ո՛չ։ Արցախը չճանաչվա՛ծ պետություն է, ընդ որում՝ հանիրավի չճանաչված նաև՝ Հայաստանի կողմից։ Ի դեպ, օրերս գեներալ -լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը հայտարարեց՝ «Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհամարձակվեցին անել այդ վճռորոշ քայլը, նրանք բոլորը վախեցան»։ Սա անշուշտ, հարցի քաղաքական կողմն է, սակայն շատ բան հենց սրանից է բխում, սրանով՝ պայմանավորվում։

Բայց չէ՞ որ Հայաստանը որպես պետություն կարող է և պարտավո՛ր է Արցախից տեղահանված մեր ազգակիցների խնդիրները դիտարկելով հումանիտար հարթության մեջ՝ մեկ-մեկ և սրտացավորեն լուծում տալ դրանց։ Բնականաբար՝ կարող է, սակայն չի անում։ Եթե աներ, պիտի սկսեր հենց հաշվառումից։ Պետության բոլոր օղակները պիտի հնարավորինս լավ հաշվառեին, ապա՝ հնարավորինս վեր հանեին, խմբավորեին խնդիրները՝ սկսած՝ առողջապահականից, ավարտած՝ սոցիալականով և կրթականով՝ փորձելով բոլոր հնարավորություններով՝ պետական ծրագրեր, հումանիտար ծրագրեր, աջակցության այլ ծրագրեր՝ իրականացնել։ Ըստ ամենայնի՝ նման հաշվառում՝ արված չէ։

Տեսեք՝ 2016 -ի 4 -օրյա պատերազմի օրերին մոտ 3000 մարդ էր եկել Թալիշից և համապատասխան պետական ատյանը մեկիկ-մեկիկ ճշտելով՝ ընտանիքների կազմերը, նրանց բնակության վայրերը, հաշվառում իրականացրեց, ապա անցավ նրանց հասցեական օգնություններ տրամադրելուն։ Չափազանց շոշափելի եղավ այն ժամանակ ՄԱԿ-ի օգնությունը, որը դրական նշանակություն ունեցավ ոչ միայն արցախցիների, այլ նաև այն ընտանիքների համար, որոնց հյուրընկալությամբ նրանք ապրում էին։ Ընտանիքներ կային, որ 1000 և ավելի դոլարի օգնություններ ստացան։


Հետաքրքիր է՝ այսօր մեր կառավարությունը Արցախից տեղահանված մեր քաղաքացիների բազմաթիվ կարիքները լուծելու համատեքստում որքանո՞վ է համագործակցում ՄԱԿ-ի համապատասխան մարմնի հետ և ի՞նչ շրջանակում։ Անցած շրջանում ի՞նչ ծրագրեր են իրականացվել պետություն-ՄԱԿ համագործակցությամբ։ Եվ արդյո՞ք իրականացվել են։

Ի դեպ, այս առումով թափանցիկ չեն նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամով ստացված գումարների միջոցով իրականացված ծրագրերը։ Ի վերջո, վերը նշված մարմինները դոնոր-կազմակերպություններ չեն և նրանց աջակցությունը հասցեական և թիրախային է։

Այո, Արցախի Հանրապետությունը որպես պետություն տարիներ շարունակ չճանաչելով՝ չես կարող տալ նրա քաղաքացիներին փախստականի կարգավիճակ, օրենսդրության կետի համապատասխան սահմանման մեջ նրանք չեն «տեղավորվում»։ Բայց նրանց հաշվառելով և կարիքները գնահատելով ահագին գործ կարելի էր անել։ Այժմ էլ կարելի է։

Բնականաբար 2016-ի և 2020-ի թվերը շատ տարբեր են, բայց կարելի էր մեծ անձնակազմ ներդնել և հարցերը կազմակերպել։ Ի դեպ, այն ժամանակ նույնիսկ Արցախից տեղահանվածների թոշակը գալիս էր Հայաստան և մարդիկ այստեղ ստանում էին իրենց գումարները։ Այսինքն, որպես տեղահանված անձինք, նրանք մեկ-մեկ պիտի հաշվառվեին, ինչը չի արվել։ Խոսքը բնավ էլ միգրացիոն գործեր բացելու մասին չէ, Արցախից տեղահանված հայերի, մեր ազգակիցների հետ գործ ունեք, այլ ոչ թե՝ Աֆրիկայից եկած փախստականների․․․

Ընդ որում, այս գործը պիտի ստանձներ ՀՀ կառավարությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]