ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինայի փորձը հերթական անգամ հաստատում է, որ քաղաքականությունը չի կարելի վստահել խեղկատակներին, դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ. Վրթանեսյան 02/25/2022 11:04 | Մեկնաբանություն
«2011 թվականին, երբ ստեղծեցինք Razm.Infoն, հանկարծ հասկացանք, որ արդեն 20 տարի պատերազմող երկրում մասնագիտացված ռազմական լրատվամիջոց չկա։ Չկար նաև նեղ մասնագիտացված վերլուծական կենտրոն։ Մեդիադաշտում ռազմական թեմաներով խոսող հատուկենտ գիտակներ կային»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փոձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Ընդհանրապես, որպես ազգ մենք շատ «արխային» էինք։ Այն թվերին շատ էի սիրում զրույցներում հետևյալ օրինակը բերել. «Այս սրճարանից [գրասենյակից, փողոցից, կախված, թե այդ պահին որտեղ էինք] մինչև մոտակա դիրքերն ընդամենը 1 ժամվա ճանապարհ է ավտոմեքենայով»։ Զրուցակիցներիս դեմքը հանկարծ փոխվում էր, երբ սկսում էին այդ մասին մտածել։
Նույն ժամանակներից մի դեպք էլ եմ հիշում. մի աղջիկ, որ պատահաբար ներկա էր ռազմական թեմայով մասնագիտական քննարկման (խոսում էինք լայնածավալ պատերազմի դեպքում Թուրքիայի՝ Ադրբեջանին սպառազինություն և զինամթերք մատակարարելու ճանապարհների մասին), վատացավ, աչքերը լցվեցին, համարյա գոռալով ասաց. «Չեմ հասկանում, դուք ուզո՞ւմ եք պատերազմ սկսի»։
Այդպիսի արձագանքների էլի եմ հանդիպել. ինչ-որ ռիսկ ես քննարկում, մարդիկ ասում են. «Քննարկում ես, որ ի՞նչ անես, ես չեմ ուզում, որ այդպիսի բան լինի»։ Իրենց թվում է, որ եթե մի բան չեն ուզում, ուրեմն դա չի լինի։ Ասենք՝ եթե չմտածես պատերազմի մասին, ուրեմն պատերազմ չի լինի...
* * *
Ուկրաինացիները մեզնից ավելի անդարդ էին։ Այն աստիճան, որ 2013-ի աշնանը պլանավորած էր հրաժարվել պարտադիր զինծառայությունից, անցնել լրիվ պայմանագրային բանակին... Իսկ ամիսներ անց սկսվեց պատերազմը։
Ընդհանրապես խաղաղությունն այդպիսի հատկություն ունի. հենց մի քիչ երկարում է, մարդկանց սկսում է թվալ, թե այդ խաղաղությունը, անվտանգությունը երաշխավորված են։ Որ ինչ ձևով էլ գլուխդ պատին տաս, միշտ շտապօգնությունը ժամանակին կգա ու կփրկի։ Որ կապ չունի՝ բանակ ունես, թե ոչ, կռիվ չի կարող սկսվել, որովհետև դու ատում ես պատերազմը, իսկ թևիդ էլ պացիֆիկի դաջվածք կա, էլ ի՞նչ պատերազմ։
* * *
Համեմատաբար երկարատև (10–20 և ավելի տարի) ու զուգորդված համեմատաբար նորմալ կենսամակարդակով խաղաղ կյանքը մարդկանց մոտ լրիվ բթացնում է վտանգի զգացումը և ինքնապաշտպանական բնազդները (հիշեք մանկական սայլակներով փողոց փակող ժպտադեմ մայրիկներին)։ Մարդիկ իրենց անդարդ եվրոպացու պես են պահում, նույնիսկ երբ պատերազմն իրենց տնից 60 կմ է հեռու։
Բացի այդ շարքային քաղաքացին, լինի նա Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում կամ այլուր, չի կարողանում հասկանալ իրարից շատ հեռու թվացող վայրերում իրադարձությունների կապը և դրանցից բխող հնարավոր ռիսկերը։ (Իսկ ոչ մեծ թվով հետաքրքրվողներից շատերն էլ փորձում են հասկանալ, բայց փոխարենը ընկնում են դավադրապաշտության գիրկը)։
Օրինակ՝ մեզանից շատերը չէին հասկանում, թե ինչպես կարող է ազդել մեր վրա Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում կամ Սիրիայում կատարվողը։ Նույնիսկ քարտեզին նայելով քչերն են փորձում Հայաստանից Իրաք մտովի ուղիղ գիծ տանել և հեռավորությունը չափել։
Նույն կերպ շատերը չէին հասկանում, թե ինչ կապ ունեն Ղրիմում և Դոնբասում իրադարձությունները Հայաստանի անվտանգության հետ։
Հակառակ օրինակ. Կիևում ապրող երիտասարդն էլ չէր հասկանում, թե 44-օրյա պատերազմի ելքն ինչ կապ կարող է ունենալ իր ապագայի հետ։ Ու հրճվում էր ադրբեջանական բանակի հաղթանակների լուրերից։
Եւ ամենակարևոր օրինակը. վերջին 8 տարում այսքան ցնցումների և ողբերգությունների միջով անցնելուց հետո էլ շատերս շարունակում ենք չհասկանալ, որ Ուկրաինայում այսօրվա պատերազմը շատ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ նաև մեր վրա։
Այնպես որ պետք չէ գայթակղվել ցինիկ կողմնակի դիտորդի հարմարավետ կերպարով, չի կարելի տրվել չարախնդության մեղքին, թե բա.
«Ահահա, ձեզ հասնում ա»։
Քանզի թշնամու կամակատար այս իշխանություններով բացարձակապես չենք կարող վստահ լինել, թե վաղը կամ մյուս օրը որ երկրի դրոշն է բարձրանալու ՀՀ կառավարության շենքի գլխին։
* * *
Նույն կերպ էլ չենք կարող աչքներս փակել ու ասել. «Ես ատում եմ պատերազմը, ուրեմն պատերազմ չի լինի», կամ էլ. «Ես զզվում եմ քաղաքականությունից, քաղաքականությամբ այլևս չեմ հետաքրքրվելու»։
Ուկրաինայի փորձը հերթական անգամ հաստատում է այն, ինչը մենք առանց այն էլ պիտի որ լավ սովորած լինեինք. քաղաքականությունը չի կարելի վստահել խեղկատակներին, դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ։
Այնպես որ հաջորդ անգամ, երբ հնարավորություն առաջանա իրենց ազգն ատող և թշնամու հրահանգները կատարող խեղկատակներից ազատվելու, պետք չէ այդ շանսը վատնել, ընդհաառակը՝ պետք է գիտակցել նաև ամեն մեկիս անհատական պատասխանատվությունը երկրի գլխին եկածի ու գալիքի համար»,-գրել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ