ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհամարձակվեցին անել այդ վճռորոշ քայլը, նրանք բոլորը վախեցան. Նորատ Տեր Գրիգորյանց 02/24/2022 15:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմաններին անհանգստության նշաններ նկատելու դեպքում հայկական Զինված ուժերը պետք է անհապաղ, կրկնում եմ՝ անհապաղ կրակ բացեն՝ թշնամու սահմանախախտ ցանկացած զինվորի ուղղությամբ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը՝ նշելով, որ հապաղումը կարող է վճռորոշ լինել Հայաստանի համար։
Ինչպես արդեն հայտնել են՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Նորատ Տեր Գրիգորյանցը մեզ հետ զրույցում նկատել է, որ այսօր առավոտյան սկսված ռուս-ուկրաինական ռազմական բախումն անմիջական առնչություն չունի հայ -ադրբեջանական սահմանի հետ, բայց մենք գիտենք, քաջատեղյակ ենք, որ նման նախադեպ արդեն եղել է։
«Ասեմ ավելին՝ Հայաստանը վաղուց պետք է նախաձեռներ Արցախի անկախության գործընթացն ու դրանով կարգի հրավիրեր Ադրբեջանին, սակայն ցավոք, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհամարձակվեցին անել այդ վճռորոշ քայլը, նրանք բոլորը վախեցան, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը։
Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին մեր սահմաններին գրանցվի թշնամու կողմից ռազմական ոտնձգություն, ապա հայկական կողմը պետք է պատասխանի շատ արագ և վճռական կրակոցով»։
«Իսկ ի՞նչ է անում Պուտինն՝ իր այս որոշումով… Նա վճռականորեն, արժանապատիվ և գիտակցված քայլերով փրկում է ռուս ժողովրդին,-ասում է գեներալ-լեյտենանտն ու հավելում,-նա հայտարարեց, որ ճանաչում է ինքնահռչակ երկու հանրապետությունների՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, իսկ արդեն այսօր՝ վաղ առավոտյան, ուղիղ ժամը յոթին, նա Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին հրահանգում է՝ ապահովել այդ հանրապետությունների անվտանգությունը, ինչն էլ տեղի է ունենում այս ժամերի ընթացքում»։
Խոսելով ռուս–ուկրաինական արևելյան սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունների բնույթից, Նորատ Տեր Գրիգորյանցն ընդգծում է՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը ճշգրիտ զենքերով թիրախային հարվածներ են հասցնում ուկրաինական ռազմական բազաներին պահեստներին և աերոդրոմներին.
«Այստեղ շատ կարևոր է ռուսական զինուժի կողմից հատկապես ռազմական թռիչքուղիների խոցումը, որպեսզի ամերիկյան կողմը զրկվի հնարավորությունից՝ վայրեջքներ կատարել այդ օբյեկտներում և ռազմական օգնություն իջեցնի Ուկրաինային»։
«Ինչ վերաբերում է, ստեղծված իրավիճակում, Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը, ապա կասեմ հետևյալը՝ նորից եմ կրկնում՝ ռուս-ուկրաինական ռազմական բախումն անմիջական կապ չունի Հայաստանի Հանրապետության սահմանների հետ։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, թե ովքեր են մեր թշնամիները, գիտենք, թե որքան նենգ է թուրք–ադրբեջանական տանդեմը, և օգտվելով, այսպես ասած, ստեղծված աղմուկից, կարող է անհանգստության նշաններ ցույց տալ Հայաստանի սահմաններին։ Դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում, հայկական Զինված ուժերը պետք է անհապաղ, կրկնում եմ՝ անհապաղ կրակ բացեն՝ թշնամու սահմանախախտ ցանկացած զինվորի ուղղությամբ։ Հակառակ պարագայում՝ հապաղումը կարող է վճռորոշ լինել մեզ համար»,-ամփոփելով զրույցն ասում է Արցախյան պատերազմի գործուն մասնակից, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ