ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով. ՄԻՊ-ի կոշտ արձագանքը՝ Անդրեասյանին 02/23/2022 13:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոշտ արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն հայտարարությունը, թե դատավոր Բորիս Բախշիյանի գործով ՄԻՊ-ն իրավունք չուներ գնահատականներ տալու։
Պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքներն ամփոփող ասուլիսին ՄԻՊ Արման Թաթոյանը հիշեցրեց, թե արդարադատության նախարարն ինչ բառապաշարով է խոսում հարցազրույցներում՝ երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական, անգամ՝ ծանր վիրավորանքի հատկանիշներ պարունակող։
«Ասում է՝ օմբուդսմանն իրավունք չունի ընթացիկ դատական գործերի վերաբերյալ գնահատականներ տալ, ու մի հատ էլ հղում է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին հոդվածին։ Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Բայց քանի ռիսկ է արել ու մտել է մասնագիտական դաշտ, շատ լավ, կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, գոյություն ունի դատական վարույթը, որը նախաքննությունը չէ. «Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը՝ քննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Հիմա ինչպես կարող է նախաքննության հարցը դատական գործ։ Նախ մեր օրենքը դատական գործ հասկացությունը չունի, չգիտես՝ որտեղից է վերցրել։ Բա էդ արդարադատության նախարարն ինչպես էր իր նախկին պաշտոնում գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված»։
ՄԻՊ-ն ընդգծեց, որ, եթե արդարադատության նախարարը վստահ չէ իր հայտարարությունների մեջ կամ մանրամասն չի ուսումնասիրել ՄԻՊ-ի անելիքները և մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի Հայաստանի ՄԻՊ հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ։
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ դատարանների խնդրի առաջ գալուց հետո որոշակի ուսումնասիրություններ է իրականացրել, ապա հիշեցրեց նաև Կարեն Անդրեասյանի՝ որպես ՄԻՊ հրապարակած զեկույցը՝ նշելով, որ ձևավորվել է մոտեցում, որ իրականում այդ զեկույցն այն ժամանակ վերաբերում էր այն դատավորներին, որոնց վերաբերյալ որևէ վարույթ չի իրականացվում, հակառակը, այն ժամանակ համարվել են դրական այն դատավորները, որոնց վերաբերյալ այժմ վարույթներ են իրականացվում։
«Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով։ Ավելին, կարծում եմ, սա այն կլասիկ դեպքերն են, որ իրենք դառնում են իրենց իսկ հայտարարությունների գերին։ Անում են պոպուլիստական հայտարարություններ, բնակչության մեջ առաջացնում են ակնկլալիքներ հետո անում են ամեն ինչ հանսելու իրենց հայտարարություններին։ Օրինակ՝ ինչ էր վեթթինգը և ինչ դարձավ, չէ՞ ։ Մինչև հիմա էլ չի լինում իրականացնել, որովհետև մասնագիտական առումով լրջագույն պրոբլեմներ կան»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ իշխանության այս գործողությունները խաթարում են նաև համակարգը։
Թաթոյանը հիշեցրեց նաև Անդրեասյանի համակարգում առկա խնդիրները, մասնավորապես, միայն այս տարվա ընթացքում միայն մեկ ամսվա մեջ ՔԿՀ-ներում արդեն երեք մարդ է մահացել է, համաձայն պաշտոնական տվյալների՝ երկու ինքնասպանություն, մեկ՝ հանկարծամահություն, անցյալ տարի՝ 13 մահվան դեպք է եղել։
«ՔԿՀ-ում մարդիկ են մահանում, տպավորություն է՝ միայն այս հարցն է ԱՆ տիրապետության տակ։ ՔԿՀ-ներում կան ժամկետն անց դեղեր կան։ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ինչու՞ չեն առանձնացնում ինֆեկցիոն և հոգեբուժական բաժանմունքները։ Անցյալ տարի սպանություն եղավ»,- նշեց Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ