ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանությունները չգիտեն, թե քանի տեղահանված արցախցի կա այս պահին Հայաստանում, մինչդեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները փոխանցում են պետբյուջե՝ իբր նրանց օգնելու համար 02/23/2022 23:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ու կայացրած որոշումների հետեւանքով տեղահանված արցախցիները Հայաստանում անտերության են մատնվել։
Արցախահայությանն օգնելու պատճառաբանությամբ համայն հայության «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած գումարները ՀՀ կառավարություն փոխանցած իշխանությունները, պարզվում է, չգիտեն, թե իրականում տեղահանված քանի արցախցի կա այսօր Հայաստանում։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ի սկզբանե այստեղ ապրող արցախցիների թվի վերաբերյալ վիճակագրություն չի վարել, ուստի ես չեմ տիրապետում այդ թվին»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։
Նկատենք, որ, արցախցիների համար նախատեսված, այսպես կոչված, սոցիալական ծրագրերն իրականացվում են, համենայն դեպս պետք է իրականացվեն այս նախարարության միջոցով ու առնվազն տարօրինակ է, թե ինչպես են ծրագրեր իրականացնում արցախցիների համար, եթե չգիտեն, թե որքան արցախցի կա։
Տնից, տեղից զրկված մեր հայրենակիցները շարունակաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նշելով, որ միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ, նվազել է տրամադրվող սոցիալական օգնությունը, չունեն տուն։
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին արցախցիների համար ֆինանսական աջակցության միայն մեկ ծրագիր ունենք, որը հունվար և փետրվար ամիսների համար է։ «Դա ուղիղ ֆինանսական աջակցության ծրագիր է Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած արցախցիների համար։ Ծրագրի շրջանակում անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող մարդկանց ամսական 40.000 դրամ է տրամադրվում, իսկ մյուս բոլոր քաղաքացիներին, անկախ տարիքից և սեռից, ամսական 20.000 դրամ աջակցություն է տրամադրվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Զարուհի Մանուչարյանը։ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե արցախցիները բողոքում են, որ 4 ամիս ստացել են 25.000 դրամ աջակցություն, այժմ ստանում են 20.000 դրամ, ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ աջակցության ծրագրերով նախատեսված գումարի չափը փոքրանում է։
«Սկզբում եղել է 300.000, հետո 250.000 աջակցության միանվագ ծրագիր։ Տարբեր չափերի գումարային աջակցություն ենք տրամադրել։ Ըստ կարիքի են դրանք արվում։ Ծրագրերը զուտ ֆինանսականից անցում են կատարում դեպի ավելի կայուն զարգացման ծրագրերի, այսինքն՝ սկզբում ֆինանսավորվում էր որպես հենց առաջին արձագանք։ Առաջին արձագանքը պետք է լիներ ավելի մեծ չափով, հիմա այս ընթացիկ ծրագրերով՝ աշխատանքի ապահովման ծրագրերով և մյուսներով, իրավիճակը փորձում ենք ավելի կայունացնել ու դրանով պայմանավորված նաև գումարի չափը փոփոխվում է։ Այս պահին 20-ից ավելի ծրագիր է արդեն իրականացվել մեկը մյուսին հաջորդելով»,-ասել է խոսնակը։
Իսկ այն դիտարկմանը, թե տեղահանված արցախցիները դժգոհում են, որ ներգրավված չեն որոշակի ծրագրերում, նրանք պահանջում են ծրագրերում ներգրավվածություն, խոսնակն ասաց, որ նախարարությունն իրականացրել է զբաղվածության ապահովվման 2 ծրագիր, ու այդ ծրագրերը եղել են կարճաժամկետ, ծրագրերից մեկը եղել է եռամսյա վճարովի ծրագիր։ Նաեւ արցախցիներին հնարավորություն են տվել միանալ տարբեր հասարակական աշխատանքների, օրինակ՝ կանաչապատման։
Սակայն շահառուների թիվ կրկին նախարարությունը չի տիրապետում։
«Կդժվարանամ որևէ թիվ ասել, բայց խոսքը մի քանի 100 արցախցիների մասին է, այնպես չէ որ փոքր շահառուների թվի մասին է»,- ասաց Մանուչարյանը։
Ինչու են սոցիալական ծրագրերը փոխվել, երբ բազմաթիվ տեղահանված արցախցիներ այսօր մնալու տեղ չունեն անգամ. Իրենց բնակավայրերը՝ տունն ու ունեցվածքը հանձնվել են ադրբեջանցիներին ու փախստական դարձած Հայաստանում զրկվել են ամեն ինչից։ Ծրագրերն արդյոք կշարունակվեն՝ նախարարության ներկայացուցիչը պատասխան չունի. «Կդժվարանամ ասել շարունակություն կլինի թե՞ ոչ, կամ ինչ ֆորմատով է լինելու»,-պատասխանեց Զարուհի Մանուչարյանը։
«Փաստինֆո»-ն փորձեց Միգրացիոն կենտրոնից պարզել, թե արդյոք իրենք տիրապետում են տվյալների, թե քանի արցախցի է տեղահանվել։
«Միգրացիոն ծառայությունը հաշվառել է արցախցիներին պատերազմի օրվանից սկսած և մենք տիրապետում ենք այն թվին, թե քանի տեղահանված անձ է եղել։ Խոսքը 95 հազարի մասին է, բայց վերադարձի տվյալները մենք չենք ֆիքսել, ուստի չգիտենք, թե որքան արցախցի է այս պահին գտնվում ՀՀ-ում։ Քանի որ իրենք փախստականներ չեն, հետևաբար Միգրացիոն ծառայության լիազորությունների տիրույթից դուրս են գալիս, ժամանակավոր հաշվառման պարագայում չեն տարբերվում ՀՀ քաղաքացուց և այս տարբերակով քանակ հաշվելը հնարավոր չէ։ Ինչպես ՀՀ քաղաքացին, այնպես էլ Արցախի քաղաքացին նույն իրավունքներն ու պարտականություններով են օժտված Հայաստանի Հանրապետության տարածքում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Միգրացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Ի դեպ, թեեւ վերջինս նշում է, թե նրանք նույն իրավունքներն ու պարտականությունները ունեն, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց թույլ չտրվեց մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով հենց նրանց տեղահանված լինելը։
Փաստորեն՝ մարդիկ բռնի տեղահանվել են, սակայն նրանց փախստականի կարգավիճակ չի տրվել, նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար նաեւ համահայկական հանգանակություն է կատարվել, սակայն իշխանություններն անգամ չգիտեն քանի տեղահանված կա, որոնց պետք է օգնություն ցուցաբերեն, քանիսն են անտուն ու վարձով մնում, քանիսն են բարեկամների հոգածության տակ։ Ասում են ունեն ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները,բայց պարզվում է քաղաքացու ամենակարեւոր իրավունքը՝ ընտրելու, որի միջոցով մասնակցում են երկրի կառավարմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ