ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. սա միանշանակ բխում է ստեղծված իրավիճակից.Արման Աբովյան 02/22/2022 19:19 | Քաղաքական
Հայաստանը պետք է օգտվի ստեղծված առիթից և ճանաչի Արցախի անկախությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանը ճանաչել է Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը։ Արման Աբովյանի գնահատմամբ՝ սա, ըստ էության, աշխարհաքաղաքական նոր սահմանների գծման ակտիվ փուլ է, որից չեն կարող զերծ մնալ Հայաստանը և Արցախը:
Ըստ նրա՝ ՌԴ այս որոշումը պետք չէ դիտարկել լոկ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության ներքո, քանի որ սա ավելի խորքային և մասշտաբային պրոյեկտ է, որն անդրադառնալու է ողջ աշխարհի, հատկապես՝ Հարավային Կովկասի վրա:
Հարցին՝ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը՝ Աբովյանն ընդգծեց՝ Հայաստանի շահերից բխում է ճանաչել ո՛չ միայն Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, այլ՝ Արցախի անկախությունը.
«Հայաստանին և Արցախին չի հաջողվի խուսափել գլոբալ այս գործընթացներից: Հայաստանը այս պարագայում պետք է հստակ պաշտպանի իր շահերը, իսկ իր շահերից բխում է, որ ունենա ուժեղ դաշնակից, որը վստահում է իրեն, բացի այդ՝ առաջ տանի իր ազգային և պետական շահերը. խոսքը գնում է Արցախի անկախության ճանաչման մասին: Արցախի անկախությունը պետք է մնա և լինի Հայաստանի ամենակարևոր առաջնահերթություններից մեկը, քանի որ Արցախի անկախությունից է կախված Հայաստանի ապագան: Սա միանշանակ բխում է ստեղծված իրավիճակից »,-ասաց Աբովյանը:
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունների նկատմամբ Արեւմուտքից ճնշումներ չեն լինի, եթե ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը՝ զրուցակիցը պնդեց՝ ճնշումներ կլինեն, բայց Հայաստանը պետք է քաղի մաքսիմումը՝ իր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:
Հարցին՝ իսկ Հայաստանի գործող իշխանությունն արդյո՞ք կկարողանա դիվանագիտական բավարար հմտություն ցուցաբերել ստեղծված իրավիճակում՝ խուսափելու մի կողմից Արևմուտքի ճնշումներից, մյուս կողմից Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները փչացնելուց, Արման Աբովյանն արձագանքեց.
«Ո՛չ, չի կարող: Հաշվի առնելով այսօրվա իշխանությունների գործողությունները՝ նրանք զուրկ են իրավիճակն ադեկվատ գնահատելուց, ադեկվատ վերլուծությունից և ադեկվատ քայլերից»,-ասաց Աբովյանը:
Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակում կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները հետևություններ անեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, հասկանան, որ տեղի է ունենում աշխարհաքաղաքական սահմանների գծում, և ի նպաստ Հայաստանի և Արցախի գործեն.
«Չի ստացվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սիլի-բիլի անելով կամ խաղաղության դարաշրջանից խոսելով՝ խուսափել այն նեգատիվ գործընթացներից, որոնք տեղի են ունենում: Եթե դու ուզում ես պաշտպանել քո հայրենակիցներին, քո պետության շահերը, ապա պետք է գնաս հստակ քայլերի, այս պարագայում պետք ողջ ներուժը ներդնել ռազմական և տնտեսական զարգացման համար, իսկ դա հնարավոր է անել միայն ռազմական վստահելի դաշնակից ունենալով: Պետք է հասկանալ՝ ո՞ւր ենք մենք գնում, ի՞նչ է մեր պետությունն ուզում, խաղաղություն և ապագա բղավելով ո՛չ ապագա են ստանում, ո՛չ էլ խաղաղություն, ստանում ես հակառակը՝ պատերազմը և արհավիրք, քայլերի այն համակարգը, որ ես այսօր տեսնում եմ այս իշխանության կողմից հստակ դեպի դրան են տանում »,-ասաց Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ