ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է թիրախավորված, կա խտրական մոտեցում. Վազգեն Ռշտունի 02/21/2022 20:54 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին գտնում է՝ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է թիրախավորված, կա խտրական մոտեցում։ Այս մասին ԲԴԽ-ում ընթացող նիստի ընթացքում ասել է ինքը՝ դատավոր Վազգեն Ռշտունին՝ ներկայացնելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ պատասխանը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։ Նկատենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերից 10-ին, որոնք վերամակագրվել են։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԲԴԽ-ում շարունակվել է միջնորդության քննությունը, որի ընթացքում դատավորի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ԲԴԽ անդամները հարցեր են ուղղել նախարարության ներկայացուցիչներին։ Այսպես, նախարարության ներկայացուցիչները պնդում են, թե կոնկրետ դատավորների գործերի շարժ չի ուսումնասիրվել, Ռշտունու գործերից բացի ուսումնասիրվել են նաև այլ դատավորների գործեր, սակայն շարժը նկատվել է Ռշտունու գործերում։ Վերջիններս դատավորի կողմից գործերը վերամակագրման հանձնելը դիտարկում են նաև որպես արդարադատության իրականացումից հրաժարվում։ Հարցուպատասխանի ընթացքում ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը խնդրեց նախարարության ներկայացուցիչներին պարզաբանել, թե որն է Վազգեն Ռշտունու դերակատարությունը շղթայում, մասնավորապես, կա դատավորի օգնական, որը կազմում է զեկուցագիր և գործը հանձնում դատարանի նախագահին և կա նախագահի պաշտոնակատար, որը վերամակագրում է գործը և կան դատավորներ, որոնք վարույթ են ընդունում գործը և, փաստացի, Ռշտունին ոչ մի տեղ որևէ մասնակցություն չի ունեցել։
«Միանգամից ուզում եմ բացառել Ձեր այն պատասխանը, որ, եթե դատավորի օգնականը գրեր դատական ակտը և այլն։ Նման բան լինել չի կարող։ Դատավորի օգնականը չի կարող դատական ակտ կազմել, նա կարող է կազմել դատական ակտի նախագիծ։ Բացի այդ՝ Քրեական դատավարության օրենսգրքով հստակ նշված է, որ դատավորը, խորհրդակցական սենյակում կազմելով դատական ակտը, ստորագրում է դրա յուրաքանչյուր էջը և անցնում է հրապարակման։ Սա էլ է բացառում այն մտայնությունը, որ դատավորը կարող է իր պատասխանատվությունը դնել այլ անձի վրա»,- նշեց Մակյանը՝ պարզաբանում խնդրելով, թե, եթե Ռշտունին վարույթի հարուցումից հետո նախարարին ներկայացներ պարզաբանում, որ ինքը որևէ բանից տեղյակ չի եղել և նշված արարքները հանձնել է իր օգնականը, դատարանի նախագահն էլ չգիտես ինչու մակագրել էր, ԱՆ-ն նման միջնորդություն կներկայացնե՞ր ԲԴԽ, ինչին ի պատասխան Երանուհի Թումանյանցը դրական արձագանքեց։ Մակյանն էլ ի պատասխան խնդրեց նկարագրել Վազգեն Ռշտունու գործողության օբյեկտիվ կողմը, սակայն, նախարարության ներկայացուցիչը պարզաբանում կամ օբյեկտիվ կողմի նկարագրություն՝ որպես այդպիսին՝ չներկայացրեց, միայն վկայակոչեց ԲԴԽ որոշումներից մեկը, որն ըստ էության ո՛չ օբյեկտիվ կողմի նկարագրություն էր, ոչ էլ՝ պարզաբանում։ Թումանյանցը նաև հայտարարեց, թե ԲԴԽ անդամի հարցերն ուղղորդված են, կողմնակալություն է, ինչին ի պատասխան Մակյանն առաջարկեց համապատասխան գործողություններ կատարել։
Այսօրվա նիստին պատասխանով հանդես եկավ նաև դատավոր Վազգեն Ռշտունին՝ նշելով, որ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է թիրախավորված, կա խտրական մոտեցում՝ հատկապես վերջին հայտարարությունից հետո՝ «40 դատավորների» վերաբերյալ։ Դատավորի մոտ ողջամիտ կասկածներ կան՝ արդյոք ինքը մտնում է այդ 40 դատավորների մեջ, արդյո՞ք վարույթը նախօրոք պլանավորված եղել է, թե ոչ։
«Եթե կատարվեր ամփոփ ուսումնասիրություն, ապա կպարզվեր, որ 9 դատավորի կողմից համապատասխանաբար վերամակագրման է հանձնված եղել՝ 9, 15, 6, 4, 36, 2, 10, 3, 1 գործեր։ Հանձնված գործերի մեծ մասը իմ նախագահության օրոք են եղել»,- նշեց Ռշտունին՝ պարզաբանելով, որ դա ասում է, որ տպավորություն չստեղծվի, թե միայն իր գործերն է հանձնել վերամակագրման՝ արձակուրդի մեկնելու հիմքով։ Համեմատության համար Ռշտունին նշեց, որ նմանատիպ իրավիճակներում, որոնք կապված են եղել անաշխատունակության հետ՝ հանձնվել են 7 դատավորի կողմից գործեր, որոնց տևողությունը տատանվում է 7-48 օր տևողությամբ, ապա՝ ընդգծեց, որ իր կարծիքով չարդարացված չի կարելի համարել 55 օր բացակայելու հիմքով 10 գործեր հանձնելը։ Դատավորի դիտարկմամբ՝ նման դեպքեր եղել են, եթե համարել է, որ դա չի բխում ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքներից։ Ավելին, Ռշտունու կողմից վերամակագրման են հանձնվել ոչ թե 10, այլ՝ ավել գործեր։ Դատավորի համոզմամբ՝ գործերը եղել են հանձնման ենթակա, քանի որ իր բացակայության ժամանակահատվածը երկար էր և դրանք չհանձնելը կդիտվեր որպես ողջամիտ ժամկետների խախտում։ Դատավորը նաև տեղեկացրեց, որ մինչև գործերը վերամակագրման հանձնելը՝ այդ ժամանակահատվածում ինքը քննել և ավարտել է 68 գործ, ընդ որում, ինքը հիշյալ ժամանակահատվածում դատարանի նախագահն էր և պետք է քններ 25 տոկոս պակաս գործեր, իսկ տարվա կտրվածքով՝ քննել և ավարտել է 118 քրեական գործ՝ որպես նախագահող։ Հատկանշական է, որ դատավորի կայացրած որոշումներից միայն մեկն է բեկանվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ