ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անվիճելի է այն, որ թույլին ու խեղճին ոչ ոք չի հարգում ու հետը հաշվի չի նստում, մեր հարցերը մենք պետք է լուծենք. Արցախի ԱԺ պատգամավոր 02/21/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին ադրբեջանցիների ակտիվացումը թե՛ շփման գծում, թե՛ տեղեկատվական դաշտում ուղղակի զուգադիպություն չէ։
«Կարծում եմ՝ որոշակի կապ կա այն առումով, որ Արցախում խաղաղության պահպանման պատասխանատուն ռուսական զորախումբն է, իսկ Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած՝ անընդհատ անկայունություն ստեղծելու փորձեր է անում։ Դա, իհարկե, նաև ռուսական կողմին է ուղղված։ Այդկերպ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ, իբր, խաղաղապահներն ի զորու չեն խաղաղություն ապահովել, ավելին՝ անկայունություն են ստեղծում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Աժ պատգմավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Նա չբացառեց, որ Ադրբեջանն այդպես նաև ներքաղաքական հարցեր է փորձում լուծել։ Արցախի Աժ պատգամավորը հիշեցնում է՝ Արցախում խաղաղապահ առաքելության տեղակայման դեմ ադրբեջանցիները մի քանի անգամ բողոքի ցույցի են դուրս եկել Բաքվում։
«Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցող գործընթացների մեջ ևս ՌԴ-ն դերակատարում ունի, և չի բացառվում, որ Ադրբեջանը ՌԴ-ին նոր մեղադրանքներ ներկայացնելու հնարավորություն է տեսնում այստեղ։ Ի վերջո, պատմությունը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանն ակտիվացել է երկրագնդի որևէ մասում, օրինակ՝ Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և այլն, Թուրքիան էլ անմիջապես ակտիվացել է Այսրկովկասում։ Իսկ Ադրբեջանը, միանշանակ, սպասարկում է Թուրքիայի շահերը»,-ասաց Բալայանը։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության ամփոփագրերում չեն արտացոլվում ադրբեջանական դիրքերից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու դեպքերը, Բալայանը ևս հիմնավորում չգտավ։ Թերևս տեսակետ հնչեցրեց, որ դա կարող է պայմանավորված լինել առանց այդ էլ լարված իրավիճակն է՛լ ավելի չսրելու հետ։
«Ռուսական կողմը միջանկյալ լուծումներ է փորձում գտնել՝ թուլացնելու լարվածությունը։ Նրանք աշխատում են և՛ մեր, և՛ ադրբեջանական կողմի հետ, ու ցանկացած ինֆորմացիա զգուշությամբ է ներկայացվում։ Ընդհանրապես անվտանգային թեմային առնչվող շատ հարցեր կան, որոնք չեն հանրայնացվում, բայց կարող եմ վստահեցնել, որ աշխատում են, քայլեր են անում՝ ադրբեջանական սադրանքները կանխելու համար»,-նշեց Բալայանը։
Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական սադրանքների մասին Արցախի ԱԺ-ն նաև միջազգային կառույցների, բարեկամական խմբերի օգնությամբ է բարձրաձայնում։ Վահրամ Բալայանի համոզմամբ՝ այդ ամենից զատ, յուրաքանչյուրը՝ անկախ նրանից ապրում է Արցախում, թե ՀՀ-ում, պարտավոր է լավ գիտակցել, որ մեր անվտանգությունը միայն ինքներս պետք է ապահովենք։ «Անվիճելի է այն, որ թույլին ու խեղճին ոչ ոք չի հարգում ու հետը հաշվի չի նստում։ Դա անցած 30 տարիները շատ լավ ցույց են տվել։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Հասարակական կառույցները, պետականամետ խմբերը, անտեսելով քննադատությունները, հասարակությանը արագ պետք է հանեն թմբիրից»,-եզրափակեց Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ