Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

«Շուշիի հռչակագրով Թուրքիայի կանոնավոր բանակն իրավունք է ձեռք բերում պատերազմական իրավիճակում Հայաստանի արևմտյան սահմանների երկայնքով պաշտոնապես մտնել ռազմական գործողությունների մեջ». իրանագետ 02/21/2022   17:05  |  Քաղաքական

 «Շուշիի տխրահռչակ հռչակագրով Թուրքիայի բանակն  իրավունք է ձեռք բերում պատերազմական իրավիճակում Հայաստանի արևմտյան սահմանների երկայնքով պաշտոնապես մտնել ռազմական գործողությունների մեջ։ Այլ կերպ ասած՝ սա ռազմական բնույթի մի փաստաթուղթ է, որով թուրք- ադրբեջանական տանդեմը լեգիտիմացրել է Հայաստանի դեմ  Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիա սկսելու պարագայում, Թուրքիային իրավունք վերապահել՝ պաշտոնապես ռազմական գործություններ իրականացնել Հայաստանի արևմտյան սահմանների ուղղությամբ։ Այդ հռչակագիրն, իրականում, այլ բան չէ, քան արհավիրք՝ Հայաստանի անվտանգային հարցերի և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի («Շուշիի հռչակագրի) ստորագրումը:

Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից  հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։ Սակայն Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ իրենք չեն միանալու Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ եթե մենք փորձենք արձանագրել, թե, իրականում, ինչպիսի կետեր կան այդ հռչակագրում, ապա ակնհայտ է, որ այն ի դեմս՝ Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի, ամրագրում է թուրքական ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ սա այլ բան չէ, քան թուրքական դարավոր երազանքի՝ Պանթուրքիզի իրականացման մեկնարկը՝ հենց Շուշիից. «Փաստացիորեն Թուրքիան, ինքն իրեն համար «լեգիտիմ» հիմք է ստեղծում Հարավկովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանում, ռազմական ներկայություն ունենալու, քանզի վերոհիշյալ հռչակագիր կոչեցյալն այլ բան չէ, քան ռազմաքաղաքական փաստաթուղթ՝ դրանից բխող, հնարավոր բոլոր հետևանքներով»։

Ըստ իրանագետի, հռչակագրի վերաբերյալ մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է արձանագրել, հետևյալն է՝ հիմնվելով համատեղ ստորագրված այս փաստաթղթի վրա, ցանկացած պատերազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանը կարող է պաշտոնապես ներգրավվել նաև թուրքական կողմին, այսինքն՝ թուրքական կանոնավոր բանակին. «Մենք տեսնում էինք, որ մինչ այս հռչակագիրը, Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններին թուրքական կողմի ներգրավվածությունը տեղի էր ունենում ոչ պաշտոնական ձևաչափով, որը կարելի էր գնահատել ոչ լեգիտիմ։ Հիմա Ադրբեջանը  Հայաստանի դեմ ռազմական գործողություններ հրահրելու պարագայում, հանգիստ  կերպով կարող է, արդեն պաշտոնապես, հղում կատարել հռչակագրին՝ ներգրավելով իր ռազմական պարտնյորին՝ Թուրքիային»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Այստեղ, սակայն, ըստ վերջինիս դիտարկման, կա ևս  մեկ կարևոր խնդիր՝ Հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիան ո՛չ պատմական, ո՛չ իրավական լեգիտիմության առումով որևէ ավանդույթ չունի և չի ունեցել. «Դիտարկելով վերջին դարերի պատմությունը, տեսնում ենք, որ այս տարածաշրջանը եղել է կամ իրանական կամ  ռուսական կայսրության մաս, և երբևէ չի եղել Օսմանյան կայսրության մաս։ Հետևաբար, պարզ է դառնում, որ Շուշիի տխրահռչակ հռչակագրի կնքումով և՛ Ադրբեջանը, և ՛Թուրքիան իրենց դեմ են գրգռում նախ համաշխարհային գերտերություն համարվող Ռուսաստանի Դաշնության, հետո նաև՝ տարածաշրջանային գերտերության  Իրանի տրամադրությունները։ Այլ հարց է, թե ինչո՞ւ  են նրանք մինչ այս պահը լռություն պահպանում խնդրի վերաբերյալ։ Չմոռանանք սակայն, որ գերտերությունները միշտ չէ, որ իրենց այս կամ այն դիրքորոշումը հայտնելիս, շտապում են խոսքային ձևակերպումներ տալ դրանց։ Ակնհայտ է մի բան՝ Շուշիի հռչակագիրն իր էությամբ հակասում է ոչ միայն մեր, այլև տարածաշրջանում գլխավոր խաղացողներ համարվող այդ հսկաներին, հետևաբար, որպեսզի մենք այս իրավիճակում շահած դուրս գանք, մեզ նախ և առաջ անհրաժեշտ է առաջին հերթին վերանայել մեր համագործակցության շրջանակները այս երկու պետությունների հետ։ Ես ասել եմ, նորից եմ կրկնում վաղուց հասունացել է պահը՝ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Այս քայլն այլևս չի կարելի հետաձգել»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Պատասխանելով հարցին՝  արդյո՞ք ըստ վերջին տեղեկությունների համաձայն, Նախիջևանի սահմանի ողջ երկայնքով տեղակայված թուրքական 46.000-ի հասնող զորքը չի՞ ծառայելու Շուշիի հռչակագրի նպատակներին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործությունների ակտիվացման պարագայում,  արդյո՞ք հայկական կողմն անակնկալ հարված չի ստանա նաև թուրքական կանոնավոր բանակից՝ այս անգամ նաև արևմտյան սահմանի ուղղությամբ, իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝  նոր պատերազմի հավանականությունը բացառելն, առնվազն, անհեռանկար վերլուծություն կլինի. «Իհարկե, մենք գիտենք և հասկանում ենք, որ մեր երկրի սահմաններին պատերազմը դեռ չի ավարտվել։ Գիտենք նաև թշնամի հարևանների մտադրությունների մասին՝ կապված, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ, հետևաբար պետք է նաև գիտակցենք, որ նոր պատերազմը սարերի հետևում չէ։ Արդյո՞ք թուրքական կանոնավոր բանակը կմիանա այս պարագայում Ադրբեջանի ռազմական ագրեսիային, բացառել չի կարելի։ Մի բան, սակայն, ակնհայտ է՝ մեր  առջև դրված կարևորագույն խնդիրն այս պահի դրությամբ  հայկական Զինված ուժերի արագ կերպով կարգի  բերումն է, ինչպես նաև՝ մեր ռազմաքաղաքական  դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ  համագործակցության ձևաչափերի հստակեցումը։ Սրանք գործողություններ են, որոնք ոչ մի վայրկյան հապաղելու կամ հետաձգելու հնարավորություն այլևս  չունենք, հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»,-  ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ամփոփելով զրույցը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 19/02/2022  |  ՄեկնաբանությունԱրցախի խորհրդարանում միաձայն ընդունված օրենքի համաձայն՝ Բաքվի բռնապետական վարչախումբը և դրա զինված բաշիբոզուկները բռնազավթիչներ են. Ոսկանյան
14:58 06/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱսվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից. Վարդան Ոսկանյան
12:29 05/02/2022  |  ՄեկնաբանությունԲաքվի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ»՝ իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար.Վարդան Ոսկանյան
10:48 01/02/2022  |  ՄեկնաբանությունԲաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին.Վարդան Ոսկանյան
10:55 30/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողական տրամադրություններ կան. իրանագետ
11:37 29/01/2022  |  ՄեկնաբանությունՄեր պետության ներքին և արտաքին անվտանգ հաղորդակցությունն ու զարգացումը ապահովելու համար կենսական անհրաժեշտություն է հենց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին.Ոսկանյան
10:50 26/01/2022  |  ՄեկնաբանությունԲաքվի մոտավորապես 100 հազար բնակչից միայն մոտ 40 հազարն էր շիա մահմեդական, որոնց գերակշիռ մասը կազմում էին կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հայերի թվաքանակը գրեթե 26 հազար էր. Ոսկանյան
10:28 25/01/2022  |  ՄեկնաբանությունՍյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից. Վարդան Ոսկանյան
10:23 24/01/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան Ոսկանյան
17:33 23/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Ոսկանյան

Արխիվ

[]