ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնում էր ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել. Ռշտունի (տեսանյութ) 02/21/2022 16:52 | ԼՐԱՀՈՍ
Մնում էր ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել։ Դա էր մնում ասել։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր շարունակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դատավորի ներկայացուցիչները հարցեր են ուղղում նախարարության ներկայացուցիչներն։
Հարց ու պատասխանի ընթացքում նախարարության ներկայացուցիչները խոսեցին գործերի ողջամիտ ժամկետների խախտման, ինչպես նաև՝ դատավորների վարույթում անհամաչափ գործերի մասին։
Մասնավորապես, նախարարության ներկայացուցիչները նշեցին, թե նույն ժամանակահատվածում դատավոր Ռշտունին ունեցել է մեկ գործ, այլ դատավորների վարույթում՝ 30 գործ։
Այս հայտարարությանն արձագանքելով՝ Ռշտունին նշեց, որ նշված ժամանակահատվածում քննել ու ավարտվել է 68 քրեական գործ, որի վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ԲԴԽ, ի՞նչ մեկ գործի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է ողջամիտ ժամկետներին, ապա նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, թե գործերից մեկով վերամակագրումից 24 օր հետո որոշում է կայացվել, մինչդեռ Ռշտունին գործը քննելու համար 5 դատական նիստ է նշանակել, որոնք հետաձգվել են՝ տարբեր պատճառաբանություններով, մեկ նիստը հետաձգվել է՝ դատավորի խորհրդակցական սենյակում լինելու, մեկ այլ նիստ՝ դատավորի վատառողջ լինելու, մյուս երեք նիստերը՝ դատախազի բացակայության պատճառով։ Վազգեն Ռշտունին էլ արձանագրեց, որ ուրախ է, որ վերաբաշխված գործերից մեկով կայացվել է որոշում, սակայն նկատեց՝ մյուս գործերով կայացվել են 6-7 դատական նիստեր։ Բացի այդ՝ նշված գործերով դատավարական գործողություն չէր եղել, այսինքն՝ ցանկացած դատավորի մակագրման դեպքում էլ գործերով առաջին դատական նիստն էր լինելու։
«Մնում էր ասեին՝ գործերը իր վրայից ցրել է ու գնացել, դա էր մնում ասել»,-նշել է Ռշտունին։
Նախարարության ներկայացուցիչները չպատասխանեցին նաև՝ արդյոք ուսումնասիրել են Վերաքննիչ քրեական դատարանում պրակտիկան՝ արձակուրդ մեկնելու հիմքով գործերի վերաբաշխման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։
Նկատենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերից 10-ին, որոնք վերամակագրվել են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ