ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համոզված եմ`Գեւորգ Բաղդասարյանը քաջատեղյակ է, թե դատավոր Դանիելյան Արմենն ինչ խախտումներ է թույլ տվել. նա «մաստեր կլասս» է ցույց տվել ապօրինի դատական ակտի կայացման. Էմին Խաչատրյան 02/20/2022 19:19 | ԼՐԱՀՈՍ
Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությանը պաշտպանության կողմը պետք է մասնակցեր: Այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դրա մասին տեղյակ է, իսկ թե ինչու է հանգամանքներն այլ կերպ ներկայացնում, հետևությունները Ձեզ եմ թողնում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի պնդմանը, թե Վերաքննիչ դատարանում անձանց մասնակցությունը պարտադիր չէ:
Հիշեցնենք, որ Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դաիելյանի նկատմամբ՝ Սարգսյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով: Նշենք, որ Արմեն Դանիելյանը Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրել էր՝ առանց պաշտպանության կողմին լսելու: Պաշտպանները հաղորդումը ներկայացրել են այն բանից հետո, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշում էր կայացրել Նիկող Փաշինյանի աջակից համարվոլ ամբաստանյալին կալանավորելու համար, որը պատշաճ վարքագիծ չէր ցուցաբերում ու դատականի նիստերին չէր ներկայանում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը Բորիս Բախշիյանի գործով ԲԴԽ-ում ներկայացրել է դատավորի անձեռնմխելիության հաղթահարման հարցով միջնորդությունները, ինչպես նաև՝ մասնակցել է դատավորի կալանավորման միջնորդության քննությանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե դեպքերը համեմատելի չեն, քանի որ Վերաքննիչ դատարանում կողմերի մասնակցությունը պարտադիր չէ: Բացի այդ՝ Բաղդասարյանը հայտարարել էր, թե Արթուր Սարգսյանի գործով համեմատություն արվելու դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Բորիս Բախշիյանի մեղադրանքում անօրինականությունը կապվում է բացառապես լսված չլինելու իրավունքի հետ, մինչդեռ դա ընդամենը մի փոքր բաղադրիչն է:
Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս տեղեկություն չունի՝ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման մասին, իսկ ինչ վերաբերում է Բաղդասարյանի հայտարարություններին՝ Խաչատրյհանը ևս համաձայնեց, որ համեմատություն պետք չէ իրականացնել, որովհետև Արմեն Դանիելյանի գործողությունները որևէ օրինականության ու տրամաբանության մեջ չեն տեղավորվում:
Հակադարձելով Բաղդասարյանի պնդումներին՝ փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Գևորգ Բաղդասարյանը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, քաջատեղյակ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածից, որտեղ հստակ նշվում է, որ, եթե Վերաքննիչ դատարանը վերաքննության կարգով է քննում գործը, ապա պաշտպանության կողմի ներկայությունը պարտադիր է, մանավանդ, երբ բողոքը բերված է ոչ ի օգուտ պաշտպանական կողմի, իսկ եթե Վերաքննիչ դատարանը գործը քննում է վճռաբեկության կարգով, ապա պաշտպանության կողմի ներկայությունը պարտադիր չէ, մինչդեռ, սույն դեպքում գործը քննվել է վերաքննության կարգով: Փաստաբանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը ևս իրավական դիրքորոշում է արտահայտել, որ վարույթ ընդունելիս դատարանը պետք է նշում կատարի՝ գործը քննվելու է վերաքննության, թե վճռաբեկության կարգով:
«Կոնկրետ մեր պարագայում վարույթ ընդունելու որոշման մեջ դատարանն արձանագրել է, որ պարոն Սարգսյանի վերաբերյալ բերված դատախազի բողոքը քննելու է վերաքննության կարգով, իսկ այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, պաշտպանության կողմի մասնակցությունը պարտադիր է: Համոզված եմ, որ պարոն Բաղդասարյանը դրա մասին տեղյակ է, իսկ թե ինչու է լրագրողների հարցին ի պատասխան հանգամանքներն այլ կերպ ներկայացնում, հետևությունները Ձեզ եմ թողնում: Ինձ համար ամեն ինչ պարզ է»,- ընդգծեց Խաչատրյանը:
Անդրադառնալով լսված լինելու իրավուրնքի խախտմանը՝ փաստաբանը նշեց, որ դա մատների արանքով նայելու բան չէ, թե իբրև միայն դա է խախտվել. «Ոչ , հարգելիս, խախտվել են նաև արդար դատաքննության իրավունքը, օրինականության սկզբունը, մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմ դրվել է ակնհայտ անհավասար պայմաններում՝ մեղադրանքի կողմի համեմատ »:
Փաստաբանը նշեց, որ, եթե օրինակ պատշաճ ծանուցվեին և ներկայանային դատական նիստին, հնարավոր է այնպիսի պատճառաբանություններով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեին, որը գուցե բավարարվեր, հետևաբար, հարց է, թե արդյոք օրինական դատարանի կողմից է քննվել գործը, թե ոչ, արդյո՞ք պաշտպանության կողմի պատճառաբանությունները, առարկությունները լսելուց հետո դատարանը նույն եզրահանգման էր գալու:
«Համոզված եմ, որ պարոն Բաղդասարյանը քաջատեղյակ է, թե դատավոր Դանիելյան Արմենն ինչ խախտումներ է թույլ տվել ու դրա արդյունքում ինչ ծանր հետևաքն է առաջացել մեր պաշտպանյալի համար:
Վերջիվերջո՝ նա տևական ժամանակ մնացել է անազատության մեջ»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Գևորգ Բաղդասարյանը պետք է խոսեր նաև այն մասին, որ պաշտպանության կողմն ամբողջ վարույթի ընթացքում, երբ Արթուր Սարգսյանն արդեն ստացել էր մանդատը և փաստացի դարձել էր պատգամավոր, բարձրաձայնում էր Սարգսյանի անձեռնմխելիության հարցի մասին. «Մՙենք պնդում էինք, որ անձեռնմխելիության արգեկքը հաղթահարված չէ: Նրանք կարո՞ղ է չգիտեին այդ մասին, բա ինչու՞ էր գլխավոր դատախազությունը մեզ պատասխանում, որ ամեն ինչ օրիօնական է և պատշաճ: Լավ, չգիտեին, մենք դրա մասին իրենց հիշեցնում էինք, պատշաճ պատճառաբանում էինք: Ինչու՞ էր պարոն Սարգսյանն ապօրինի կալանքի տակ գտնվում: Դրա մասին պետք է խոսի պարոն Բաղդասարյանը, որից, իմ կարծիքով՝ խուսափում է»:
Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելը չի լինում, Արմեն Դանիելյանը «մաստեր կլասս» է ցույց տվել` ապօրինի դատական ակտի կայացման:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից