ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դոնբասը և Արցախը՝ նույն պատերազմն է»․ Վալերիյա Օլյունինա 02/18/2022 21:12 | ԼՐԱՀՈՍ
«Իմ գրքի թեմատիկան շատերի համար անսպասելի էր», - «Փաստինֆո» -ի եթերում պատմել է Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի ինստիտուտի աշխատակից, գրող եւ լրագրող Վալերի Օլյունինան: «Սև ձկներ. Ուդիների ակաֆիստը» գրքի շնորհանդեսը «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ մեծ հաջողությամբ։ Գիրքը, սկզբունքորեն, ոչ միայն ուդիների մասին է, այլ նրանց ճակատագիրը գտնվում է ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին փորձ արեցի պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը։ Խնդիրները շատ էին դրված։ Գրքի իրադարձությունները զարգանում են 2020թ. պատերազմի ֆոնին. տաճարների ավերումներ, մարդկանց սպանություններ, Ստեփանակերտի ծննդատների ռմբակոծություններ։ Եվ իրադարձությունների, փաստերի այդ խառնաճարակի մեջ անցնում են կենդանի մարդկանց ճակատագրեր, որոնք այդ ամենի մեջ դեսուդեն են նետվում։ Գրքում հոգեհարազատ բան կգտնի և սերբը, և ռուսը, ով նույնպես տառապել է՝ լինելով քրիստոնեական էության կրողը։ Գիրքը գրվել է մշակույթների սահմանագծին, իսկ «սեւ ձկները»՝ ածխացած քրիստոնեության խորհրդանիշն է»։
«Ես Ուկրաինայում էի պատերազմից կես տարի առաջ, և խորը լարվածություն էի զգում,- հիշում է Վ. Օլյունինան։ - Զգացում էր, որ մեզ մեծ ողբերգություններ են սպասվում։ Այս աշխարհաքաղաքական պատերազմում մարդիկ կարծես իրենց մասնագիտացումն են գտել։ 2020թ. պատերազմից հետո Արցախի գործոնից առանձին Դոնբասի գործոն գոյություն չունի։ Դոնբասում կռված կամավորները ժամանել են Արցախ։ Կան տղաներ, ովքեր կռվել են և Արցախում, և Դոնբասում։ Պետք չէ որևէ բան բացատրել։ Մարդիկ զգում են, որ սա մի պատերազմ է։ Թշնամիները նույնն են, և փառք Աստծո, որ հայրենասիրական ուժերը սկսել են դա հասկանալ»։
Խոսելով խաղաղապահ ինստիտուտի, մասնավորապես՝ Արցախում, լրագրողը նշել է Խորհրդային Միության փլուզման հետ կապված բազմաթիվ պատմական նմանություններ։ «Սուր է դրված ղեկավարության կողմից սխալ տեղեկացման հարցը,- հայտարարել է նա: - Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ինչ-որ մեկը լավ հաշվետու է լինում՝ ցանկանալով միավորներ հավաքել ղեկավարության աչքում, իսկ դրա պատճառով մարդիկ են ոչնչացվում։ Այդպես էր Չեչնիայում և Դաղստանում։ Ընդհանրապես, խաղաղապահությունը միշտ էլ շատ խոցելի ինստիտուտ է։ Մենք դա նկատել ենք նաև Բալկաններում, երբ հոլանդական խաղաղապահ զորակազմը չի պահել այն, ինչ իրեն վստահված է եղել, ինչը հանգեցրել է ողբերգության։
Արցախում խաղաղապահների հրամանատարական կազմի քաղաքական կամքը, ոգին ու որոշումները պետք է գործեն միասին։ Հնարավոր չէ ռուս զինվորին մոտիվացնել հերոսության, եթե նա սխալ կողմնորոշված է այս աշխարհաքաղաքական դաշտում։
Տեղեկատվական դաշտում առաջ են տանում դրականը։ Մենք տեսնում ենք, որ արցախցիներին, ընդհանուր առմամբ, ավելի հեշտ է դարձել ապրելը. խաղաղապահները կանգնած են խաղողի այգիներում, նվերներ են անում երեխաներին, բայց, միևնույն ժամանակ, Արցախում կյանքն այնքան էլ խաղաղ չէ։ Ադրբեջանցիները կրակում են Արցախի բնակիչների վրա՝ ինչպես կենդանի թիրախների վրա, իսկ ողբերգությունը միշտ գերակշռելու է լավին։ Գնդակահարությունները, հարձակումներն արդեն փորձում են ներկայացնել որպես Արցախի սովորական ֆոնը: Գողությունները համարվում են թեթե ինչ-որ սխալմունք, և այդ մասին փորձում են չխոսել, լռել, ինչը շատ տխուր զգացողություններ է ծնում»։
«Մեր թշնամիներն աշխատում են համակարգված և հետևողական։ Մենք տեսնում ենք, որ որոշումների կայացման կենտրոնը նրանց մոտ գործում է ներդաշնակ և միաժամանակ, օրինակ, ինչպես վերջերս եղավ Գարեգին Նժդեհի դեմ Ակցիայի ժամանակ,- նշել է Օլյունինան։ Հուսով եմ, որ մենք էլ կունենանք որոշման ընդունման միասնական կենտրոն, որն այժմ չկա։ Ավելի լավ կլիներ, որ հայկական երկպառակություն չլիներ։ Մասնավոր խանդը պետք է անցնի վերջին պլան։ Սա շատ կարեւոր պահ է։ Հակառակ դեպքում, թշնամիները կհաղթեն մեզ, խեղդամահ կանեն կատվի ձագերի պես»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ