ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բեռնատարում հայտնաբերվել է խոշոր չափերի զենք-զինամթերք, մեծ քանակությամբ «մեթամֆետամին» և «հերոին» տեսակի թմրամիջոցներ. Կան կալանավորվածներ 02/18/2022 12:25 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հավելենք, որ 2022թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում իրացվել է թմրամիջոց։
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, իսկ երբ իրավապահները փորձել են ստուգել ստացված օպերատիվ տեղեկությունները, ավտոմեքենայի ուղևորը և վարորդը, չենթարկվելով նրանց օրինական պահանջների, դիմել են փախուստի, սակայն իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում վարորդը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է պայուսակ՝ 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներով, ծալովի դանակով, սպիտակ բյուրեղանման և շագանակագույն զանգվածներով երկու փաթեթով, ինչպես նաև` դրամապանակ և զենք՝ փամփշտատուփում առկա 6 հատ փամփուշտներով, իսկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում՝ շագանակագույն զանգվածով ևս երեք փաթեթ։
Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացության համաձայն հիշյալ զենքը գործարանային արտադրության TT տեսակի 7,62 տրամաչափի БМ 2374 համարի ակոսափող ատրճանակ է, որը պիտանի է կրակոցներ կատարելու համար, 6,33 գրամ քաշով սպիտակավուն բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ 191․8 գրամ քաշով շագանակագույն փոշենման զանգվածը՝ «հերոին» տեսակի թմրամիջոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում վարորդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի փամփուշտներ, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում` 1382 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված, դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ փաթեթներ՝ 31.73 գրամ, 1.34 գրամ, 1.21 գրամ և 1.25 գրամ քաշերով, 1 հատ նռնակ՝ առանց պայթուցիչի, բջջային հեռախոս և էլեկտրոնային կշեռք, որոնք ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև փախուստի դիմած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է. այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ