ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է Գլխավոր հանձնակատարի այցը Մարսել 02/18/2022 17:03 | ԼՐԱՀՈՍ
Մարսել այցի առաջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Մարսելի և տարածաշրջանի ընտրված հայ պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես Մարսելի փոխքաղաքապետ Օդրի Գաթյանի, Բուկ Բել Էյրի սոցիալական հարցերով փոխքաղաքապետ Էդմոնդ Էութեջյանի, քաղաքային խորհրդի պատվիրակված խորհրդական Էրիկ Սեմերջեանի, Մարսելի մետրոպոլի, Մարսելի տարածաշրջանային, ինչպես նաև 13-րդ և 14-րդ շրջանների խորհրդականներ Ֆրանկ Օհանեսյանի և Լորենս Սեմերջյանի և այլոց հետ։
«Ինքս էլ եղել եմ ընտրված պաշտոնյա և շատ եմ գնահատում ձեր այդ դժվար որոշումը՝ զբաղվել քաղաքականությամբ։ Հանրային ծառայությունը զոհաբերություն է, և դուք ընտրել եք այդ ճանապարհը։ Ամեն քաղաքում հիացմունք ապրեցի՝ տեսնելով, թե որքան հայ է ներգրավված քաղաքական գործընթացներում»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։ Պաշտոնյաները հարցեր ուղղեցին Հայաստանում և Արցախում ընթացիկ վիճակի, մասնավորապես՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ, այնուհետ անդրադարձ կատարեցին Հայաստան-սփյուռք հարաբերություններին։ Զարեհ Սինանյանը նշեց, որ մեր գրասենյակն ապրում է այն սկզբունքով, որ մեր խնդիրները հայաստանյան կամ սփյուռքյան չեն. դրանք համահայկական խնդիրներ են։ Գլխավոր հանձնակատարը հայազգի պաշտոնյաներին սիրով հրավիրեց Հայաստան՝ քննարկելու սփյուռքի հետ աշխատանքի հայեցակարգի իրենց տեսակետները։
Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդական ծրագրերի ակտիվացմանը, Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքի խորացմանը, միասնական քաղաքականության բացակայությանը վերաբերող հարցերին։
Երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլայի հետ։ «Ֆրանսահայության համար Մարսելը եղել է Ֆրանսիայի դարպասը»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար։ Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրեց իրավիճակը Արցախում՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ձգտում է խաղաղության։ «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ուղղակի պետք է կապվի Արցախի անկախության ճանաչմանը։ Եթե չլիներ Հայոց ցեղասպանության փաստի անպատժելիությունը, ականատես չէինք լինի Արցախյան վերջին պատերազմին»։
Պատերազմի օրերին Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլան մշտապես եղել է Արցախի կողքին՝ կոչ անելով քաղաքային խորհրդին ճանաչել Արցախի անկախությունը։ Այժմ Մարսելը նախապատրաստվում է նշել Երևանի հետ քույրացման 30-ամյակը։ «Սպասում ենք առաջարկներ հայկական կողմից, որպեսզի պատշաճ և ակտիվ տոնենք այս իրադարձությունը»,-ընդգծեց քաղաքապետը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել առաջարկներն ու համատեղ շարժվել առաջ։
Զարեհ Սինանյանը հանդիպեց մետրոպոլիտենի փոխնախագահ Դիդիե Փարաքյանի հետ։ «Ողջունում եմ Ձեր այցը Ֆրանսիա։ Հանձին ինձ՝ Դուք ունեք իրական ընկեր, իրական դաշնակից»,-նշեց պարոն Փարաքյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մետորպոլիտենի և Հայաստանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցի և Արամ քահանա Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացավ եկեղեցու պատմությանը։ Եկեղեցական խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Մարելի հայ համայնքին առնչվող խնդիրներ։
Եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում Գլխավոր հանձնակատարին դիմավորեցին աղուհացով։ Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Խուրշուդյանին և ուսուցչական կազմին նվիրյալ աշխատանքի համար։ Դպրոցն ակտիվ է եղել Արցախյան ողջ պատերազմի ընթացքում՝ կատարելով կամավորական մեծ աշխատանք համայնքում։ «Այն, ինչ դուք անում եք այստեղ, արդեն իսկ հերոսություն է։ Պատրաստ ենք դպրոցի հետ իրականանցնել նոր և հետաքրքիր ծրագրեր»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։
Այժմ դպրոցում ուսանում է 200-ից ավելի հայ աշակերտ։
Մարսել այցի ավարտին Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը։ «Այսօր մենք շարժվում ենք 2 ուղղությամբ՝ հնարավորինս խորքային և լայն ներգրավել սփյուռքին հայաստանյան գործընթացներում և ակտիվացնել հայրենադարձության գործընթացը»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։
Գրասենյակի բոլոր ծրագրերը համայնքի ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն առաջացրին, հատկապես՝ «իԳործ» ծրագիրն ու սփյուռքի պարտատոմսերի թողարկումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից