Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետը սեպ է փորձում խրել Սփյուռքի և Հայաստանի ամուր կապերի միջև, չի հաջողելու, սա թող իմանա.Մուրադ Փափազյան 02/18/2022   22:57  |  Հարցազրույց

Օրերս ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել էր Ֆրանսիա՝ հանդիպումներ ունենալու  Ֆրանսիայի հայ համայնքի հետ, սակայն հանդիպումները հարթ չեն ընթացել։ Տեղեկությունների համաձայն՝ Զարեհ Սինանյանի կողմից խախտվել են հրավիրող կողմի՝  Ֆրանսիայի հայկական ընկերության  հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի արդյունքում, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը աղքատիկ օրակարգ է գրանցել Ֆրանսիայում։ Զարեհ Սինանյանի այցը բացառապես մերժվել է Ֆրանսիայի հայ համայնքի ավանդական և լուրջ  բոլոր կազմակերպությունների կողմից։

«Փաստինֆո»-ն զրուցել է  Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ,  ՀՅԴ  Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։

- Պարոն Փափազյան, ինչպե՞ս անցավ օրերս Ֆրանսիայի հայ համայնքի կողմից կազմակերպած ավանդական ընթրիքը, ի՞նչ գլխավոր խնդիրներ լուծեց այս տարվա  միջոցառումը։

- 2014- թվականից ի վեր մենք կազմակերպում ենք այդ ընթրիքը,  ամեն տարի դրան մասնակցում է երկրի առաջին դեմքը՝ նախագահը։ Այս անգամ հայտնի պատճառներով Մակրոնը ներկա չէր, որովհետև Ուկրաինայի հարցով է զբաղված։ Այս օրերին իբրև Եվրոպայի նախագահ, նա  մասնակցում է բանակցություններին՝  Մոսկվայում, Կիևում ու Բեռլինում։ Չնայած հարգելի պատճառներով իր բացակայությանը, նա լիազորել էր ընթրիքին մասնակցելու երկրի վարչապետին, ինչը շատ  բարձր ենք գնահատում։ Այս տարի, ինչպես նախորդ տարիներին՝  բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, արվեստագետներ, փաստաբաններ, լրագրողներ են մասնակցել, ընդհանուր հաշվարկով մոտ 450 մասնակից։ Պետք է ասեմ, որ այս տարի նույնպես ընթրիքը արդյունավետ անցավ։ Գիտեք, այն մեզ համար քաղաքական աշխատանք է, որի ընթացքում մենք բարձրացնում ենք Հայաստանին, Արցախին  վերաբող տարատեսակ հարցեր՝ բնականաբար պաշտպանելով  Հայաստանի, Հայ Դատի և Արցախի շահերը: Համենայն դեպս, այստեղ՝ Ֆրանսիայում մեր թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանն այս տարիների ընթացքում  չեն կարողացել իրենց դերակատարությունն այնքան բարձրացնել, որպեսզի հակակշիռ դառնան մեր համայնքին։ Ինչ վերաբերում է այս տարվա խնդիրներին, ապա Հայաստանում վերջին երկու տարիներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, մենք առաջնային և կարևոր համարեցինք շեշտը դնել երկրի անվտանգային խնդիրների և  սահմաններին վերաբերող հարցերի վրա, արծարծվեցին նաև հետպատերազմյան խնդիրները, միջանցքի վտանգավորության հարցը, որ, ըստ էության, սպառնում է Հայաստանի պետականության լինելիությանը, վտանգում նաև Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող հայ – իրանական սահմանը։ Այս անգամ  առաջ քաշեցինք նաև Մինսկի խմբում Ֆրանսիայի դերի կարևորությունը՝  Արցախի անկախության ճանաչման հարցում։ Անշուշտ, այստեղ շատ կարևոր պետք է լինի  Ֆրանսիայի Հանրապետության  հայանպաստ դիրքորոշումը, որը վստահ ենք  շարունակական է լինելու։ Այլ կերպ ասած, այս բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանը միջազգային հարաբերություններում միայնակ չպետք է մնա։

- Քանի որ խոսք գնաց «Հայ դատ»-ից, չեմ  կարող չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ընթացքում այս թեմայով արված խնդրահարույց  ձևակերպումներին, ըստ որի, մեջբերում եմ,  «Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։  Կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս դուք կմեկնաբանեք այս ձևակերպումը, պարոն Փափազյան։

- Կարծում եմ, սա խիստ վտանգավոր և հակահայկական  ձևակերպում է։ Իսկ ինչպե՞ս մեկնաբանել սա՝ հավանաբար  Փաշինյանը տեղյակ չէ Հայոց պատմությունից, նա չգիտի ինչ բան է «Հայ դատ»-ն ու Ցեղասպանությունը։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել... Ի՞նչ է, նա չի՞ հիշում ոչ վաղ անցյալում՝ 1998 - 2008 թվականները, երբ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ,  Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գլխավոր խնդիրներից մեկը, ընդ որում՝ պետական մակարդակով, հավատարմագրված դեսպանների և Դաշնակցական բյուրոյի հետ միասին, համարվում էր «Հայ դատ»-ի և Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հենց այդ տարիներին էր, որ տասնյակ երկրներ միջազգայնորեն ճանաչեցին և դատապարտեցին 1915 թվականին Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված ոճրագործությունը։ Նորից եմ կրկնում, սա այդ տարիներին երկրի գլխավոր գերատեսչության՝ Արտաքին գործերի նախարարության պետական մակարդակով որդեգրած արտաքին քաղաքականությունն էր։ Հիմա ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե «Հայ դատ»-ը կամ Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության մաս չեն եղել։ Այդ մարդը տեղյա՞կ է հայկական իրականությունից,  Հայոց պատմությունից, գաղափար ունի՞ արդյոք  Ցեղասպանության կամ  պահանջատիրության խնդիրներից, չգիտեմ...Սա այլ բան չէ, քան պառակտության դասական օրինակ, որով վարչապետը սեպ է փորձում խրել Սփյուռքի և Հայաստանի ամուր կապերի  միջև, ինչն, իրեն, ամեն պարագայում,  չի հաջողելու։ Սա թող իմանա։ 

- Խոսք գնաց պառակտությունից,  պարոն Փափազյան, օրերս Ֆրանսիայում էր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որի այցն այդ երկիր, ինչպես հասկացանք, այնքան էլ հարթ չի անցել։ Ի՞նչն է եղել  պատճառը։   

- Պարոն Սինանյանն, ուղղակի, տգեղ կերպով խախտել է մեր ունեցած նախնական պայմանավորվածությունը, որը մենք ձեռք էինք բերել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին։  Տպավորություն է, թե նա  նպատակ ունի խնդիրներ ստեղծել ֆրանսահայ համայնքի ներսում: Մենք խնդրեցինք, որպեսզի նա  հետաձգի իր շրջագայությունը և  փետրվարի ամսին ներկա գտնվի CCAF-ի ամենամյա ընթրիքին, ինչի մասին արդեն վերևում պատմեցի  ձեզ։ Բացի այդ,  մենք համաձայնել էինք, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը կկազմակերպի  CCAF-ը։  Միաժամանակ, պայման դրեցինք, որպեսզի նա այստեղ գործող մեր  մրցակից կազմակերպության հետ աշխատանքային կապեր չունենա և հանրային հանդիպումների չմասնակցի նրանց հետ: Խոսքը երկու նոր ստեղծված կազմակերպությունների մասին է, որոնք փորձում են մրցակցել CCAF-ի հետ, թուլացնել այստեղ մեր դիրքերը։ Իրականում,  այս երկու կազմակերպություններն անուժ են, բայց փորձում են ամեն կերպ խանգարել՝ ֆրանսահայ համայնքում  արդեն ավանդական և մեծ հեղինակություն վայելող հայկական կազմակերպությունների գործունեությանը։ Ինչո՞ւ դրանք  ստեղծվեցին, երբ տարիներ շարունակ CCAF-ը լուրջ հաջողություններ էր արձանագրել՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի ու «Հայ Դատ»-ի: Ստացվում է, որ այս կազմակերպությունները կրեդիտ  են ստանում պարոն Սինանյանից, ինչն այլ բանի մասին չի խոսում, քան այն, որ Սինանյանն այստեղ է գործուղվել՝ պառակտելու ֆրանսահայ համայնքը։  Երբ հունվարին իմացանք, որ Զարեհ Սինանյանը չի հարգել մեր նախնական պայմանավորվածությունը և մասնակցելու է այդ կազմակերպությունների կողմից հայտարարված  հանդիպումներին, մենք կապ հաստատեցինք իր հետ և պահանջեցինք չեղարկել դրանք, որը մերժվեց: Մենք տեղեկացրինք, որ, եթե նա չբեկանի այդ հանդիպումները, մենք կհրաժարվենք մեր պայմանավորվածություններից։ Ի պատասխան մեզ ասեցին՝ ինչ ուզում եք արեք: Մենք էլ հետ կանչեցինք  CCAF-ի կազմակերպած ընթրիքին վերջինիս ուղարկված հրավերը։ Նա զրկվեց CCAF-ի ընթրիքին ներկա լինելու հնարավորությունից, որտեղ 450 ազդեցիկ անձինք էին ներկա՝ նախարարներ, պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, քաղաքապետներ և այլն։ Այստեղ միայն մեկ բան կասեմ, ամեն պարագայում, պարոն Սինանյանը պետք է գիտենա, որ նրան չի հաջողվելու սեպ խրել հայկական ավանդական կազմակերպությունների դերի և արժեքի միջև, ինչին ակնհայտորեն ձգտում է այդ մարդը։ Նա, ուղղակի, ձախողելու է իր այդ ամոթալի առաքելության մեջ։

- Պարոն Փափազյան, վերջին շրջանում  այստեղ՝ Հայաստանում,  ակտիվորեն շրջանառվում է Մայր Օրենքի՝ Սահմանադրության փոփոխության հարցը, որով, ըստ մտահոգիչ լուրերի,  օրվա իշխանությունները պատրաստվում են հրաժարվել Հայոց Ցեղասպանության և Պահանջատիրության հարցից՝ ի օգուտ Թուրքիայի։ Մեզ հայտնի է նաև, որ Թուրքիայի համար պատմական այդ ամոթալի բեռից ազատվելու համար մեծ խոչընդոտ է հանդիսանում հայկական միասնական Սփյուռքը՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայապաշտպան կազմակերպություններն ու նրանց տասնամյակներ վարած հայանպաստ քաղաքականությունը։ Արդյո՞ք Սինանյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ցուցաբերած վարքը հենց այս մասին չի հուշում։

- Անշուշտ, դուք իրավացի եք։  Իհարկե, Թուրքիայի այսօրինակ ձգտումները հայտնի են մեզ։ Մենք գիտենք նաև, որ հայկական միասնական Սփյուռքն, այո, մեծ խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի համար՝ չեղարկելու Ցեղասպանության և պահանջատիրության հետ կապված հարցը։ Եթե Հայաստանի հետ սահմանները  բացելու վերաբերյալ Թուրքիայի թելադրած նվաստացուցիչ և խիստ վտանգավոր նախապայմաններն ընդունելի են Հայաստանի իշխանությունների համար, ապա Սփյուռքն, անկասկած, իր համաձայնությունը չի տալու դրան։ Ցեղասպանության և «Հայ դատ»-ի հարցերը ոչ միայն հայաստանյան օրակարգի, այլ նաև  համահայկական բնույթի խնդիրներ են։ Ահա այստեղ է, որ հասկանալի են դառնում Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց և իրենց բնույթով հակահայկական  ձևակերպումները՝ «Հայ դատ»-ի և Ցեղասպանության խնդիրների շուրջ, ինչպես նաև՝ նրանց ջանքերն՝  ամեն կերպ սեպ խրելու և թուլացնելու Սփյուռքի դերի միջև։ Այն, ինչ Թուրքիային չհաջողվեց անել հարյուր տարի առաջ, նա փորձում է կատարել հիմա՝ իր թելադրած օրակարգերով, որն այլ բան չէ, քան Հայաստանի վերջնական  ձախողումն ու թուլացումը։ Սա նաև ադրբեջանական կողմի երազանքն է՝ թաթը դնել Հայաստանի հարավի՝ Սյունիքի վրա։ Նորից պետք է կրկնվեմ՝ սա նրանց չի հաջողելու։

- Պարոն Փափազյան, ո՞րն է ֆրանսահայ համայնքի՝ այս պահի առաջնային խնդիրը։

- Մեր առաջնային խնդիրները մշտապես եղել և մնում են պրոհայկական գլոբալ հարցերի վերհանումն ու մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում՝ դրանց հայանպաստ լուծումներ տալը։ Մեր խնդիրները նեղ ու փոքր հարցեր քննարկելու շրջանակների համար չեն՝ ի՞նչ ասեց Սինանյանը, ի՞նչ են ուզում մեզանից մեր համայնքի ներում ստեղծված  նոր ու անուժ կազմակերպությունները, նույնիսկ մեծ ուշադրություն չենք էլ  դարձնում, թե ինչո՞ւ են նրանք ամեն կերպ փորձում մրցակցել և թուլացնել արդեն իսկ կայացած և հեղինակավոր կազմակերպությունների դերը։ Մեր խնդիրները եղել և մնում են մեր հայրենիքի համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերը՝ «Հայ դատ»-ը, սահմանների անվտանգությունը, Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումն ու արդար հատուցումը, և մենք մեր որդեգրած քաղաքականությունից չեն հրաժարվելու։  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:11 18/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես
15:01 18/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային կոմիտե է ստեղծվում. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
10:06 17/02/2022  |  ՄամուլՈւզում է «կոնսենսուսի» տպավորություն թողնել. «Փաստ»
09:41 17/02/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը դժգոհ է Ջհանգիրյանից. «Հրապարակ»
17:48 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն իր խորհրդականին երկու ամսով գործուղել է Սյունիքի մարզ
15:37 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ բարեկամական հարաբերությունները.Փաշինյանի ուղերձը՝ Լիտվայի վարչապետին
13:58 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան
10:24 16/02/2022  |  ՄամուլԷշով մարդը նոր ակցիա է ծրագրում. «Հրապարակ»
21:56 15/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր․ Արմեն Աշոտյան
14:49 15/02/2022  |  ԼՐԱՀՈՍՏավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու. Ներքին Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար, Ոսկեպար-Բաղանիս այլընտրանքային ճանապարհների կառուցումը նախարարությունը չի հերքել

Արխիվ

[]