Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Էդգար Ղազարյան 02/18/2022   13:01  |  Մեկնաբանություն

Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է էդգար Ղազարյանը.

«Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է

2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած այն բանին, որ այդ օրվա ամսաթվով հրապարակված են Սահմանադրական դատարանի մի շարք աշխատակարգային որոշումներ։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության արդյունքների հիման վրա պետք է կայացվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին, երբ Սահմանադրական դատարանի «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանը (Microsoft Word - Sdav-24,25,26,27,28,29 (concourt.am)): Աշոտ Խաչատրյանի պարագայում նման որոշում չի կայացվել, հավանաբար, այն պատճառով, որ գոյություն չունի համանման որոշում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի «խելոք»-ները մտածել են, որ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ որոշում կայացնելուց կասկածի տակ կդնեն Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու փաստը, առանց հասկանալու, որ Արման Դիլանյանն արդեն իսկ ապօրինի է պաշտոնավարում այդ պաշտոնում, իսկ Աշոտ Խաչատրյանի պարագայում որոշում չկայացնելով, նա նույնպես չի կարող համարվել ՍԴ փոխնախագահ։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել համապատասխանաբար ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոններում։

Այդ առումով Աշոտ Խաչատրյանն ունի բավարար փորձառություն, քանզի մի անգամ արդեն հասցրել է ինքնահռչակվել ՍԴ նախագահի պաշտոնում 2020 թվականին, երբ իշխող վարչախումբը որոշել էր հակասահմանադրական և անօրինական ճանապարհով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ ապօրինաբար դադարեցնելով Սահմանադրական դատարանի օրինական ընտրված նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Հարկ է նկատել, որ անգամ այդ ինքնահռչակման հարցում Աշոտ Խաչատրյանը, ակնհայտորեն գտնվելով Նիկոլ Փաշինյանի ՍԴ գործուղված փաստաբան Վահե Գրիգորյանի ազդեցության տակ և կատարելով նրա հանձնարարությունները, ցուցաբերել է անփութություն՝ ակամայից ներքաշվելով մի գործընթացի մեջ, որի իրավական գնահատականից դժվար կարողանա մեկ օր խուսափել։

Խնդիրը կայանում է դրանում, որ իշխանությունների պահանջով Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի հունիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում ստորագրել է մարդկությանն անհայտ ձևաչափի «Հաղորդագրություն» կոչվող մի փաստաթղթի տակ՝ իբրև «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող»։

Անգամ առաջին անգամ գործ քննող որևէ քննիչի Աշոտ Խաչատրյանը դժվար կարողանա բացատրություն տալ, թե ով էր իրեն ասել, որ ինքը նման կարգավիճակ է ստացել և իրավասու էր ստորագրել նման փաստաթուղթ։ Ստորագրությունից հետո, հավանաբար հասկանալով քննիչի հետ առերեսվելու հեռանկարը, Աշոտ Խաչատրյանը հրաժարվել է կատարել ՍԴ նախագահի պարտականությունները (այդ տիպի ենթադրյալ հանցագործությունը նկարագրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածով), սեփական նախաձեռնությամբ որոշելով նման գործառույթներ կատարել տխրահռչակ «Հաղորդագրություն»-ը ստորագրելուց մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի հուլիսի 20-ից։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 3-ից, երբ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակման հերթը հասավ Արման Դիլանյանին, Աշոտ խաչատրյանը վերստին հրաժարվեց ՍԴ նախագահի պարտականությունները կատարելուց (Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու որոշման բացակայության պայմաններում)՝ վերադառնալով իրեն հարազատ դարձած ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդված նկարագրությանը։

Եթե որևէ կենսագրագիր որոշի իր ստեղծագործական աշխատանքների շտեմարանը հարստացնել Աշոտ Խաչատրյանի կենսագրության ուսումնասիրություններով, ապա հատուկ ջանքեր պիտի գործադրի իր ընթերցողներին բացատրելու համար, թե ինչ հրաշքով ու բացառիկ տաղանդով օժտված մարդը կարող էր տնտեսագետի համալսարանական և ասպիրանտական կրթությամբ հարկային ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո, ինչ-որ մի օր ոչ միայն դառնալ մասնագիտությամբ իրավաբան, այլև շարունակել իրավագիտության մեջ իր նվաճումները՝ ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում։ Ավելին, ՍԴ կայքում Աշոտ Խաչատրյանի կենսագրության մեջ նշված է նրա ՀՀ վաստակավոր իրավաբան լինելու մասին, որը, բացի իր կենսագրությունից որևէ այլ աղբյուրում, այդ թվում ՍԴ նախկին կայքում, ՀՀ Նախագահի որևէ հրամանագրում հնարավոր չեղավ գտնել։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ՍԴ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։ Ի դեպ, օրենքով ՍԴ փոխնախագահը որևէ իմաստով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, բացառությամբ այն դեպքի, երբ ՍԴ նախագահի բացակայության ժամանակ ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները, սակայն ողջ ժամանակ ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան Սահմանադրական դատարանի մյուս դատավորները։ Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։

Վերջում մի փոքրիկ տեղեկանք «Բարձր դատարան»-ի մտքի մոհիկանների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:

Ոչ միայն վաստակավոր, այլև սովորական իրավաբանի, նույնիսկ տառաճանաչ յուրաքանչյուր մարդու համար ոչ մի ջանք չի պահանջվի, հասկանալու համար հայերեն գրված այս պարզ ձևակերպումները, համաձայն որոնց, ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու Սահմանադրական դատարանի քվեարկության արդյունքների վրա հիմնված պետք է կայացվեն ՍԴ աշխատակարգային որոշումներ։ Դա Սահմանադրության և սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջ է։ Քանի դեռ չկան ՍԴ աշխատակարգային որոշումներ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու և Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին, այդ երկու գործիչների գործողությունները դեռ երկար ժամանակ մնալու են մեկ այլ իրավակարգավորման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի ձևակերպումների տիրույթում, որոնց համար նախատեսվող պատժի չափը տատանվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկման միջակայքում, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է այդ պաշտոններում պաշտոնավարման ժամկետը։

Հավանաբար, մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը՝ «Ապագա կա» ասելով այդ ապագան նկատի ունի, որի մեջ իր հետ ներքաշել է հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացի այլ՝ վաստակավոր և անվաստակ մասնակիցների»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:46 15/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ․ Ղազարյան
23:23 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան
21:59 04/02/2022  |  ՔաղաքականԸնդդիմությունն ուղիղ աջակցություն ցուցաբերեց իշխանություններին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
20:40 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԵս պատրաստ եմ. Էդգար Ղազարյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
18:10 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմությունը նախագահի հավանական թեկնածուների թվում քննարկել է էդգար Ղազարյանի թեկնածությունը. պատգամավորները մեկնաբանում են
23:32 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲանակի 30-ամյակի տոնի առթիվ պաշտոնական միջոցառում չկազմակերպած Փաշինյանի կառավարությունը հպարտանում էր հերթական ցուցահանդեսներից մեկին Հայաստանի մասնակցությամբ.Ղազարյան
13:16 01/02/2022  |  ՄեկնաբանությունԱրցախի պաշտպանության բանակի կազմաքանդմանը մնաց մեկ զորացրում. Էդգար Ղազարյան
12:51 31/01/2022  |  ԼՐԱՀՈՍԹաղել ենք բանակը, գնում ենք դրա գերեզմանին. Դա էր խորհրդանշում բանակի օրը Եռաբլուր այցելելը. Էդգար Ղազարյան
10:19 31/01/2022  |  ՄեկնաբանությունԱնլրագրող մնացած լրագրողը.Էդգար Ղազարյան
23:39 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական Բանակի 30-ամյակի կապակցությամբ չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների ՊՆ-ների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի և այլոց կողմից․ Ղազարյան

Արխիվ

[]