ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստան» դաշինքը փաստացի դադարում է գոյություն ունենալ.քաղտեխնոլոգ 02/17/2022 20:40 | Քաղաքական
Երկրորդ նախագահն ասուլիսի ընթացքում իր դիրքորոշումն էր հայտնում երկրի արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, անվտանգության ոլորտին, արտաքին քաղաքականությանը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղտեխնոոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահի հարցազրույցները սկսում են փոխարինել «Հայաստան» դաշինքի աշխատանքներին, դրանց բացակայությանը։
««Հայաստան» դաշինքը, փոխանակ աշխատանք կատարի և դրա հիման վրա երկրորդ նախագահն, օրինակ, վեց ամիսը մեկ հարցազրույց տա, մենք տեսնում ենք, որ դաշինքը, փաստացի, դադարում է գոյություն ունենալ, փոխարենը երկրորդ նախագահն է դաշինքի դերը կատարում, սա լավ երևույթ չէ»,-ասաց քաղտեխնոլոգը եւ ավելացրեց, որ, ճիշտ է, խմբակցությունն ինչ-որ աշխատանք փորձում է իրականացնել խորհրդարանում, օրենքի նախագծեր է բերում, բայց, ընդհանուր առմամբ, «Հայաստան» դաշինքը լուրջ խնդիրներ ունի, եթե լուրջ աշխատանք չկատարի, իր վարկանիշը կհասնի 0-ի, և անգամ երկրորդ նախագահի վարկանիշն այս դեպքում չի օգնի։
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե Հայաստանում միայն փողոցային պայքարի միջոցով է հնարավոր հասնել իշխանափոխության, քաղտեխնոլոգը հակադարձեց՝ փողոցի մասին պետք է մոռանալ։
«Բնականաբար նա այդպես պետք է ասեր, որովհետև այլ տարբերակ չէր կարող ասել, բայց փողոցը պետք է մոռանալ: Փողոցային պայքարով իշխանության գալ, նշանակում է անել այն, ինչ եղավ Ուկրաինայում, այսինքն՝ զինված ապստամբություն, իսկ հայաստանցին պատրա՞ստ է այսօր զինված ապստամբության գնալ, պատրա՞ստ է զենքը ձեռքին կառավարության շենք գրավել, եթե պատրաստ է զոհեր տալով հասնել փոփոխությունների՝ այլ հարց է, բայց դրա համար պետք է ունենալ միջազգային հանրության աջակցություն, ինչպես կար Ուկրաինայում, իսկ ես չեմ կարծում , որ այսօր Արևմուտքը խաղադրույք է անելու երկրորդ նախագահի վրա, որպեսզի նա գա իշխանության՝ փողոցի միջոցով։ Այսինքն՝ փողոցային պայքարի այլ տարբերակ չկա՝ կա՛մ պետք է զոհեր տանք, ինչպես Ուկրաինայում, կա՛մ էլ ձեզ կջարդեն՝ ինչպես Բելառուսում, բայց փողոցով հնարավոր չէ Հայաստանում իշխանության գալ»,-ասաց քաղտեխնոլոգը:
Ամփոփելով ասուլիսի հիմնական բովանդակությունը՝ փորձագետը նկատեց, որ ի տարբերություն երրորդ նախագահի, երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում առաջարկեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, որը սակայն, ըստ քաղտեխնոլոգի անարդյունավետ էր.
«Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ելք՝ սպասել մինչև հասարակական տրամադրություններն ավելի փոխվեն, հասարակական դժգոհությունն ավելի բարձրանա, սոցիալ-քաղաքական դժգոհության ալիք լինի, հասարակությունը ոտքի կանգնի, փողոց դուրս գա, ցույցեր անի և ստիպի վարչապետին հեռանալ իր պաշտոնին, բայց սա անընդունելի տեսակետ է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից