ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Ռոբերտ Քոչարյան 02/17/2022 11:51 | ԼՐԱՀՈՍ
ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, բացի Ռուասատանից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ՝ բոլոր ոլորտներում։ Ավելին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության։ Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեր վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուղղակի դա բացառվում է։ Խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում է և աշխատեց՝ Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է և մենք ուղղակի պետք է այս փաստի հետ հաշվի նստենք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, որովհետև չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին և այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնց շրջանակներում մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ռազմատեխնիկական ոլորտում՝ ինչ-որ չափով կարգավորվում է։
«Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել։ Բացի հայտարարություններից ոչինչ չի լինելու»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այսօր միայն այս գործոնն է անվտանգության ոլորտում այն երաշխիքը, որը գործում է ՀՀ-ում։ Նրա խոսքով՝ այսօր սա գործող հանգամանք է, բայց այս պատերազմը բացահայտեց որոշ խնդիրներ։ Մասնավորապես, Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության, օժանդակության որոշակի լիմիտներ։
«Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր՝ ռազմական բեռնափոխադրումների համար։ Մեր իշխանությունները հաշվարկել են, որ կարող է այդ տարածքը փակ լինել, թե՝ ոչ, իրենց համար էլ էին սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխան չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր»,-նկատեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այս գործոնները շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա. «Հիմա, եթե չեն հաշվարկել, մեկ մեղադրանք կարող է առաջադրվել։ Եթե հաշվերկել և 2020թ ամռանը Տավուշում գնացել կոնֆլիկտ հրահրելու՝ սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ, բայց սա փաստ է»։
Ռոբերտ Քոչարյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի միջնորդ լինելը ԼՂ կարգավորման մեջ որոշ չափով սահմանափակում է Ռուսաստանի՝ քայլեր ձեռնարկելու ազատությունը, ինչը ևս փաստ է։ Բացի այդ՝ պատերազմի ընթացքում բացահայտվեց նաև Թուրքիայի դերակատարության շեշտակի աճը՝ Հարավային Կովկասում։
«Ընդհանուր այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում նայելու դեպքում պատկերը տխուր է։ Չեմ տեսնում հիմա որևէ լուրջ քայլեր, որ կփորձեն փոխել այս իրավիճակը և չեզոքացնել այս մարտահրավերները»,- ընդգծեց Քոչարյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ