Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից

Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում. Վճիռը կբողոքարկվի 02/16/2022   12:54  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լիլիթ Մակունցի հայցադիմումը՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և հօգուտ Մակունցի բռնագանձել 424.000 ՀՀ դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2020թ դեկտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին: Հայցադիմումը վերաբերում է Իսագուլյանի կողմից արված այն հայտարարություններին, որ հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով։

«Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով: Գոյություն ունի հեղափոխություն, հեղափոխությունից մինչև պատերազմ, պատերազմի ընթացք և հիմա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից ու ադրբեջանցիներից ստացել են 48,000,000.00 (քառասունութ միլիոն) դոլար, սակայն դրանք որևէ հետևանք չունեցան: Այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, ով այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ այդ թվում Արմենուհի Ղազարյանը, ինչպես նաև Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը: Հենց այդ փողերով արվեց հեղափոխությունը»,- հայտարարել էր Իսագուլյանը: Մեկ այլ ասուլիսում Իսագուլյանը կրկին անդրադարձել է խնդրին՝ հայտարարելով, որ «Մինչ հեղափոխությունը ես հայտարարել եմ, որ հեղափոխության շատ մասնակիցներ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլն, հաճախ մեկնել են Թբիլիսի ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ: Այդ ժամանակ պատիվ եմ ունեցել այդ մասին զեկուցելու երկրի ղեկավարությանն ու ԱԱԾ-ին: Երբ ես հայտարարեցի, որ այդ ընկերները գնում են Թբիլիսի և միլիոններ ներկրում Հայաստան նախապատրաստելով հեղափոխություն, բոլորը տարակուսանքով էին մոտենում իմ հայտարարություններին: Նորից հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլարը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է Ադրբեջանից, եղել է բացարձակ ճշմարտություն: Ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով: Անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է»:

Նշված հայտարարություններից հետո էլ Լիլիթ Մակունցը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, ինչը մասնակի բավարարվել է։ Դատարանը պարտավորեցրել է Իսագուլյանին համապատասխան լրատվամիջոցներով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 110.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, նաև 14.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Ըստ դատավճռի՝ Իսագուլյանը մասնավորապես պետք է հերքի «հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48,000,000.00 դոլար» և «հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ Լիլիթ Կամոյի Մակունցը, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ հանդիպելու, նրանցից ստացել են 48,000,000.00 դոլար, որը ներկրել են Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, ինչին Լիլիթ Մակունցը փորձել է ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին» հայտարարությունները:

Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նշված գործով ընդհանրապես տեղեկատվություն չեն ունեցել, հարց է առաջանում՝ ով է ծանուցվել։


«Իմ իմանալով՝ Իսագուլյանը չի ծանուցվել, պարզ չէ ընդհանրապես ով է ծանուցվել իր փոխարեն։ Հաճախ է այդպես լինում, երբ ուղարկում են՝ լրատվականում այլ անձ է ստանում կամ ուղարկում են հարևաններն են ստանում իր փոխարեն, երբ իր հաշվառման հասցեն ընդհանրապես Մասիս քաղաքում է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավճռի դեմ բողոք կներկայացվի՝ առանց պատասխանող կողմի դատական նիստ անցկացնելու հիմքով, գործի նյութերին ծանոթանալուց հետո չի բացառվում, որ նաև բովանդակային առումով բողոք ներկայացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:26 16/02/2022  |  ՄամուլՈվ է Իսագուլյանի կալանքը եւս մեկ ամսով երկարացրած դատավորը. «Իրավունք»
20:09 15/02/2022  |  Դատական ռեպորտաժներԳառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով
21:12 03/02/2022  |  Դատական ռեպորտաժներԻսագուլյանին կալանավորելու որոշման դեմ բողոքն առ այսօր քննության առարկա չի դարձվել. այսօրվա նիստը հետաձգվել է. դատավորը վարակվել է կորոնավիրուսով
17:31 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍԳառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված.դատարանը մերժել է գրավի միջնորդությունը
20:44 11/01/2022  |  ԼՐԱՀՈՍԳառնիկ Իսագուլյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Տիգրան Սիմոնյանը
15:52 07/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանին շարունակում են պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
18:33 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍԳառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված՝ ցուրտ սենյակում. Փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին
12:26 28/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստել՝ ցածր մակարդակով, թեև խոսքը պետական դավաճանության մասին էր.փաստաբան
12:10 28/12/2021  |  ԼՐԱՀՈՍԻսագուլյանին ձերբակալել են՝ զինված ներխուժելով բնակարան, կինն ուշագնաց է եղել.փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
15:58 25/12/2021  |  ԼՐԱՀՈՍԳառնիկ Իսագուլյանը կալանավայրից ուղերձ է հղել ՀՀ վարչապետին, դատախազին, դատավորին (տեսանյութ)

Արխիվ

[]